Քիմիա

Fe
Երկաթը սպիտակ, արծաթափայլ, պլաստիկ մետաղ է:
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքներն ընդգրկված են սև մետաղաձուլության մեջ: Մետաղների համաշխարհային արտադրանքի մոտ 95 %-ը կազմում են սև մետաղները:
Կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումը երկաթից սկիզբ դրեց երկաթի դարին, որը հաջորդեց բրոնզի դարին` մ.թ.ա. I հազարամյակի սկզբին: Հայկական լեռնաշխարհում երկաթագործությունը բարձր զարգացման է հասել ուրարտական ժամանակաշրջանում:
Երկրակեղևում իր պարունակությամբ (4,65% ըստ զանգվածի) երկաթը մետաղների մեջ գրավում է երկրորդ տեղը ալյումինից հետո: Բնության մեջ երկաթը բնածին վիճակում հազվադեպ է հանդիպում: Այն հիմնականում տարածված է միացությունների ձևով: Հայտնի են երկաթ պարունակող 300 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն գորշ երկաթաքարը (լիմոնիտ՝ Fe2O3 . nH2O), կարմիր երկաթաքարը (արյունաքար կամ հեմատիտ՝ Fe2O3), մագնիսական երկաթաքարը (մագնետիտ՝ Fe3O4), երկաթի կամ ծծմբի հրաքարը (պիրիտ՝ FeS2), երկաթի սպաթը (սիդերիտ՝ FeCO3 ), երկաթի սուլֆիդը (FeS):
Երկաթի համաշխարհային ընդհանուր երկրաբանական պաշարները կազմում են մոտ 400 մլրդ տ: Խոշոր հանքավայրեր կան ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, ՇվեդիայումՌուսաստանում (Կուրսկի մարզ, Ուրալ, Սիբիր), Ուկրաինայում, Ղազախստանում, Ավստրալիայում և այլ երկրներում: Երկաթի հանքեր կան նաև Հայաստանում:
Երկաթ պարունակվում է նաև կենդանի օրգանիզմներում, առկա է արյան հեմոգլոբինի բաղադրության մեջ: Այն տեղափոխում է թթվածինը թոքերից դեպի հյուսվածքները, իսկ նյութափոխանակության արգասիք ածխաթթվական գազը՝ հյուսվածքներից դեպի թոքերը:
Երկաթը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, շատ պլաստիկ է, ուստի հեշտությամբ գլանվում, ձգվում և կոփվում է: Երկաթը մագնիսանում է և ապամագնիսանում, այդ պատճառով լայն կիրառություն ունի տարբեր էլեկտրական սարքերում ու մեքենաներում: Չոր օդում, 200օC-ից բարձր ջերմաստիճաններում, երկաթը հեշտությամբ օքսիդանում է՝ ծածկվելով օքսիդի (Fe3O4) նուրբ շերտով, որը պաշտպանում է երկաթը հետագա օքսիդացումից: Խոնավ օդում երկաթը պատվում է փխրուն ժանգով (Fe2O3 . nH2O), որով անարգել թափանցում է թթվածինը, և երկաթի հետագա օքսիդացումը շարունակվում է:
Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է գլխավորապես զանազան նյութերի՝ ազոտի, թթվածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի, իսկ ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած: Դրանց նույնիսկ չափազանց փոքր քանակները խիստ փոխում են երկաթի հատկությունները. օրինակ՝ ծծումբն առաջացնում է շոգեփխրունություն, ֆոսֆորը՝ սառնաբեկություն, ածխածինն ու ազոտը նվազեցնում են պլաստիկությունը, ջրածինը մեծացնում է փխրունությունը և այլն: Երկաթի համաձուլվածքներից են թուջը, պողպատը և այլն: Այժմ գիտնականները ստանում են երկաթի այնպիսի տեսակներ, որոնք չեն ժանգոտվում, չեն վախենում կրակից ու թթուներից, ինչպես նաև վերադասավորում են երկաթի ատոմներն այնպես, որ այն տասնապատիկ անգամ ամուր դառնա:

AL
Ալյումինը սպիտակարծաթափայլփափուկդյուրահալ մետաղ էԱլյումինի միացությունները հայտնի են վաղ անցյալիցԴեռևս մթա. I դարում ալյումինական պաղլեղներն օգտագործվում էին Եգիպտոսում՝ որպես կապակցող և աղաղող նյութերՀին հույներն ալյումինական պաղլեղներն անվանել են “alumen”, որտեղից էլ ծագել է ալյումին անվանումը: 1754 թ-ին գերմանացի քիմիկոս ԱՄարգրաֆը պաղլեղներից անջատել է անգույն «պաղլեղային հող» (այդ պատճառով ալյումինը հայերեն անվանել են նաև «պաղլեղածին»), որն ավելի ուշ հայտնաբերվել է նաև կավի մեջ և կոչվել «արզնահող»:
Մետաղական ալյումինն առաջին անգամ ստացել է դանիացի ֆիզիկոս ՀԷրստեդը 1825 թ-ինԱրդեն 1855 թ-ին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվել են ալյումինի փոքր ձուլակտորներԱյդ ժամանակաշրջանում ալյումինը ոսկուց շատ քիչ էր էժան և օգտագործվում էր միայն զարդեր պատրաստելու համար:
Ալյումինի պարունակությունը երկրակեղևում 8,8% է (ըստ զանգվածի): Տարածվածությամբ այն երրորդ տարրն է (թթվածնից ու սիլիցիումից հետո), մետաղներից՝ ամենատարածվածըԲնության մեջ ազատ վիճակում չի հանդիպումԿարևոր բնական միացություններից են ալյումինասիլիկատներընաև բոքսիտներըալունիտընեֆելիններըկորունդըկրիոլիտըԿորունդը բյուրեղական Al2O3 միներալն էկարմիր կորունդը կոչվում է սուտակկապույտը՝ շափյուղաորոնք կիսաթանկարժեք քարեր են:
Ալյումինը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ էՊլաստիկության շնորհիվ կռելի է և հեշտ գլանվում է անգամ սառը վիճակումՆրանից կարելի է գլանել շատ բարակ փայլաթիթեղ («արծաթե թուղթ») և ձգել բարակ լարԽառնուրդները մեծացնում են ալյումինի կարծրությունըփոքրացնում քիմիական կայունությունըջերմահաղորդականությունը և էլեկտրահաղորդականությունըԱլյումինը քիմիապես ակտիվ տարր էՕդում օքսիդանում է և պատվում օքսիդի կայուն պաշտպանիչ թաղանթովորը խանգարում է ալյումինի հետագա օքսիդացմանը:
Արդյունաբերության մեջ ալյումինը ստանում ենհեղուկ կրիոլիտում լուծված կավահողը (Al2O3) էլեկտրոլիզի ենթարկելովԱլյումինն ամենաշատ օգտագործվող մետաղներից է (երկրորդը՝ երկաթից հետո): Ալյումինն ու նրա համաձուլվածքներն օգտագործվում են հաղորդալարերկոնդենսատորներքիմիական սարքավորումներօդանավերստորջրյա նավերարհեստական արբանյակներտարբեր կենցաղային իրեր պատրաստելու համար:
Ալյումինի փոշու տևական ներշնչումն առաջացնում է թոքերի ալյումինոզ՝ փոշեգարությունև վերին շնչառական ուղիների բորբոքում:
Ալյումին արտադրվում է նաև ՀայաստանումՔանաքեռի ալյումինի գործարանումորը գործարկվել է 1950 թ-ին (այժմ՝ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է` «Արմենալ»): Այստեղ արտադրվում է ալյումինի կենցաղայինտեխնիկական իրերի արտադրության և սննդի արդյունաբերության մեջ օգտագործվող փայլաթիթեղինչպես նաև լայն սպառման ապրանքներ:

9-րդ  դաս.    Ամփոփիչ  թեստ-3
Թեմաներ` «Ջրածին» «Թթվածին»   -1-
Յուրաքանչյուրառաջադրանքը  0.5միավոր  է
1.    Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց 
զանգվածային  բաժնի  նվազման.        
 1)ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3)  սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4)ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
2.  Սովորականպայմաններում  ո՞ր  շարքի  բոլոր  նյութերն  են  գազեր
1)  կալիումիֆտորիդ,  յոդջուր
2)  հելիում, սոդակավիճ, ազոտ
3)  ջրածին, ածխաթթու  գազ,  թթվածին
4)  կարմիրֆոսֆոր,  օզոն, բրոմ 

