Գրականություն



Սերը կախվածություն է

Սերը կախվածություն է: Երբ սիրում ես, զգում ես, որ կախված ես մեկից: Քո ամեն մի քայլն անելուց առաջ մտածում էս նրա մասին: Զգում ես, որ առանց նրա դու դատարկ էս: Բացի նրանից ուրիշ ոչ ոք չի կարող քեզ հանգստացնել: Նրան ոչ ոք չի փոխարինի: Նա նման չէ մյուսներին: Չգիտես, թե ինչով, բայց մեկ է նման չէ: Մյուսների համար նա սովորական մարդ է, բոլորի նման: Ունի նույն բնավորության գծերը, նույն դիմագծերը, բայց ոչ քեզ համար: Դու կարող ես առանց բառերի հասկանալ նրան: Դու կարդում ես նրա մտքերը: Դու գիտես, երբ ինչպես վարվել և ինչպես օգնել: Թվում է, թե սա բավարար է: Բայց ամեն բան պետք է փոխադարձ լինի: Հնարավոր չէ սիրել մի մարդու, նայել նրա աչքերի մեջ, այն դեպքում երբ դա փոխադարձ չէ: Դա ինքնասպանություն է: Հիմարի պես հավատալ ու ապրել փակ աչքերով: Եվ հանկարծ անսպասելի կերպով աչքերդ բացվում են: Բազմաթիվ գունային երանգներին փոխարինում է սեվն ու սպիտակը: Հասկանում ես, որ խաբվել ես: Սերը կուրացրել է քեզ: Այդ այն չէր, ինչ դու մտածում էիր: Դա սեր չէր: Դա խաբկանք էր: Հարկավոր է մոռանալ և շարունակել ապրել: 

Լիվինգստոն Լարնեդ. «Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»

Երբեմն մեծահասակները լինում են չափից շատ պահանջկոտ: Նրանք պահանջում են բաներ, որոնք փոքրերը իվիճակի չեն անել: Մոռանում են, որ նրանք էլ այդ տարիքում չէին կարող անել: Այդ տարիքում նրանց մտքերը նույնպես ուրիշ տեղ էին: Ժամանակի ընթացքում նրանց ուղեղը ծանրաբեռնվել է այլ բաներով և նրանք մոռացել են մարդկային շփման մասին: Կոպիտ են լինում, կտրուկ: Չեն գիտակցում, որ նրանց ասածները կարող են մեծ հետք թողնել փոքրերի հոգեբանության վրա: Նրանց մեկ բառը կարող է ազդել երեխայի տրամադրության վրա: Նրանք մոռացել են, որ այդ տարիքում նրանք էլ էին ուզում, որ իրենց հետ ավելի նրբանկատ լինեն: Ինչու չէ նա ներողամիտ: 
Լիվինգսթոն Լարնեդ, «Հոր զղջումը»

Սեբաստացու անխոնջ ընթերցանութեան ոճը

Մխիթար Սեբաստացին իր սիրով դեպի ընթերցանությունը, շատ էր տարբերվում հասակակից պատանիներից: Երբեք կարդալուց չէր հոգնում: Եթե մի գիրք էր վերցնում, ձեռքից ցած չէր դնում: Պետք է մինչև վերջ կարդար: Երբ մի անծանոթ բառ էր տեսնում, երկար չէր մնում դրա վրա: Տետրի մեջ նշում էր և հետո բոլորից հարցնում էր, թե ինչ է նշանակում: Նա չէր սահմանափակվում տանը կարդալով: Ուր էլ որ գնար այգի, ճամփորդության միշտ հետը պետք է գիրք լիներ: Ոչինչ նրա ուշադրությունը չէր շեղում գրքից: Անգամ քաղցած օրեր է անց կացրել, գրքերով տարված: Շատ լավ հիշողություն ուներ: Իր ամեն կարդացածը հիշում էր կամ թերթիկի վրա նշում էր և միշտ քարոզների ժամանակ պատրաստ խոսք ուներ: Սուր պիտք ուներ, որը երևում էր ամեն տեղ:

