Հայոց լեզու

Մեծ հավատքի նախերգանքը


Հայոց թագավոր Աբգարը իր երկու իշխաններին և Անանին ուղարկել էր Հռոմ։ Նրանք իրենց գործերն ավարտելուց հետո գնացին Երուսաղեմ, որպեսզի տեսնեն Հիսուսին։ Նրան հանդիպելով և իրենց աչքով տեսնելով Իր կարողությունները, հիացած եկան և ամեն բան պատմեցին Աբգարին։ Ասում էին, որ նրա կարողությունները սովորական մարդու ուժ չեն։ Անգամ կարող է մահացած մարդկանց կենդանացել։ Աբգարն ասաց, որ նա կամ Աստված է կամ էլ նրա որդին։ Ներս կանչեց իր դպիրին և կարգադրեց, որ գրի։ Դիմելով Հիսուսին, Աբգարն ընդունում էր նրա ուժն ու հավատում էր նրան։ Նա խնդրում էր, որ Հիսուսը գա և իրեն բուժի, ինչպես նաև առաջարկում էր հաստատվել Հայաստանում, քանի որ Երուսաղեմում իրեն չէին ընդունում։ Նամակը հանձնեց երկու մարդկանց և նրանք գնացին Երուսաղեմ։ Փրկիչը կարդալով նամակը, չեկավ, բայց փոխարենը պատասխան թուղթ ուղարկեց։ Նա ասում էր, որ ով իրեն հավատա կփրկվի։ Ցավոք չի կարող գալ Հայաստան։ Նա ուղղարկված է, որպեսզի իր անելիքներն այնտեղ անի։ Երբ ավարտի և համբարձվի իր աշակերտներից մեկին կուղարկի իր մոտ և նա կբուժի իրեն։ Հիսուսի քաչվելուց և համբարցվելուց հետո Հայաստան եկավ նրա տասներկու առաքյալներից մեկը` Թադևոսը։ Աբգարը մտացեծ, որ հենց նա է ում մասին խոսում էր Քրիստոսը։ Հրավիրեց նրան իր պալատ։ Երբ Թադևոսը ներս մտավ, Աբգարը նրա երեսին տեսիլք տեսավ և երեսի վրա իջնելով, երկրպագեց նրան։ Իսկ նրա շուրջը գտնվող իշխանները ոչինչ չէին հասկանում, քանի որ չէին տեսել տեսիլքը։ Աբգարը հարցրեց, թե իսկապես նա Հիսուսի աշակերտն է, որ պետք է իրեն բուժի։ Թադևոսն էլ ասաց, որ եթե հավատա նրան, ապա կփրկվի։ Աբգարն ասաց, որ հավատացել է Նրան և Նրա հորը, անգամ ցանկանում էր կռվել այն հրեաների դեմ, ովքեր խաչեցին նրան։ Թադևոսն ամբողջ քաղաքին քարոզեց Ավետարանը։ Ձեռքը դրեց Աբգարի գլխին և բուժեց նրա բոլոր ցավերը։ Իսկ հետո բոլորին բուժեց և մաքրեց։  Փակվեցին բոլոր կուռքերի մեհյանները։ Աբգարը չէր փորձում մարդկանց ստիպել, բայց հավատողների թիվը գնալով ավելանում էր։ Աբգարի մահից հետո Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Մի մասը կառավարում էր իր քեռորդի Սանատրուկը, ով հավատում էր Քրիստոսին։ Սակայն վախենալով նախարարներից, հավատքը թողեց։ Մյուս մասն էլ կառավարում էր նրա որդին` Անանունը։ Նա չէր հավատում և վերականգնեց բոլոր կուռքերի մեհյանները և Հեթանոսություն ընդունեց։ Նույնիսկ սպանում էր Քրիստոսին հավատացողներին։ Իսկ Հեղինեն ամուսնու պես հավատում էր։ Նա չկարողացավ ապրել նրանց մեջ և գնաց Երուսաղեմ։ Իր ունեցածը վաճառելով մեծ քանակությամբ ցորեն գնեց և բաժանեց կարոտյալներին։ Թադևոսից հետո Հայաստան եկավ Բարդուղիմեոսը։ Իսկ քրիստոնեությունը հալածվել նախարարների, թագավորների և քուրմերի կողմից։ Երկուսուկես դար պետք եղավ, որպեսզի Հայաստանում Քրիստոնեությունն ընդունվի որպես պետական կրոն։ Այն Հայաստանում քարոզեցին Քրիստոսի առաքյալները և այդ պատճառով այն անվանվեց Առաքելական։

