Հավաքից-հավաք

Ես Արզումանյան Անգելինան եմ, Միջին դպրոցի 6-2 դասարանից: Սա էլ իմ էլ.հասցեն է՝ angelinaarzumanyan6@gmail.com: Անցած տարի ես սովորում էի Նոր դպրոցում (5-2 դասարանում): Մայիսին գնացինք ճամփորդություն դեպի Սյունիքի մարզ: Եղանք Լոր գյուղում: Համո Սահյանի տուն թանգարան այցելեցինք, դպրոցը: Հետո գնացինք Դավիթ Բեկ գյուղ: Այնտեղ գիշերեցինք տարբեր տեղեր գնացինք, իսկ հետո իմ համոզելու երկար ջանքերից հետո մենք ճանապարհ ընկանք դեպի Կապան (իմ ծննդավայր): Այցելեցինք Վահնավանք, Նժդեհի հրապարակ և տատիկիս հետ մի լավ ուրախացանք: Մայիսից հետո ես գնացի իմ ամենաերկար ճամփորդությանը: Ճամբարային առաջին շաբաթում 5 օրով գնացինք Ստեփանավան: Շատ ուրախ անցավ և մեծ տպավորություններ ունեմ այդ ճամփորդությունից: Ուրախ էի, որ մենք մի քանի վանքերի ու խոնարհված եկեղեցիների տարածքներ մաքրեցինք: Ավելին մասնակցելով Էկոտուրին հաղթեցինք: Երբ փոխվեցի 6-րդ դասարան մտածում էի, որ ամեն ինչ դժվար կլինի և շատ տեղերում կթերանամ, բայց իրականում այդպես չէր: Առաջին կարևորագույն բանը ուսուցիչների լավ վերաբերմունքն էր, որ ես առաջին իսկ օրվանից զգացի: Մաթեմատիկայի ուսուցչուհու հետ սովորեցի gmail-ով աշխատել, SPART responce վահանակներով հետաքրքիր խնդիրներ ենք լուծում և ժամանակը շատ հետաքրքիր ու արձյունավետ է անցնում: Մանակցեցի մաթեմատիկական ֆլեշմոբերին: Իմ կարծիքով բոլոր խնդիրները ճիշտ եմ լուծել: Մասնակցում եմ նաև ռադիո Բանին: Այս տարին ինձ համար շատ անսովոր էր ու հետաքրքիր: Առաջին անգամ ես գնացի վրանային ճամփորդություն դեպի Բյուրական և շատ լավ տրամադրությամբ վերադարձա: Իսկ հետո իմ հինգերորդ դասարանի մայրենիի ուսուցչուհու հետ՝ տիկին Հարությունյանի գնացինք Իջևան: Մասնակցել եմ տարբեր նախագծերի, առցանց քննարկումների, հարցազրույցների և կլոր սեղանների: Հա՜, մոռացա. այս տարի մեզ հյուր եկան շատ մարդիկ, բայց ես ընկերացա վրացիների հետ: Նրանք ավագ դպրոցից էին: Քանի որ ռուսերեն խոսում էին, մենք փորձեցինք նրանց հետ շփվել: Ես բոլոր դասերն էլ շատ եմ սիրում, բայց ինձ համար շատ կարևոր է երգը, որովհետև ցանկանում եմ դառնալ երգչուհի: Մեր ուսուցիչն ընկ. Կարենն էր: Նա մեզ ոչ թե երաժշտության դասեր էր տալիս, այլ ընտրության: Երևի հասկացաք, որ ես ընտրել էի Երաժշտության լաբորատորիա: Մենք անցած տարի նրա հետ աշխատելիս հասցրել ենք պատրաստել կարաոկեներ և ձայնագրվել ենք շատ երգեր: Երկրորդ կիսամյակում սկսեցի հաճախել դիզայն-մոդելավորման խումբ: Հասցրել եմ կարել փոքրիկ երեխաղի կիսաշրջազգեստ, ինձ համար զգեստ, կիսատաբատ, անթև բաճկոն և հիմա կարում եմ վերնաշապիկ: 5-րդ դասարանից ես սկսեցի  հաճախել Սեբաստացիներ մանկա-պատանեկան երգչախումբը: 1-2 տարվա ընթացքում հասցրի մաքուր երքել, բազմաձայն երգել, ճիշտ երգել հնչյունները (1,2,3,4,5,6): Մոռացա ասել, որ մեր ղեկավարը տիկին Մարինեն է: Կարծում եմ, որ ես բախտավոր եմ, որովհետ մեր երաժշտության ուսուցչուհին նույնպես տիկին Մարինեն է: Այս տարի անգլերենի դասերին մենք սկսեցինք մեծ տեքստեր թարգմանել, անգլերեն ֆիլմեր դիտել և ծանոթանալով արբեր երկրների հետ պրեզենտացիաներ պատրաստել: Մեր ուսուցչուհին միսս Լիաննան է: Նա շատ գեղեցիկ է, համբերատար և, երբ ես մի բան չեմ հասկանում, նա ինձ մանրամասն բացատրում է(1,2,3,4,5,6): Այս տարի ես շատ պրեզենացիաներ եմ պատրաստել: Մեծամասնութունը եղել է ռուսերենից և արվեստից: Մեր ուսուցչուհին ընկ.Վիկան է: Մենք նրա հետ հետաքրքիր պատմվածքներ ենք կարդում, պատմում և առակներից կարևոր բաներ ենք սովորում: Ամանորյա հեքիաթներ էինք հորինել ու ներկացարել Դիջիթեքին: Խրախուսական մրցանակի արժանացանք: Ուսուցողական տարբեր ֆիլմեր ենք դիտում դասերի ժամանակ, իսկ հետո մենք ինքներս ենք ֆիլմեր պատրաստում(1,2,3,4,5,6,7,8,9,10) Իսկ Արվեստի ուսուցչուհին ընկեր Մերին է: Նա շատ բարի է և մենք նրա հետ հետաքրքիր դասերն ենք անց կացնում, ունկնդրելով տարբեր կոմպոզիտորների ստեխծագործություններ: 
Այս տարի մեր պատասխանատուն ընկ. Արևիկն է: Նա շատ բարի, գեղեցիկ և ամենակարևորը հանդուրժող է: Մենք նրա հետ շատ հետաքրքրիր գործունեությամբ ենք զբաղվում: Տարբեր ֆիլմեր ենք դիտում դասարանում, թեմաներ ենք ընտրում ու ստեղծագործում ենք, գրաբարյան առաջադրանքներ ենք կատարում: Ահա և իմ նյութերը(1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15):
Ես այս տար,ի արդեն սկսեցի սովորել Պատմություն: Մեր ուսուցիչ Աշոտ Տիգրանյանը շատ լուրջ մարդ է: Մեր դասերը մյուսներից տարբերվում են, որովհետև մենք ամբողջ դասաժամին ինքներս ենք տեղեկություններ գտնում համացանցից: Կարդում ենք սովորում և Դասարանական առաջադրանքների հարցերին փորձում ենք ճիշտ պատասխանել: Բնագիտության դասերը շատ հետաքրքիր են անցնում: Մեր ամեն օրվա թեման ընկեր Անուշը տարբեր իրավիճակներ ստեղծելով փորձեր է կատարում և մենք շատ շուտ ամեն ինչ հասկանում ենք: Ես այդ դասերը շատ եմ սիրում, բայց միշտ տարված եմ լինում մեր դասարանի խամյակներով, թութակով ու ձկնիկներով: 
Իմ կարծիքով այս տարին հագեցած եր լավ տպավորություններով և շատ լավ անցավ: Հաջորդը հաստատ ավելի լավը կլինի:

Комментариев нет:

Отправить комментарий