Ժամանակ

Ո՞վ է ամենալավ ուսուցիչը: Իհարկե ժամանակը: Ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ օգնել այնպես ինչպես ժամանակն է օգնում: Ժամանակի ընթացքում ենք տարբերում ճիշտն ու սխալը, լավն ու վատը, արժեքավորն ու անարժեքը: Ժամանակի ընթացքում մենք տարբերում ենք ամեն բան և բոլորին: Հասկանում ենք, թե ով է իրականում մեզ պետք: Շատերը դառնում են ուղղակի ծանոթներ և միայն իսկական ընկերներն են մնում քեզ հետ: Ժամանակի օգնությամբ ես ուղղում եմ իմ սխալները: Այս ընթացքում քաղած բոլոր դասերս ինձ օգնում են յուրաքանչյուր հաջորդ քայլում: Էլ չեմ կրկնի դրանք: Կփորձեմ առաջվա նման չապրել: Լինել ավելի ուշադիր և զգոն: Ամեն բան կարող է պատահել և այն էլ հանկարծակի: 

Քեզ հետ, առանց քեզ

Ես ժպտում եմ: Ես էլի ժպտում եմ: Նորից քեզ տեսա: Դու էլի նույնն էիր: Ոչինչ չէր փոխվել: Անկախ ինձնից ես էլի ժպտում եմ: Ես ինձ չեմ կարողանում կառավարել: Եվ դա միայն քո պատճառով: Դու ես տնօրինում իմ տրամադրությունը: Չգիտեմ: Ախր քեզնից այնքան դրական լիցքեր են գալիս դեպի ինձ: Ստիպում ես որ տեկուզ մի պահ մոռանամ բոլորին և ամեն ինչ: Բայց գիտես դա այդքան էլ լավ չէ, որովհետև երբ գնում ես ամեն բան նորից նույնն է դառնում: Տանել չեմ կարողանում քո բացակայությունը: Չեմ կարողանում ժպտալ այնպես ինչպես քեզ հետ: Բայց ինչ կարող եմ անել: Քեզ հետ լինելը սխալ է: Առանց քեզ՝ դժվար: Բայց այսպես է ճիշտ

Հաճելի, անսպասելի


Կրթահամալիրում սովորում եմ դեռ դպրոց պարտեզից: Փոքր տարիքից միշտ մասնակցել եմ կրթահամալիրյան մեդիաուրբաթներին՝ պարել եմ, երգել: Անցյալ տարվանից «Սովորող սովորեցնող» նախագծով սկսեցինք տարբեր խմբերով պարային պարապմունքներ կազմակերպել կրտսեր դպրոցի սովորողների համար: Այդ նախագիծը մեծ տարածում գտավ, դրանից մենք շատ էինք ոգևորում ու նոր մտքեր էին առաջանում: Այս տարի նույնպես ես շարունակեցի «Սովորող սովորեցնող» նախագծով աշխատել իմ ընկերների հետ: Ամանորյա տոնախմբություններին ընդառաջ պարուսուցում էի իրականացնում 8-րդ և 6-րդ դասարանցիների հետ: 8-րդ դասարանցիները սովորում էի ամերիկյան պար (Jingle bells), իսկ 6-րդ դասարանցիները` վրացական: Ուսուցանելու ժամանակ եմ հասկանում իմ դասավանդողներին ))) ինչքան դժվար է ցանկալի արդյունքին հասնելը : Փորձեր, փորձեր, վեճեր, ծիծաղներ, լարում, որ ամեն բան լավ ստացվի: Մեր հաշվետու համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Իմ սովորողները ներկայացան շատ լավ, բարձր տրամադրությամբ, հավես պարով: Դա ինձ համար շատ կարևոր էր, որ աշխատանքս ստացվեց: Ընդամենը երկու օր է անցել տոնախմբությունից ու կայքում հայտնվում են կրթահամալիրի 2017թ. պարգևատրման ֆոնդի անվանական մրցանակները,որտեղ կարդում եմ նաև իմ անունը՝ «Աիդա Պետրոսյան» մրցանակակիր: Մրցանակը նախ շատ հաճելի է, հետո պարտավորեցնող: Շնորհակալ եմ շատ, որ արժանացա նման մրցանակի: Առջևում նոր պարերն են, նոր նախագծերը: Շնորհավոր Նոր տարի:

