Կրթության և գիտության զարգացումը ՀՀ Կառավարության նոր ծրագրի համատեքստում


Վերջերս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենԱշոտ Բլեյանը հանդիպում է ունեցել քաղաքագետ ԳևորգՄելիքյանի հետ, PARADIGMA հաղորդման շրջանակում: Հանդիպման հիմնական թեման նոր կառավարության ներկայացրած ծրագիրն էր:

Ծրագրի էջերից երեքը կրթության ոլորտի վերաբերյալ են, բայց դրանք առանձնապես արձագանք չստացան և քննարկման չդրվեցին: Ըստ ծրագրի՝ դպրոցները պետք է դառնան զարգացման կենտրոններ, նպաստեն համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին, դառնան համայնքի համար բաց,ազատ, ստեղծագործական կենտրոններ և այլնՏիար Բլեյանը նշեց, որ կարևոր չէ, թե ինչ պետք է լինի, կարևոր է, թե ինչպես պետք է լինի: Կառավարությունը՝ որպես գործադիր մարմին, պետք է ներկայացնի այդ ամենի կազմակերպումը: Պարզ չէ, թե ինչպես պետք է զարգանան համայնքների դպրոցները, հետևաբար՝ երկիրը: Կա նպատակ, բայց չկա դրան հասնելու ճանապարհ: Խնդիրների ձևակերպումից և հաստատումից հետո կգան նոր հանձնաժողովներ, որոնք կբարելավեն կրթական ծրագիրը, կստեղծեն նոր ուսուսումնական պլաններ, դասագրքեր: Ուսուցիչները որպես կատարող,պետք է միայն սպասեն և անեն այնպես, ինչպես կասվի: Այս դեպքում ոչ մի ստեղծականություն չկա: Նրանք հնարավորություն չեն ունենա իրենց դրսևորելու: Խոսվեց նաև ուսուցչի կարգավիճակի, աշխատավարձի մասին: Նրանք պետք է հավասար լինեն անկախ ամեն ինչից: Ուսուցիչը պետք է պաշտոնյա լինի, այլ ոչ թե պետական ծառայություն իրականացնող: Պետք է ըստ ժամերի սահմանվի նրա հիմնական աշխատավարձը: Դպրոցի ներքին կարգապահական կանոնադրությամբ և կառավարության համապատասխան որոշմամբ պետք է սահմանվեն լրավճարները, պարգևավճարները:
Տիար Բլեյանը պատմեց, որ իր ուսանողական ընկերներից շատերը ներկայումս աշխատում են աշխարհի տարբեր կենտրոններում և չեն դադարում զբաղվել գիտական գործունեությամբ: Իհարկե ցավալի է, որ նրանք հեռանում են Հայաստանից, բայց շատ լավ է, որ շարունակում են իրենց գործը, կապ են պահպանում հայրենիքի հետ, և սա ամենևին էլ սփոփանք չէ մեզ համար: Կարելի է այդ նույն գիտնականներին հրավիրել Հայաստան, և նրանք այստեղ վերապատրաստումներ, սեմինարներ իրականացնեն թեկուզ մեկ ամսով:
Ինչ վերաբերում է ներկայումս դասավանդվող առարկաներին, դասագրքերին և դրանց փոփոխման ենթակա լինելուն, տիար Բլեյանն ասաց, որ կրությունն առարկայնացնելով՝ մենք վերադառնում ենք անգիրի դպրոցին: Պետք է ամեն ինչ թողնել անհատի հայեցողությանը: Սովորողը պետք է ունենա ընտրելու հնարավորություն: Ուսուցիչն ինքը պետք է նոր ձեռնարկ ներկայացնի: Ստեղծի նոր ուսումնական գրականություն: Իր դերն ունենա կրթական ծրագրում: Սա է ստեղծականությունը: Միայն այս դեպքում դպրոցը կդառնա զարգացման կենտրոն:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պատրաստ է համայնքային կրթությունը զարգացնելու իր տարիների փորձը ներկայացնելու, ցույց տալու այդ այլընտրանքը, այսնիքն՝ ինչպես այս ծրագրային հարցադրումները կյանքի կոչել: Սա արդեն այլ կազմակերպում է՝ ազատ, իսկական կրթական աշխարհ է, որտեղ ուսուցիչը, նախարարության աշխատողը, նախարարը, վարչապետը մշտական, ամենօրյա կապի մեջ են:
Կարծում եմ՝ կառավարությունը մեզ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի: Այսինքն՝ մեր հեղինակային կրթական ծրագիրը մանրամսն ուսումնասիրի և կիրառի հանրակրթական մյուս դպրոցներում: Պետք է բարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը: Բացի այդ՝ ուսումնական գրականությունը պետք է ավելի հետաքրքիր դարձվի և առավելագույնս ընդգրկի սովորողներին: Իհարկե հնարավոր չէ համատասխանեցնել բոլորի պահանջներին և հետաքրքրություններին, բայց յուրաքանչյուր դասարանում, խմբում, լսարանում մի քանի շահագրգռված սովորող ավելի ունենալը նույնպես ցուցանիշ է:


Комментариев нет:

Отправить комментарий