Զղում (փոխադրություն)

Ձմեռայն գիշեր էր: Վեդիի գյուղերից մեկում մի որսորդի էին հյուրընկալել: Որսորդը տարեց և տխուր մի մարդ էր: Այտին վիրակապ կար: Հյուրասիրվելուց հետո նրանից հարցրեցին, թե ինչ է պատահել նրա երեսին: Տանտերը հանեց դեմքի վիրակապը: Նրա աչքը չկար: Դրա տեղը միայն երևում էին ոսկորները: Քիչ անց տանտերը սկսեց իր պատմությունը: Մի օր նա հրացանը ձեռքին վազում էր աղվեսի հետևից: Եվ չնկատելով ընկավ փոսի մեջ: Ամեն կերպ փորձում էր, բայց չէր կարողանում դուրս գլա փոսից: Հանկարծ տեսավ, որ փոսի մի անկյունից իրենց երկու աչք է նայում: Այդ օձ էր: Այն էլ ինչ օձ, մի վիշապ էր: Վախից քարացել էր և չգիտեր ինչ աներ: Օձը երկար նայելուց հետո սկսեց շարժվել դեպի որսորդը: Մոտեցավ և կամաց-կամաց փաթաթվեց որսորդին: Նա կարծում էր, որ օձին իր մարմնի ջերմությունն էր դուր գալիս: Նա վախից քարացած չգիտեր ինչ անել, բայց հիշեց, որօձին չնեղացնելու դեպքում, նա կբարեկամանա քեզ հետ: Քիչ անց օձը քնեց: Արթնանալուն պես, սկսեց նորից անդադար նայել որսորոդին, իսկ հետո ձեռքը լիզեց: Որոսորդը վախվխելով շոյեց օձին: Կեսօրի մոտ, օձը սողաց և դուրս եկավ փոսից: Որսորոդը նորից փորձում էր դուրս գալ, բայց չէր կարողանում: Մոտ մեկ ժամ անց նա տերևների ձայն լսեց: Օձն էր վերադարռնում, բերանին էլ մի նապաստակ: Բերեց և գցեց որսորդի դիմաց: Հասկացնում էր, որ այդ իր համար է բերել: Սկզբում մտածեց, որ, եթե չոր խոտերից կրակ անի, ապա օձը կարող է ուրիշ բան մտածել և սպասեց մինչև հաջորդ օրը: Երբ օձը դուրս եկավ փոսից նա խորովեց նպաստակը: Կեսը կերավ, մյուս կեսն էլ օձի համար պահեց: Այսպես արդեն երեք օր օձը նրան միս էր բերում, բայց նա գնալով ավելի էր ծարավում: Օձը տեսնում էր, թե որսորդը ինչպես է լաց լինում: Երկար նայեց և մի փոքր փոսից վերև բարձրացավ՝ պոչը ներքև գցելով: Որսորդն էլ բռնվեց նրանից և մի կերպ դուրս եկավ այդ փոսից: Օձը նրան մինչև գյուղ ճանապարհեց և դեռ երկար նայում էր ետևից: Դեպքից արդեն մեկ ամիս էր անցել: Օձ հավաքողներ էին եկել գյուղ: Լսելով որսորդի պատմությունը խնդրեցին, որ նա ցույց տա նրա տեղը: Սկզբում որսրոդը ոչինչ չասաց, իսկ հետո չկարողացավ դիմանալ իրեն առաջարգված գումարին: Գնացին դեպի անտառ Նա թաքնվեց թփերի մեջ, որպեսսի օձը նրան չտեսնի: Օձին բռնեցին և փակեցին երկաթյա մի վանդակում: Չգիտեմ ինչպես, բայց օձը նկատեց նրան: Ֆշշացրեց և թքեց որսորոդի երեսին: Դրանից հետո նրա դեմքի միսը սկսեց փթել ու թափվել: Օձի դեմքը դեռ չի մոռացել: Երևի օձն էլ նրան է հիշում և մտածում է, թե ինչպես կարող էր իրեն մատնել գումարի դիմաց
:
Դանկոյի սիրտը (փոխադրություն)

Դարեր առաջ տափաստանում ուժեղ և համարձակ մարդիկ էին ապրում: Տափաստանը շրջապատված էր անանցանելի անտառներով: Մի օր ինչ-որ ուրիշ ցեղի հաջողվեց ներխուժել տափաստան: Նրանք եկան և բնիկներին քշեցին անանցանելի անտառի խորքերը: Անտառը զուրկ էր արևի ճառագայթներից: Այնտեղ նեղած ճահիճներ էին և նույնիսկ առաջ գնալու ճանապարհ չկար: Մարդիկ չէին կարողանում ապչել այդ պայմաններում: Մահանում էին տարբեր հիվանդություններից և ամբողջ օրը մտածում, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից: Եվ որոշեցին, որմիակ ճանապարհը թշնամուն գերի գնալն է: Բայց նրանց միջից ելավ մի խիզախ երիտասարդ՝ Դանկո անունով: Դանկոն ասաց, որ ինքը կարող է մարդկանց օգնել ճիշտ ճանապարհը գտնել: Մարդիկ համաձայնվեցին և ճանապարհ ընկան: Ծառերի ճյուղերը դժվարացնում էին նրանց ճանապարհը: Սակայն Դանկոյին դա չէր խանգարում: Նա հպարտ առաջ էր շարժվում: Եվ հանկարծակի անտառում փոթորիկ սկսվեց: Մարդիկ խուճապի էին մատնվել: Կանգ առան և սկսեցին մեղադրել Դանկոյին այդ ամենի համարՆա այդ ամենը տեսնելով ավելի ոգորվեց և ցանկացավ օգնել նրանց: Աչքերը վառվում էին և մարդիկ կարժեցին, թե նա կատաղել է: Սկսեցին շրջապատել նրան, որպեսզի չկարողանա փախչել: Դակոն ասաց, թե ինչ կարող է անել նրանց համար և հանկարծ պատռեց իր կուրծքը և հանեց սիրտը: Սիրտը պահելով գլխավերում լուսավորեց ամբողջ անտառը: Մարդիկ զարմանքից քարացել էին: Դակոն շարունակեց իր ճանապարհը և մարդիկ նորից հետևեցին նրան: Հանկարծ նրանց ճանպարհը բացվեց և նրանց հասան կանաչապատ և մաքուր օդով մի վայր: Հպարտորեն ժպտալուց հետո նա ընկավ և մահացավ: Իսկ նրա սիրտը կողքին դեռ վառվում էր:
Վանդակում երգել չի լինի (փոխադրություն)
Սիամի արքան յոթ աղջիկ ուներ: Նրանք բոլորը բացի մեկից, շատ չար էին: Այդ մեկի անունը Մերի էր: Արքան մի սովորություն ուներ, որ իր ծննդյան տարեդարձին նա էր նվերներ նվիրում: Մի անգամ նա իր դուստրերին ոսկե վանդակներում թութակներ նվիրեց: Նրանք ուրախացած գնացին նրանց խոսել սովորեցնելու: Մի օր երբ Մերին առավոտյան գնաց իր թութակին ողջունելու տեսավ, որ նա մահացել է: Նա սկսեց բարձր լացել: Պալատականներն ինչ արեցին, չկարողացան նրան հանգստացնել: Հանկարծ նրա սենյակ մի թռչուն մտավ, մի գեղեցիկ երգ երգելով: Երբ վերջացրեց, Մերին արդեն չէր լացում: Նա հարցրեց.
-Կնդունե՞ս ինձ քո թութակի փոխարեն: Ճիշտ է, ես նրա պես գեղեցիկ չեմ, բայց կարող եմ քեզ համար երգել:
Արքայադստեր ուրախությանը չափ ու սահման չկար: Այդ օրվանից նրանք միասին էին: Ուտում էին նույն ափսեյից, խմում նույն բաժակից: Միասին երգում էին: Իսկ Մերիի չար քույրերը նախանձում էին: Մի օր արքայադուստրերը հավաքվեցին Մերիի սենյակում և ասացին.
-Մենք շատ ենք տխրել քո թութակի մահվան համար.
-Ես տխուր չեմ,- ասեց Մերին,- ես թռչնակ ունեմ ով ամեն օր ինձ համար երգում է:
-Քո թչունը ցանկացած պահի կարող է փախչել: Ավելի լավ չէ նրան մցնես վանդակի մեջ, որպեսզի չգնա:

Քույրերին լսելով Մերին որոշեց թռչնակին իր ոսկե վանդակը մցնել: Նա շատ զարմացավ և հարցրեց:

-Այս ի՞նչ կատակ է:
-Սա կատակ չէ: Մայրիկի կատուներն այս գիշեր սենյակս էին մտել: Այստեղ դու ավելի ապահով կլինես:
-Բայց այստեղ շատ վատ է, ինձ դուր չի գալիս:
-Միայն այս գիշեր համբերիր, վաղն առավոտյան բաց կթողնեմ:
Թռչնակը գլուխը դրեց թևին և քնեց: Հաջորդ առավոտյան Մերին արթնացավ նրա ձայնից:
-Վե՛ր կաց, վե՛ր: Բացիր, ես ուզում եմ ազատ ճախրել:
-Քեզ համար այդտեղ ավելի լավ է: Քեզ օրը երեք անգամ համեղ ուտելիք կբերեն:  Ես քեզ սիրելով եմ վանդակում պահում:
-Բայց ես այսպես չեմ կարող: Ես ուզում եմ ազատ ճախրել բնության մեջ:
Հաջորդ առավոտյան, երբ արքայադուստրը վազեց վանդակի մոտ տեսավ, որ թռչունն ընկած է վանդակի հատակին: Նա բացեց վանդակի դուռն ու հանեց նրան այնտեղից: Թեթևացած շունչ քաշեց, երբ տեսավ, որ նա չի մահացել:
-Արթնացիր խնդրում եմ,- ասում էր նա:
Արցունքներն ընկան թռչնակի վրա և նա աչքերը բացեց:
-Ես չեմ կարող երգել, եթե ազատ չեմ: Իսկ առանց երգելու, կմեռնեմ:
-Ուրեմն վերցրու քո ազատությունը,- ասաց արքայադուստրը,- ես քեզ շատ սիրելով էի փակել այս ոսկե վանդակում: Ուզում էի, որ միշտ ինձ հետ լինես: Կարող ես գնալ, թռչել քեզ համար և ազտա լինել:
Աղջիկը չկարողացավ զսպել իր արցունքները, հասկանալով, որ ուրիշի երջանկությունը քոնինից վեր պետք է դասես:
Զվարթնոց (փոխադրություն)
643 թվականի, շոգ գարունն էր Վաղարշապատում: Մայր տաճարի դիմաց գտնվող վեհարանում, սեղանի վրայի թղթերին հակված, զրուցում էին երեք տղամարդ: Նրանցից մեկը Ներսես Երրորդ կաթողիկոսն էր: Մյուսը կաթողիկոսի տեղապահն էր: Ի տարբերություն այս երկուսի, երրորդը ճանաչված ճարտարապետ և շինարար Վրթանես վարպետն էր: Նրանք իրենց հավանությունը տվեցին կառուցվելիք տաճարի նախագծին: ճարտարապետն ասաց, որ կառույցն ավարտին հասցնելու համար հարկավոր է տասը տարի, եթե տրամադրեն անհրաժեշտ շինանյութ և բանվորներ:
-Ես արդեն պատրաստել եմ նամակները բոլոր նախարարների ուղարկելու համար, որպեսզի մեզ օգնեն: Կարող ես գնալ և սպասել իմ կանչին,- ասաց վեհը:
Կաթողիկոսն արդեն նախապես ընտրել էր տաճարի տեղը: Դարեր առաջ Վաղարշապատից 3 կմ հարավ գտնվում էր հեթանոս հայերի Տիր աստծո մեհյանը: Արդեն տասը դար է՝ այն փլուզվել և կաթողիկոսն ընտրեց հենց այդ գեղեցիկ տարածքը:  Քիչ ուշ արդեն սկսվեցին Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Երեք հարկանի, նեղ պատուհաններով, հինգ մուտքերով: Տասը տարի շարունակ, հազարավոր մարդիկ քրտնաջան աշխատում և ստեղծում էին գեղեցիկ պատկերներ: Եվ վերջապես 652 թվականի սեպտեմբերին շինարարությյունն ավարտվեց: Դեպի Վաղարշապատ ճանապրհը լեփ լեցուն էր մարդկանցով: Բոլորը գալիս էին ինչպես կարող էին: Ուրախ երգով ու նվագով: Սկսվեց տաճարի օծման արարողությունը: Գմբեթի տակ լսվում էին անուշ մեղեդիներն ու խունկի բույրը: Այսպես հիմադրվեց Սուրբ Գրիգոր տաճարը, որը հետագայում վերանվանվեց  Զվարթնոց: Ժողովրդական ավանդությունն ասում է, որ տաճարի ծանրությունն իրենց վրա կրող հենասյուները եղբայրներ են եղել: Դարեր շարունակ նրանք պահում էին տաճարը: Մի օր նրանցից յուրաքանչյուրը հոգնելով՝ որոշեց հանգստանալ: Նրանք առաջվա պես ազնիվ չէին միմյանց հանդեպ, և այդ պատճառով տաճարը կործանվեց:
Շահանդուխտը (փոխադրություն)


Աղվանքի իշխան Վարազ Տրդատը դուստր ուներ, անունը Շախանդուխտ: Նրա գեղեցկությունը զարմացնում և հիացնում էր բոլորին: Ասես իրական չլիներ: Նրա ձեռքը խնդրեցին Թորգոմյան տնից: Նա հեռացավ իր հայրենիքից և ուղևորվեց դեպի իր նոր տուն: Ճանապարհին երբ մտան Բաղաց աշխարհ հասան մի բարձր ժայռի: Շահանդուխտն իր ուղեկցող խմբի հետ անցնում էր ժայռի կատարով, երբ մի խումբ սարսափազդու զինյալներ հարձակվեցին նրանց վրա: Շահանդուխտի գրած նամակը պահպանվել և հասել է մեզ որտեղ նա մանրամասնորեն պատմում է ողջ տեղի ունեցածը: << Ես, Քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, հարս էի գնում Թորգոմյան տուն: Հասա Բաղքի սահմանը: Մի քարաժայռի գլխին էինք, երբ հանկարծակի իսմայելացիները հարձակվեցին մեզ վրա, որպեսզի ինձ հափշտակեն: Նրանք ոչնչացրին մեր ամբողջ հեծելագունդը:  Ես նախնտրեցի այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն, զոհվել հանուն Քրիստոսի: Ես ձիով թռա ժայռից: Ի զարմանս ինձ, ես ու ձիս անփորձանք իջանք ձորը: Այդ օրվանից ի վեր ես ոչ մի տեղ չգնացի: Մնացի հենց այդ ձորում: Շինեցի մի մատուռ, ճգնեցի և ապաշխարեցի այնտեղ: Ծնողներս և Թորգոմյան իշխանները շատ համոզեցին, որ վերադառնամ և ապրեմ առաջվա նման, բայց ես չհամաձայնվեցի: Կանչեցի Սյունաց եպիսկոպոսին և ամբողջ ունեցվածքս տվեցի նրան, որպեսզի կեսը գնա կարիքավորներին, իսկ մյուս կեսը եկեղեցուն:>> Այսպես ավարտվեց Շախանդուխտի նամակը: Ասում են, որ նա հավաքում էր ուրիշ կույսերի և ճգնությամբ ապրելով երեսուն տարի, մահանում է: Տաթևի վանքի դիմաց` ձորի վերևում, մի ժայռ կա: Ասում են թե դա հենց այն ժայռն է, որտեղից իր ձիով թռել է Շախանդուխտը: Այդ ժայռը տեղաբնակներն այնվանում են` Շախանդուխտի քար:
Հայոց հնագույն մայրաքաղաքը (փոխադրություն)
Բլուրը ժայռոտ էր և ծաղկունՇատ ապարաժներ կայինԱրամայիսն այդ բլուրը շատ էր սիրումՀոր՝ Արամանյակի գործի բերումով նա շատ էր այնտեղով անցնումԿանգնում էր ամենաբարձր տեղում և ուշադիր զննում տարածքըԲլուրը շատ հարմար էր նոր քաղաք կառուցելու համար և նա հենց այդպիսի մտադրություն էլ ուներԵրբ հայրը մահացավ և ամեն բան նրա ձեռքն էրնա միանգամից գործի անցավՄի քանի ուժեղ տղամարդկանց հետ բարձրացավ բլուրըԱյն թեքության վրա էր և դժվար էրբայց հսկաները առաջ էին շարժվումԲլրի տարբեր հատվածներում հսկա ժայռերն ենՆրանք բարձրացան ամենաբարձր գագաթըԱյնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվումԲլուրն իր հոր Արամանյակի լեռան մոտ էրՆերքևում հանդարտ գետ էր հոսումԱյդտեղ նոր մայրաքաղաքն էր լինելուԱրամայիսն այնտեղ հզոր քաղաք կհիմնիիր զորքովգեղեցիկ տներովԿհավաքի ողջ Հայքին և այնտեղից կիշխի իր ցեղերինՄարդկանց բարեկեցիկ կյանք ապահովելու համար շատ հարմար պայմաններ կստեղծենՇուրջը բազմաթիվ ծառեր են և արոտավայրերԳետից կարելի է առուներ հանել և մրգատու ծառեր տնկել ափինՆրա հրամանով սուրհանդակները գնացին Հայքի տարբեր ծայրեր բանվորներ բերելուՄարդիկ կամաց կամաց հավաքվում էիննոր մայրաքաղաք շինելուԱմբողջ բլուրը փոշոտ էրԱրամայիսն իր ընտանիքի հետ տեղափոխվել էր այնտեղորպեսզի նա նույնպես աշխատիԲոլորին հավասար աշխատում էրՆա որոշել էրոր իր քաղաքի շինարարությանն իր ձեռքը նույնպես պետք է դիպչիԱմբողջ օրն աշխատում էինԸնդամենը մի քանի տարում բլուրը շենացավ և դարձավ գեղեցիկ քաղաքԲարձր ապարանքներովտներովհարթ փողոցներովՔաղաքը պաշտպանված էր ամուր պարիսպովՊարսպից դուրս էլ շատ մարդկանց բնակեցրինԱյ անվանեցին ԱրմավիրԺամանակի ընթացքում այն անվանվեց ՀոկտեմբերյանԵվ ահա երբ մեր հայրենիքը վերջապես անկախացել է և մեր բազմաթիվ սովորույթներ և ավանդույթներ վերականգնվել ենշատ անուններ նույնպես ետ են վերադարձելԱրամայիսի հիմնած քաղաքը նորից անվանվում է Արմավիր:

Հայկը և Բելը (փոխադրություն)


Հայկը քաջ, դյութազուն, անվախ և արդար մարդ էր: Ոչ ոքի վատություն չէր անում: Բելը նրա հակապատկերն էր: Հարյուրավոր մարդկանց ստիպում էր ենթարկվեն իրեն: Հայկին դուր չէին գալիս Բեյլի գործերը: Նա հավաքեց մոտ երեք հարյուր զինվորների, իրենց ընտանիքների հետ և հեռացավ: Նրանք գնացին մի կանաչապատ լեռնահովիտ: Այն անվանվեցին Հայք՝ հայերի երկիր: Հայկը նաև մի գյուղ հիմնեց, ՝ Հայկաշեն: Իր զավակների, թոռների հետ խաղաղ ապրում էին: Ոչ ոքի վատություն չէին անում: Իսկ ահա Բելը ամբողջ օրը մտածում էր՝ ինչպես ենթարկել իրեն Հայկին և նրա զավակներին: Իր պատվիրակներին ուղարկում է Հայք: Նրանք պետք է համոզեյին Հայկին, որ նա ենթարկվի Բելին՝ փոխարենը կապրի այնտեղ որտեղ ուզում է: Հայկը մերժում է Բելի առաջարկը: Նա զայրացած հավաքում է իր զորքը և գնում դեպի Հայք: Բելը հավատում էր իր հաղթանակին և վստահորեն ներխուժում է Հայկի երկիր: Հայկը հավաքում է իր զորքը և գնում դեպի Վանա ծովը: Իր զորքին Հայկն ասում է, որ պետք է նշանը բռնեն Բելի վրա: Պետք է ամբողջ քաջությամբ հաղթել: Հասնում են բարձր լեռների միջև ընկած մի դաշտանման վայր և ամուր դիրք գրավում աջ կողմում: Ձախ կողմում Բելի զորքն էր կանգնած: Նա նրանց մեջ տեղում էր, հագին տարբեր երկաթյա պահպանակներ: Ապահովության համար, թիկնապահները միքանի շարքով շրջապատել էին նրան: Իսկ ահա Հայկը կանգնել էր իր զորքի արջևում: Մարտի ամենաթեժ պահին, երբ երկու հսկաներ դեմ առ դեմ բախվեցին իրար, մեծ դղրդյուն լսվեց: Հայկն իր աղեղով ճեղքում է Բելի լանջապանակը և նա ընկնում է գետնին: Իրենց առաջնորդին մահացած տեսնելով, Բելի զորքը փախուստի է դիմում: Հայկն ու իր զորքը հաղթանակած վերադառնում են իրենց լեռնահովիտ և շարունակում շենացնել իրենց երկիրը:

Комментариев нет:

Отправить комментарий