Տեքստային նյութ. Վիկտոր Համբարձումյան «Կտակ»

Հարցեր և առաջադրանքներ
1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ի՞նչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
Վիկտոր Համբարձումյանը սիրելով իր երկիրն ու լեզուն կարևորում էր դրա իմացությունը։ Լեզուն միակ բանն է, որ պահպանում է ազգը։ Յուրաքանչյուր հայ կամ այլ ազգի մարդ պետք է միշտ իմանա իր լեզուն։ Եթե չգիտես քո լեզուն, արդեն քո ազգի մշակույթի կրողը չես։
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Վիլյամ Սարոյան Պատերազմը
Հարցեր և առաջադրանքներ
§  Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելովիսկ խաղաղությո՞ւն:
Պատերազմը մարդու դժգոհությունն է: Այն առաջանում է այն ժամանակ, երբ մենք որևէ բանից դժգոհում ենք և փորձում դրա դեմ ինչ-որ բան անել: Իսկ խաղաղությունն այն է, երբ մենք գոհ ենք ամեն ինչից: Երբ առաջին հերթին մենք ինքներս մեզնից ենք գոհ և հետո արդեն մյուսներից:
§  Քո կարծիքով ի՞նչ է սերը:
Սերը կախվածություն է: Երբ սիրում ես, զգում ես որ կախված ես մեկից: Քո ամեն մի քայլն անելուց առաջ մտածում էս նրա մասին: Զգում էս, որ առանց նրա դու դատարկ էս: Բացի նրանից ուրիշ ոչ ոք չի կարող քեզ հանգստացնել: Նրան ոչ ոք չի փոխարինի: Նա նման չէ մյուսներին: Չգիտես թե ինչով, բայց մեկ է նման չէ: Մյուսների համար նա սովորական մարդ է, բոլորի նման: Ունի նույն բնավորության գծերը, նույն դիմագծերը, բայց ոչ քեզ համար: Դու կարող ես առանց բառերի հասկանալ նրան: Դու կարդում ես նրա պտքերը: Դու գիտես, երբ ինչպես վարվել և ինչպես օգնել: Թվում է, թե սա բավարար է: Բայց ամեն բան պետք է փոխադարձ լինի: Հնարավոր չէ սիրել մի մարդու, նայել նրա աչքերի մեջ, այն դեպքում երբ դա փոխադարձ չէ: Դա ինքնասպանություն է: Հիմարի պես հավատալ ու ապրել փակ աչքերով: Եվ հանկարծ անսպասելի կերպով աչքերդ բացվում են: Բազմաթիվ գունային երանգներին փոխարինում է սեվն ու սպիտակը: Հասկանում ես, որ խաբվել ես: Սերը կուրացրել է քեզ: Այդ այն չէր ինչ դու մտածում էիր: Դա սեր չէր: Դա խափկանք էր: Հարկավոր է մոռանալ և շարունակել ապրել:
§  Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
Կարծում եմ մարդիկ սկսում են ատել այն ժամանակ, երբ իրենց ոտնահարում են: Երբ փորձում են վերցնել այն ինչ պատկանում է նրանց կամ հաշվի չեն առնում իրենց կարծիքը և սխալ մոտեցում են ցույց տալիս:
§  Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
Նրանք երկուսն էլ ունեյին իրենց սեփական կարծիքը: Հերմանին ծեծեցին, բայց նա չփոխեց իր կարծիքը կաիզերի մասին: Գրիգորը տեսավ, թե ինչպես են վերաբերվում այդպիսի միտք ունեցողի հետ, բայց նա նույնպես խոստովանեց, որ չի ատում նրան:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը