Հայոց լեզու

Քո լույսը դրսից չի գալու, այն քո ներսում է


Մի փնտրեք գնահատականներ դրսում: Համաձայնության խոսքեր, հիացմունք և գովասանք, ամենաբուռն ծափահարություններն աշխարհի երբեք չեն կարող բավարարել քո սրտի ամենախորը ձգտումները: Դրանք կարող են միայն ժամանակավոր և պայմանական լինել: Դու ուժասպառ կլինես՝ փորձելով պահել քո հեղինակությունը մարդկանց մոտ:
Քո լույսը դրսից չի գալու, ընկերս, այն միայն քո ներսում է հնարավոր գտնել: Քո սովորական լինելու մեջ մեծ ուժ կա: Դու անսովոր ես մինչև քո հոգու խորքը: Հատկապես յուրահատուկ ես, քանի որ կյանքը քեզ չի մասնատել: Առանձնահատուկ ես այն ուժով, որ շարժում է ծովերը և մոլորակներն իրենց ուղեծրով: Մի համեմատիր քեզ և մի փորձիր նմանվել որևէ մեկին: Չի ստացվի:
Դու յուրահատուկ ծաղիկ ես: Անսովոր ես անգամ, երբ տխրության գագաթնակետին ես, կասկածի, ցավի պահերին, տան կարոտի ժամանակ: Դու բացարձակ նմանակն ես, անփոխարինելի այն Բանի արտահայտումը, որը երբեք չի կարող արտահայտվել: Դու երբեք չես կարող լինել ուրիշ ծաղիկ, և դրանով է պայմանավորված քո մեծությունն ու քո արժեքը:
Չփոխվես: Տիեզերքը զգուշորեն փայփայում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:

Հոգնել եմ...

Հոգնել եմ: Ուղղակի հոգնել եմ: Այն ամենն, ինչ ինձ ոգեշնչում էր, հիմա չեմ զգում: Դրանք էլի ինձ շրջապատում են, բայց ես առաջվա պես չեմ ընկալում դրանք: Ոչինչ անելու ցանկություն չունեմ: Չեմ ուզում քայլել, չեմ ուզում կանգնել, չեմ ուզում սովորել: Անգամ խոսել չեմ ուզում ոչ ոքի հետ: Ուզում եմ մենակ լինել: Լինենք միայն ես և իմ մտքերը: Ուզում եմ կտրվել աշխարհից: Զգում եմ, որ ունեմ այդ մենակության կարիքը: Բայց միևնույն ժամանակ չեմ ուզում մենակ լինել: Ոչինչ չեմ հասկանում: Նայում եմ շուրջս և տեսնում, թե որքան լի է իմ կյանքը: Բայց ես եմ դատարկ: Իմ ներսում է դատարկությունը: Թե ինչո՞ւ եմ դատարկ, չգիտեմ: Դա իմ զգացողությունն է: Ոչ ոք ունակ չէ հասկանալու: Ոչ ոքի մտքով անգամ չի անցնում՝ ինչ է եղել: Եվ ավելի լավ, որովհետև գիտեմ՝ ինձ չեն հասկանա: Միայն ես կարող եմ ինձ օգնել: Եթե ես լուծում չգտնեմ, ուրիշ ոչ ոք չի կարող գտնել:

Առակ (փոխադրություն)

Մի մարդ երջանիկ էր ապրում: Միշտ ժպտում էր: Ժամանակ առ ժամանակ նրան հարցնում էին, թե այդ ինչպե՞ս է անում, որ միշտ ուրախ է: Իսկ նա էլ իր հերթին պատասխանում էր, որ այդ իր ընրությունն է լինի ուրա՞խ, թե՞ տխուր: Ամեն օր առավոտյան արթնանալիս նա իրեն հարց է տալիս, թե ինչ է ընտրում այդ օրը, և այնպես է ստացվում, որ նա միշտ ընտրում է ուրախ լինելը:

Դուք հրեշտակ եք որևէ մեկի կյանքում

Ես վստահ եմ, որ հրեշտակները երևում են մեզ և ինչպես սովորական մարդիկ , ովքեր քայլում են մեզ հետ, հայտնվում են մեր կյանքում, բայց ասում և անում են բացառապես անհավատալի բաներ: Հնարավոր է, որ սա ընդամենը սովորոկան երևակայություն է, բայց ես կարծում եմ, որ աշխարհում երևակայություն էլ է պետք: Բացի այդ՝ շատ բան է կախված այն բանից, թե ինչպես ենք մենք իրերին նայում: Աստված ասել է: «Աստծո հետ զրույցների ընթացքում...». «Ես բացի հրեշտակներից ուրիշ ոչ ոքի չեմ ուղարկել քեզ մոտ»Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք բոլորը ուղարկված են Աստծու կողմից, և բոլորը մտել են ձեր կյանք հատուկ առաքելությամբ:Հնարավոր է, որ այս առաքելությունը միայն հոգու մակարդակում է երևում, բայց այդ մակարդակու դա հայտնի է երկուսիդ էլ:Զարմացա՞ծ եք:Մտածեք այս մասին:Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք :Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դուք հավատում եք դրան:Որոշ մարդկանց այս զրույցի իմաստը միանգամից է տեղ հասնում: Մյուսներըդե, մյուսները մի փոքր համառ են և նրանք այս ամենը մի քիչ ուշ են հասկանում:
Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/

Երբ ես սիրեցի ինքս ինձ

Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տխրությունն ու ցավը միայն նախազգուշացումներ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, թե ինչպես կարելի է վիրավորել մեկին՝ ստիպելով նրան անել մեր իսկ ցանկությունները այն դեպքում, երբ դեռ պահը չի եկել, և մարդը դեռ պատրաստ չէ: Եվ այդ մարդը ես եմ: Այսօր ես կոչում եմ այդ «Ինքնահարգանք»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի տենչալ ուրիշ կյանք և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները իմ աճի համար: Այսօր ես անվանում եմ դա «Հասունություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ամեն բան տեղի է ունենում բացառապես ճիշտ պահին: Ես կարող եմ միշտ խաղաղ լինել: Այսօր ես կոչում եմ դա «Ինքնավստահություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի գողանալ ինքս իմ ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է և ինձ երջանիկ է դարձնում, այն ինչ ես եմ սիրում և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ուզում եմ և անում եմ իմ սեփական ռիթմով: Այսօր ես անվանում եմ դա «Պարզություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ: Այն ամենից, ինչ ինձ ներքև է ձգում և շեղում ինձ իմ ճանապարհից: Այսօր ես անվանում եմ այդ «Սեր ինքս իմ նկատմամբ»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել: Եվ հենց այդ ժամանակ ես ավելի ու ավելի քիչ սկսեցի սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա «Համեստություն»-ն է:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ իմ միտքը կարող է ինձ խանգարել, որ նրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա միացնել այն սրտիս հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապն անվանում եմ «Սրտի իմաստություն»:
 Մեզ էլ այլևս պետք չէ վախենալ վեճերից, բախումներից, խնդիրներից, որոնք լինում են ինքներս մեր և ուրիշների հետ: Անգամ աստղերն են իրար բախվում և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ որ դա «Կյանք»-ն է:
Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/

Առակ (փոխադրություն)

Երբ Ջորջ Դանցիկը դեռ ուսանող էր, իր դասերն անելու համար հաճախ մինչև ուշ գիշեր արդուն էր մնում: Մի անգամ նա քնով անցավ և Պրոֆեսոր Նեյմանի դասից 20 րոպե ուշացավ: Արագ տեղավորվեց և սկսեց արտագրել գրատախտակի վրայի գրվածը կարծելով, թե դա տնային առաջադրանք է: Խնդիրները բավականին դժվար էին: Նրանից պահանջվեցին օրեր, որպեսզի դրանք լուծի: Լուծեց և հանձնեց պրոֆեսորի, իսկ նա իր հերթին վերցրեց և ոչինչ չասաց: Որոշ ժամանակ անց, մի օր, վաղ առավոտյան պրոֆեսորը վազեց Ջորջենց տուն: Պարզվում է, որ նա լուծել էր այն երկու անլուծելի խնդիրները, որոնք նա առանց մտածելու լուցել էր: Նա ուշացել էր դասից և չէր լսել, որ այդ խնդիրներն անլուծելի են և անգամ Էյնշտեյնը չէր կարողացել լուծել: Մի քանի օրում նա ոչ թե մեկ, այլ երկու խնդիր էր լուծել: Իսկ շատ մաթեմատիկոսների համար այդ խնդիրները մնացել են անլուծելի: Նա ուղղակի չգիտեր, որ այդ խնդիրներն անլուծելի են:

Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը

Երբեք չէի ցանկանա իմանալ, թե ինչ բան է կարոտը: Մի բան, որը քեզ տանջում է ամեն տեղ, ամեն պահի: Անգամ չես կարողանում կենտրոնանալ, երբ հիշում ես նրան, ով քեզ համար այդքան թանկ է: Քեզ ստիպում է կարոտել այդ մեկը, ով քեզ ոգեշնչում է, ստիպում է ժպտալ, հավատալ ուժերիդ: Նա անում է ամեն բան, որ դու զգաս իր ներկայությունը: Իմանաս, որ մենակ չես: Բայց միևնույն ժամանակ նա քեզ հետ չէ: Բազմաթիվ կիլոմետրեր են բաժանում ձեզ իրարից: Բայց ոչնա քեզ հետ էկամ քեզ հետ չէ, չգիտեմ: Նա ներկա է, բայց ներկա չէ, էլի չգիտեմ: Նա ժպտում է, բայց չես տեսնում: Նա խոսում է, բայց չես լսում: Մոռանում ես նրա ձայնը: Այն հարազատ ձայնը, որը լսում էիր ամեն օր: Ձայն, որը կարևոր դարձավ քեզ համար, երբ սկսեցիր կարոտել: Կարոտեցիր և մոռացար, թե ինչ տեսք ունի նա: Մոռացար դիմագծերը, որոնց կարող էիր ժամերով նայել: Աչքերը, որոնք միայն քեզ էին նայում: Բայց դու հասկացար այդ ամենը միայն կարոտելուց հետո: Եթե չլիներ կարոտը, երևի մեզնից ոչ ոք չէր հասկանա, թե որքան կարևոր ենք իրար համար: Կարոտի միջոցով մենք սկսեցինք զգալ իրար: Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը:

Հարդագողի ճամփորդներ (հատված)


НЕ СМЕЙ БЫТЬ МЕНЬШЕ, ЧЕМ ТЫ МОЖЕШЬ БЫТЬ

Փոխադրություն կտակարանից

Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ:
Հոգին տարավ Հիսուսին անապատ, որպեսզի փորձությունների ենթարկվեր սատանայի կողմից:
2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ:
Քարասուն օր ու գիշեր պահվեց այնտեղ և սովածացավ:
3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին:
Եվ մոտենալով փորձիչն ասեց նրան.
-Եթե Աստծո որդին էս ասա, որ այս քարերը հաց դառնան:
4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:
Նա պատասխանեց.
-Գրված է, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից:
5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին,
Եվ այդ ժամանակ սատանան տարավ նրան սուրբ քաղաք և կանգնեցրեց տաճարի աշտարակին:
6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:
Եվ ասաց նրան.
-Եթե Աստծո որդին ես, ապա գցիր քեզ այստեղից: Գրված է, որ պատվիրված է հրեշտակներին բարձրացնել քեզ ձեռքերի վրա, որ երբեք ոտքդ քարին չդիպչի:
7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո:
Դարձյալ Հիսուսն ասաց.
-Գրված է, որ չպետք է փորձեց քո Աստծուն:
8. Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա,
Դարձյալ սատանան տարավ նրան լեռան մի բարձր գագաթ և ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունը և փառքը
9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ:
Եվ ասաց.
-Այս ամենը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես:
10 Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես:
Եվ այդ ժամանակ Հիսուսն ասաց.
-Արի իմ ետևից սատանա, գրված է, որ միայն քո Աստծուն պետք է երկրպագես և պաշտես:
11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:
Սատանան թողեց նրան և հրեշտակները մոտենալով նրան երկրպագեցին:

Ընկեր...

Ինչպես   ասում   են,   կյանքը   փուլերով   է,   որոնց   ընթացքում   փոխվում   է   նաև   շրջապատը:   Փոխվում   է   շրջապատը…   Բայց   այդ   մեր   երազած   շրջապատում   ո՞վ   է   ասել,   որ   միայն   անթերի   են   մարդիկ:   Մարդիկ   կան,   ովքեր   այս   կյանքին   ուրիշ   երանգներով   են   նայում:   Երանգներ,   որոնք   չեն   համապատասխանում   իմ   վառ   պատկերացմանն   այս   կյանքի  մասին: Իհարկե   ես   մեծամիտ   չեմ,   բայց   համակերպվող   էլ   չեմ:   Չեմ   վիճում մարդկանց   հետ   այն   դեպքում,   երբ   լինելով   սխալ   և   գիտակցելով   այդ,   միևնույն   է,   իրենցն   են   պնդում:   Ես   իմ   կյանքից   ուղղակի   դուրս   եմ   թողնում   նրանց   և   միայն   տեղ   եմ   հատկացնում   այնպիսիներին,   ովքեր   ինձ   նման   հայացք   ունեն   այս   կյանքի   նկատմամբ:   Ես   մեծամիտ      չեմ:   Այո,   ես   այդպիսն   չեմ:   Պարզապես   ես   ոչ   բոլորի   հետ   եմ   հարաբերվում:   Ես   ընտրում   եմ   իսկական   ընկերներին   բազմության   միջից:
Փոքրուց   միշտ   ցանկացել   եմ   մեծանալ   և   ունենալ   շատ   հավատարիմ   ընկերներ:   Իհարկե   ես   միշտ   ունեցել   եմ   կողքիս   այնպիսի   մարդիկ,   ովքեր   ամեն   պահի   պատրաստ   են   եղել   ինձ   օգնել:   Բայց   ես   շարունակում   եմ   փնտրել   այն   մեկին,   ով   ինձ   անհրաժեշտ   է,   ով   ինձ   համար   իսկական   ընկեր է: Իսկական ընկերը   նա   է,   ով   անկեղծ   ասոմ   է   «Ես   հավատում   եմ   ուժերիդ»   նույնիսկ   այն   ժամանակ,   երբ   արդեն   դու   ես   դադարել   հավատալ   ինքդ   քեզ:   Լավագույն   ընկերը   նա   էով  հասկանում   է,   որ   քեզ   հետ   ինչ-որ   բան   այն   չէ,   անգամ   եթե   դեմքդ   ժպիտով   է   ողողվածԿարևոր   չէ   ընկերների   քանակը:   Մեկ   միլիոն   ընկեր   ոնենալը   չէ   հարստությունը:   Հրաշք է գտնել   այն   մեկ   ընկերոջը,   ով   դեմ   կկանգնի   մեկ   միլիոնին`   հանուն   քեզ:   Մեր   երջանկությունը   կրկնապատկվում է, երբ   կարողանում   ենք   այն   կիսել   այդ   ընկերոջ   հետ:      Մեր   կյանքն   առանց   ընկերների   ոչինչ   է:   Պետք   է   ամուր   պահենք   իսկական   ընկերներին:

Առաջադրանք 22 (14.10.2016)

Մի անգամ մայրը Կարմիր Գլխարկին ուղարկեց անտառում ապրող տատիկին կարկանդակներ տանելու։ Ճանապարհին աղջիկը գայլի հանդիպեց։ Հարց այդ որ մայրը կուղարկեր փոքրիկ աղջկան անտառ, ուր գայլեր են ապրում։ Ինչու՞ նա ինքը չտարավ ուտելիքը, կամ չգնաց աղջկա հետ։ Եթե տատիկն այդքան անօգնական էր, ինչու՞ էր մայրը թողել նրան միայնակ ապրել հեռավոր խրճիթում։ Եւ եթե աղջիկն այնուամենայնիվ պետք է գնար, ինչու՞ մայրը նրան չի արգելում խոսել գայլերի հետ։ Այս պատմությունից կարելի է ենթադրել, որ Կարմի Գլխարկին ոչ ոք հավանական վտանգի մասին չէր զգուշացրել։
Ոչ մի մայր իրական կյանքում այսքան անհոգ չէր լինի, այդ իսկ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ աղջիկը բացարձակ չէր հետաքրքրում նրան կամ որ մայրը ցանկանում էր նրանից ազատվել։
Միեւնույն ժամանակ դժվար թե երբեւէ գտնվի մեկ այլ այսքան հիմար փոքրիկ աղջիկ։ Ինչպե՞ս կարող էր նա, տեսնելով գայլի աչքերը, ականջները, թաթերն ու ժանիքները, մտածել, որ դիմացն իր տատիկն է։ Ինչու՞ միանգամից չփախնել։ Եւ այդ ի՞նչ փոքրիկ աղջիկ էր, որ հետո օգնում էր գայլի փորը քարերով լցնել։ Համենայն դեպս, ցանկացած լավ աղջիկ գայլի հետ զրուցելուց հետո ծաղիկներ չէր հավաքի եւ կմտածեր «սա հաստատ իմ տատիկին ուզում է ուտել, արագ վազեմ օգնության հետեւից»։
Նույնիսկ տատիկն ու որսորդը զերծ չեն կասկածանքներից։ Եթե այս պատմությանը նայենք որպես իրական հերոսներով դրամայի, ապա կնկատենք, թե ինչպիսի կոկիկությամբ են նրանց անհատականությունները միմյանց հետ կապվում։
ա մայր, ով հավանաբար ձգտում է ազատվել աղջկանից «դժբախտ պատահարի» միջոցով, որպեսզի պատմության վերջում կարողանա բողոքել «միթե ահավոր չէ՞, նույնիսկ անտառ չես կարող գնալ, առանց մտածելու, որ ինչ֊որ մի գայլ․․․»
բ գայլ, ով նապաստակներ եւ այլ կենդանիներ ուտելու փոխարեն միանշանակ իր հնարավորություններից բարձր է ապրում։ Նա կարող էր գուշակել, որ ինքն իր գլխին փորձանք է բերում եւ որ վերջը վատ է լինելու ։ Նա հավանաբար երիտասարդ ժամանակ Նիցշե էր կարդացել (եթե նա կարողանում է խոսել եւ գլխարկ գործել, ինչու՞ չկարդալ)։ Գայլի կարգախոսն է ապրիր վտանգներով լի եւ մահացիր փառքով։
գ տատիկ, ով ապրում է մենակ, սակայն չգիտես ինչու դուռը փակ չի պահում։ Նա հավանաբար ինչ֊որ արկածների հույս ունի, այնպիսի մի բանի, ինչ չէր կարող լինել, եթե նա բարեկամների հետ ապրեր։ Գուցե հենց այդ պատճառով էլ նա չի ցանկանում միասին կամ նրանց հարեւանությամբ ապրել։ Տատիկը բավականին երիտասարդ կին է թվում, չէ որ նա այդքան փոքր թոռնուհի ունի։ Իսկ ինչու՞ արկածներ չփնտրել։
դ որսորդ, ով, հավանաբար, այն փրկարարներից է, ում դուր է գալիս փոքրիկ աղջիկների հետ միասին պարտված հակառակորդին պատժել։ Մեր դիմաց ակհայտ դեռահասական պատկեր է։
ե Կարմիր Գլխարկ գայլին հայտնում է, թե որտեղ կարող են նորից հանդիպել, եւ անգամ նրա ծոցն է մտնում։ Նա բացահայտ խաղեր է խաղում գայլի հետ։ Նրա համար այդ խաղն այս անգամ հաջող ավարտ է ունենում։
Այս հեքիաթում յուրաքանչյուր հերոս ձգտում է գործողության ամեն գնով։ Եթե արդյունքը վերցնենք այնպիսին, ինչպես իրականում է, ապա ընդհանուր առմամբ այս ամենը բանսարկություն է, որի ծուղակն ընկնում է դժբախտ գայլը։ Նրան թողել են երեւակայել, որ շատ խորամանկ է եւ կարող է բոլորին ֆռռացնել։ Եւ այդ դեպքում, հեքիաթը իմաստը գուցե նրանում չէ, որ փոքրիկ աղջիկները պետք է հեռու մնան անտառներից, որտեղ գայլեր են ապրում, այլ այն, որ գուցե գայլերին է պետք հեռու մնալ անմեղ թվացող փոքրիկ աղջնակներից եւ նրանց տատիկներց։ Կարճ ասած՝ գայլին չի կարելի անտառով մենակ զբոսնել։ Եւ եւս մեկ հետաքրքիր հարց, որ առաջանում է ի՞նչ էր անում մայրը աղջկան մի ամբողջ օրով տատիկի տուն ուղարկելով։
Եթե ընթերցողն այս վերլուծությունը ցինիզմ համարի, ապա խորհուրդ կտանք նրան պատկերացնել Կարմիր Գլխարկին իրական կյանքում։ Գլխավոր պատասխանն այս հարցի մեջ է ի՞նչ է դառնալու Կարմիր Գլխարկն ապագայում այսպիսի մորով եւ նման փորձով։
Երբեք չեմ մտածել այս մասին: Իրականում ինձ փոքր ժամանակ պատմել են այլ կերպ: Ասել են, որ մայրը աղջկան զգուշացնում է, որ նա պետք է քաղաքով գնա, բայց նա մորը չլսելով անտառով է գնում: Անգամ այս տարբերակով ամեն բան իրականությանը չի համապատասխանում:

Առաջադրանք 21 (12.10-13.10.2016)

Քննարկեք պատմությունը:
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ
Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.
Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:
Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.
Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:
Ուսուցիչը ժպտում է.
Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:
Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:
Երբեմն մենք այնքան ենք մտածում ապագայի մասին, որ մոռանում ենք մեր ներկայի մասին: Բայց պետք է ապրել ներկայով: Վայելել ամեն վարկյանը: Ապրել այնպես, որ հետո չզղջանք:

Առաջադրանք 19 (10.10-11.10.2016)

1 Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի՛ր:
Սրր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից   Անգլիա բերեց երկու բույս` կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան` մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծեց, թե տերն այրվում է: Նա նամակը զցեց և ահաբեկված դուրս վազեց` գոռալով.
Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է զալիս նրա քթից ու բերանից: Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե ի՛նչ է իր ձեռքինը:
Ամերիկայից Անգլիա ծխախոտ ու կարտոֆիլ բերած պետական գործիչ և ծոնագնաց Սրր Ուոլթըր Ռլեյնը ծխում էր, երբ ծառան ջուր լցրեց իր վրա կարծելով, թե այրվում է:
2. Տեքստը երեք նախադասությամբ փոխադրիր`
ա) աոաջին և երկրորդ, չորրորդ և հինգերորդ նախադասությունները մեկական նախադասություն դարձնելով,
բ) երկու նախադասություն հանելով:
Գայլն անցնում էր մի վրանի մոտով: Նա տեսավ, որ այնտեղ հովիվները գառան միս են ուտում: Այդ փաստն անարդարացի թվաց ու շատ նեղացրեց գայլին: Նա մոտեցավ հովիվներին ու բողոքեց: Ասաց.
-Ի՞նչ հարայ-հրոց կբարձրացնեիք, եթե ձեր արածն անեի՛:
3.Թարգմանել առակը.
Спросил как-то наставник троих учеников: — «Почему бьётся оконное стекло, когда в него бросают камень?»
-«Потому что камень тяжёлый», — ответил первый ученик.
-«Потому что стекло хрупкое», — ответил второй.
-«Потому что рука, метнувшая камень была сильной, а удар точным», — ответил третий.
— Никто из вас не дал правильного ответа, — сказал учитель. — Потому что окно было закрыто!
Мораль: научитесь жить с открытым сердцем, и ни одна вражеская стрела не разобьёт его, пройдя насквозь через тонкую ткань души.
Մի անգամ երեք աշակերտների ուսուցիչը հարց տվեց.
-Ինչո՞ւ է, որ երբ ապակե պատուհանի վրա քար ենք նետում, ջարդվում է:
-Որովհետև քարը ծանր է,- պատասղանեց առաջին աշակերտը:
-Որովհետև ապակին փխրուն է,- ասաց երկրորդը:
-Որովհետև այն ձեռքը, որը նետել է քարը, ուժեղ է եղել և հարվածը՝ ճշգրիտ:
-Ոչ ոք ձեզնից ճիշտ չպատասխանեց,- ասաց ուսուցիչը,- որովհետև պատուհանը փակ էր:
Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամու հարված, չի կարողանա կոտրել այն, անցնելով հոգու բարակ թելի միջով:

Առաջադրանք 18 (07.10.2016)

Կարդալ Ագուտագավայի «Գորտը» ստեղծագործությունը:
գրել կարծիքը պատմվածքի մասին
ներկայացնել ստեղծագործության գաղափարը
Շատերն են այդպես մտածում, որ աշխարհը պտտվում է նրանց շուրջ: Ապրում են միայն իրենց մասին: Անգամ շատ բան կորցնելով մնում են նույն մտքին: Չեմ սիրում այդպիսիներին:
Լրացուցիչ կրթություն
Նախագծեր
Սովորողի օրագիր
Ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
Ռադիոթատրոն
Գրաբարյան ընթերցումներ
Կարդում և ձայնագրում ենք Հովհ, Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի բանաստեղծությունները:
Հարցազրույցներ
Մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
Անհատական, ընտանեկան ռադիո
2. Թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
3. Ընթերցած նյութի վերլուծություն
4. Բլոգային անցուդարձ /մտորումներ, հարցադրումներ, պատումներ…/
5. Ընտանեկան նախագծեր
6. Այլ նախագծեր

Առաջադրանք 16 (04.10-05.10.2016)

Ո՞րն է առակների փոխաբերական իմաստը:
Փոսի մեջ ընկած երջանկություն
Մի անգամ, երեք եղբայր տեսան հաջողությանը, որն ընկել էր փոսի մեջ:
Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և հաջողությունից խնդրեց փող: Հաջողությունը տվեց նրան գումար, և նա երջանիկ գնաց:
Մյուս եղբայրը խնդրեց գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ իր ուզածը և նրա հետ հեռացավ:
Երրորդ եղբայրը թեքվեց դեպի փոսը.
-Ի՞նչ է քեզ պետք , -հարցրեց հաջողությունը:
-Իսկ քե՞զ ինչ է պետք , — հարցրեց եղբայրը:
-Դուրս հանիր ինձ այստեղից , — խնդրեց հաջողությունը:
Եղբայրը մեկնեց ձեռքը, փոսից հանեց հաջողությանը, թեքվեց և հեռացավ: Իսկ հաջողությունը գնաց նրա հետքերով:
Սեփական եսի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել նաև մյուսների մասին: Ամեն բան չէ, որ մեր ուզածով պետք է լինի: Մենք մենակ չենք ապրում և բացի մեր մասին մտածելուց, պետք է մտածենք մյուսների մասին:
Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի
Միշտ չի լինելու այդպես
Մի անգամ, մի երիտասարդ զբոսնում էր փողոցում և տեսավ փողոցի եզրում նստած մի ծերունու: Երիտասարդը մոտեցավ նրան և ասաց.
-Ծերուկ, ահա դու այսքան ծեր ես, կյանքի շատ երկար ճանապարհ ես անցել, հավանաբար դու շատ իմաստուն ես: Ասա ինձ, ես երիտասարդ, ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, որդիս թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս օրերով խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես այս ամենը շտկեմ:
Ծերունին պատասխանեց.
-Դռանդ կախիր տախտակ և վրան գրիրՄիշտ չէ այդպես լինելու»:
-Եվ վե՞րջ ,-զարմացավ տղամարդը:
-Այո՛:
Տղամարդն այդպես էլ արեց: Որոշ ժամանակ անց նրա որդին թողեց թմրանյութերը և դարձավ հավատացյալ, աղջիկը սիրահարվեց մի երիտասարդի և ամուսնացավ, կինը բուժվեց և այլևս չէր խմում, իսկ ինքը ընդունվեց աշխատանքի և արդեն չէր զբոսնում, այլ երթևեկում էր թանկարժեք մեքենայով:
Մի անգամ, երբ անցնում էր նույն փողոցով, կանգնեց այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն: Ծերունին նստած էր նույն տեղում: Տղամարդը ավտոմեքենայով մոտեցավ ծերունուն և բացելով պատուհանըդուրս չգալով ասաց.
-Դե՛ ինչ, ծերո՛ւկ, նորից նստա՞ծ ես: Իսկ ես, ինչպես տեսնում ես, հասա ամեն ինչի: Որդիս այլևս թմրամոլ չէ, այլ հավատացյալ է: Եվ աղջիկս այլևս մարմնավաճառ չէ, այլ ամուսնացել է: Եվ կինս է ապաքինվել` դառնալով լավ տանտիկին: Ես ընդունվել եմ աշխատանքի և հիմա ղեկավար եմ: Իսկ դու ինչպես նստած էիր, այնպես էլ նստած ես, ապաշնո՛րհ ծերունի: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիր ինձ հիմա:
Ծերունին նայեց նրան և ասաց.
-Այն տախտակը չհանե՛ս:

Առաջադրանք 15

1. Զգո՛յշ լերուք ողորմութեան ձերում՝ մի՛ առնել առաջի մարդկան. որպէս թէ ի ցոյց ինչ նոցա. գուցէ՛ եւ վարձս ո՛չ ընդունիցիք ի հաւրէն ձերմէ՝ որ յերկինսն է:
Զգույշ եղեք ողորմություն անելիս, որ դա մարդկանց առաջ չանեք, նրանց ցույց տալու համար: Գուցե և դուք երկնային հորից վարձատրություն չստանաք:
2. Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փո՛ղ առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ: Ամէն ասեմ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:
Երբ որ դու ողորմություն էս տալիս, մի հայտարարիր, ինչպես կեղծավորներն են անում ժողովրդի մեջ, հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանց կողմից: Հենց դա է իրենց վարձը:
3. Այլ դու յորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցէ ձախ քո զինչ գործէ՛ աջ քո. որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածո՛ւկ. եւ հայրն քո որ տեսանէ ի ծածուկ՝ հատուսցէ քեզ յայտնապէս:
Երբ որ դու ողորմություն տաս, թող ձախը չիմանա թե աջը ինչ է անում, որպեսզի ողորմությունդ թաքուն լինի: Եվ որ հայրը թաքուն քեզ տեսնում է , կհատուցից հայտնապես:
4. Եւ յորժամ յաղաւթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն. զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կա՛լ յաղաւթս, որպէս զի երեւեսցին մարդկան: Ամէն ասե՛մ ձեզ՝ ա՛յն իսկ են վարձք նոցա:,
Երբ աղոթում էս, կեղծավորների պես մի եղիր, որոնք սիրում են ժողովրդի մեջ և հրապարակների անկյուններում աղոթել ի ցույց մարդկանց: Ավելին ասեմ, հենց դա է նրանց վարձատրությունը:

Նախագծային, թե առարկայական ուսուցում

Հայոց լեզվի և գրականության դասերին մենք նախագծային ուսուցմամբ ենք զբաղվում: Ասեմ, ինձ այս ձևն ավելի է դուր գալիս: Տրված են առաջադրանքների մի քանի տեսակներ: Այսպես, թե այնպես, մենք բոլորն էլ անում ենք, բայց դասարանում հնարավորություն ունենք ընտրելու: Այս տարբերակն ինձ ավելի շատ է դուր գալիս, որովհետև աշխատում եմ հաճույքով: Երբ քո սիրած աշխատանքն ես անում, այն ավելի լավ է ստացվում: Իսկ երբ ստիպված անում ես այն, ինչ քեզ պարտադրել են, վատ է ստացվում, ցանկություն չես ունենում աշխատելու: Առարկայական դասերն էլ իրենց հերթին շատ լավն են: Բացի հայոց լեզվից և գրականությունից, մյուս բոլոր դասերն անցնում են այդպես: Բայց դրանց մեջ կան դասեր, որոնք չպետք է անց կացվեն այնդպես: Օրինակ` կենսաբանության դասը պետք է անցնի նախագծային ուսուցմամբ: Այն, ինչ մենք անում ենք առարկայական ուսուցմամբ այդ դասերին, ինձ և մյուսներին չի հետաքրքրում: Սկսում ենք հաշվել դասի րոպեները, բայց այդպես չպետք է լինի: Մենք՝ սովորողներս, պետք է մեր ուշադրությունը հղենք միայն դասին: Ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում անել այնպես, որ մենք տարվենք դասով: Սա շատ դժվար է, որովհետև ես ինքս շատ պահանջկոտ եմ: Եթե մի բան ինձ դուր չի գալիս, ոչ ոք չի կարող ստիպել անել այն: Նախագծային և առարկայական ուսուցումները շատ են տարբերվում իրարից, բայց յուրաքանչյուր դաս անցնում է իր ուրույն հետաքրքրությամբ: Համարյա բոլոր դասերն անցնում են հետաքրքիր, և մենք մինչև այս թեմային անրադառնալը` չէինք նկատել, որ դասերն իրարից այսքան տարբերվում են: Ամեն դեպքում չեմ ցանկանում համեմատություն դնել այս երկու ուսուցման մեջ: Երկու ձևերն էլ լավն են, բայց պետք է գտնել հետաքրքիր տարբերակ դրանք ներկայացնելու և աշխատելու համար:

Առակ (վերլուծություն)

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:
Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:
Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ ենք կարողանում մենք ինքներս անել: Ուրիշին պետք չէ երանի տալ: Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք անել: Յուրաքանչյուրս պետք է հնարավորինս լավ անենք այն, ինչ մեզ մոտ լավ է ստացվում: Երբ անում ես այն, ինչ կարողանում ես, արածդ գործը շատ լավ է ստացվում: Չէ որ մենք բոլորս լավն ենք մեր ուրույն ձևով: Մարդիկ չպետք է իրար նման լինեն: Պարտադիր չէ կարողանալ անել այն, ինչ անում են մյուսները: Ուղղակի պետք է հաճույք ստանալ այն ամենից,ինչը մենք կարողանում ենք և անում ենք:

Կոնֆուցիոսի մտքերից (վերլուծություն)

Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
Ուժեղ և հաստատուն մարդիկ հանգիստ ապրում են մյուսների հետ, բայց նրանց երևից չեն վազում, որովհետև իրենք կայացած մարդիկ են: Ինքնուրույն ամեն բան կարող են անել, իսկ փոքր մարդիկ դեռ կայացած չեն: Չեն կարողանում ապրել մյուսների հետ միացին, բայց մեկ է վազում են նրանց ետևից:
Կոնֆուցիոսը հետևողականորեն խուսափում էր չորս բանից. չէր տրվում դատարկ մտորումների, կատեգորիկ չէր իր կարծիքներում, չէր համառում և միայն իր մասին չէ, որ մտածում էր:
Իսկապես պետք չէ տրվել դատարկ մտորումների, դրանք մի լավ բանի չեն բերի: Իհարկե մարդ միայն իր մասին չէ, որ պետք է մտածի: Պետք է հաշվի նստել նաև մյուսների հետ: Բայց մի բան կարող եմ ասել: Ես համառ եմ և պետք է ստանամ այն ինչ ցանկանում եմ, բայց չմոռանալով մյուսների մասին:
Փան Չին հարցրեց մարդասիրության մասին: Ուսուցիչն ասաց. «Միշտ հարգալից եղիր: Աշխատելիս միշտ հարգալից եղիր: Մարդկանց հետ հարաբերվելիս հավատարիմ եղիր: Անարժան մադկանց մեջ հայտնվելիս էլ հետևիր այս կանոններին»:
Բոլորի հետ էլ պետք է հարգալից լինել, հարգանքով աշխատել, բայց երբեմն լինում են մարդիկ որոնք ստիպում են մեզ մոռանալ դրանց մասին: Պետք է միշտ հիշել հարգանքի մասին, բոլորի հետ հարգանքով լինել և այն կփոխանցվի մյուսներին:

Աշուն է, օրերը ցրտում են

Իմ ամենասիրելի տարվա եղանակներից մեկը: Սիրում եմ, որովհետև ծննդյան տարեդարձս հոկտեմբերին է, և այս սառը քամին ինձ դուր է գալիս: Չկա ավելի հաճելի բան, քան աշնանային երեկոները անցկացնել այգում զբոսնելով կամ պատշգամբում թեյ խմելով: Բոլորը այս եղանակին իրենց վատ են զգում կամ վատ տրամադրություն են ունենում, իսկ ես շատ ուրախ եմ լինում: Անձրևոտ եղանակն էլ իր լավ կողմերն ունի: Ամեն օր փորձում եմ շուտ վերդառնալ տուն, արագ դասերս անել և մի հետաքրքիր ֆիլմ դիտել: Երեկոյան էլ ընկերներիս հետ կամ մենակ զբոսնում եմ: Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Շուտով տերևները կգունազարդեն մեր միջավայրը: Կապրենք մի գեղեցիկ հեքիաթի մեջ: Շատ կուզեի, որ այս եղանակը երկար տեևեր, բայց ցավոք շուտով ավելի ցուրտ կլինի: Տանից դուրս գալ էլ չի լինի:

Սեպտեմբերի 29

Առավոտյան արթնացա ահավոր գլխացավով: Երեկ ընկերուհուս ծննդյան 14-րդ ամյակն էր: Անկեղծ ասած` շատ եմ խմել: Մինչև ուշ գիշեր երգում, պարում, ուտում ու խմում էինք: Երբ եկա տուն, հիշեցի, որ այսօր Բարսելոնան Բորուսիա Մյունխենի հետ պետք է խաղա: Չեմպիոնների լիգայի խաղարկություն էր: Խաղն ավարտվեց 1-2, օգուտ իհարկե Բարսելոնային: Ես Բարսելոնայի էջերից մեկում ադմին եմ և յուրաքանչյուր գոլ պետք է հրապարակեմ: Միայն իմ արած մեկնաբանությունները տեսնեիք: Բայց իմ հումորային մեկնաբանություններն ավելի շատ լայքերի արժանացան, քան սովորականները: Այսօր որոշեցինք, որ մեր պարի հաղթանակը պետք է նշենք կիրակի: Անհամբեր սպասում եմ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Բոլնիսյան տպավորություններ