3.Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են առկա թվարկված բոլոր նյութերի
Բաղադրության մեջ. նատրիումի  հիդրօքսիդ,օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր,     
ազոտական  թթու,  մագնեզիումի օքսիդջրածնի  պերօքսիդ.
1)   ջրածին                       2)  թթվածին                        3)  քլոր                 4)  ածխածին

4.Քանի՞ էլեկտրոնէ  առկա  8  կարգաթվով  տարրի  ատոմիվալենտային  շերտում.
1)  2                                                   2) 1,806 . 1024                        3)  6                               4)  8
5. Հետևյալ բանաձևերովո՞ր ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.
1)  T217O                               2)   D216O                                3)   H216O                      4)  T218O
6.Որքա՞ն է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2մոլեկուլում.
1)  25                                 2)   29,4                         3)  70,6                         4)  80
7.Ջրածնի  և թթվածնի  30 լ  խառնուրդը պայթեցնելուց հետո մնացել  է  3 լ թթվածին: 
Որքա՞ն է  ջրածնի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում.
1)  50                                     2)  603)  40                                   4)  80

8.Երկրագնդի կեղևում թթվածնի և սիլիցիումիզ անգվածային բաժինները հավասար
են 0,48 և  0,28 համապատասխանաբար:
Եկրակեղևում  թթվածնի  ատոմների  թիվը  քանի՞անգամ   է  մեծ  սիլիցիումի
ատոմների  թվից.  
   1)   2                         2) 2,5                      3) 3                                4) 4  
9.Լաբորատորիայում օզոնստանալունպատակովփականոթումգտնվողթթվածինը
ենթարկել  են  էլեկտրականպարպման,        
ինչպե՞ս  է  փոխվում  անոթում  գտնվող   գազի  զանգվածը                                                      
1)  չի  փոխվել             2) մեծացել  է  1,5 անգամ 3) պակասել  է              4) մեծացել  է  աննշան

10.Օզոնըհայտնաբերումեն  այն  անցկացնելով  կալիումի  յոդիդի  ջրային  լուծույթովըստ 
      հետևյալ  ռեակցիայի     KI  +  O3  + H2O  =  O +  I2  +KOH      Հավասարեցրեք  ռեակցիան,
      որքա՞ն  է  ռեակցիայի   հավասարման  գործակիցների  գումարային  թիվը.
1)   5                           2)  8                                     3)   3                                 4)  10

11.Որքա՞ն  է ծանր ջրի (D2O)  մեկմոլեկուլիզանգվածը (գ).
1)   18                     2)  20  3)  2,99. 10-23                                       4)  3,32. 10-23

12.Փոխազդելենածխածնի  100  ատոմ  և  թթվածնի  50  մոլեկուլ: Որքա՞ն  է  ստացված
միացությանմեկմոլեկուլումատոմներիընդհանուրթիվը.
      1)   2                                        2)  4         3)  3                                            4)  5
13.Համապատասխանեցրե՛քնյութիքիմիականբանաձևը  և   դրանումդրական   և
բացասականօքսիդացմանաստիճանունեցողտարրերիզանգվածայինհարաբերությունը.
Նյութիբանաձև
Զանգվածայինհարաբերություն
ա)  N2O
բ)  NO
գ)  N2O3
    դ)  NO2

1)  7 : 8
2)  7 : 20
3)  7 : 4
4)   7 : 12
5)  7 :  16

Ո՞րշարքիբոլորպատասխաններնենճիշտ.
1)    ա3, բ1, գ4, դ3                2)  ա3, բ1, գ4, դ5                    3)  ա2, բ1,գ1, դ5                    4) ա2, բ1, գ4, դ5

14. Քանի՞մոլեկուլէ  պարունակվում  ջրի  մեկ  լիտրում(ρ=1գ/մլ).
1) 6,02 • 1023              2)  3,35 • 1024                    3)  3,34 • 1025                            4)  3,35 • 1023  
15.Ջրածինը խառնելեն օդին  և  այրել: Ստացվել  է  9 գ  ջուր: Ի՞նչ  ծավալով (լ)  
       ջրածին  են  խառնել  օդին.   
     1)  6,72                      2)  11,2                             3)  22,4                          4)  5,66

16.7,8 գ  զանգվածովկալիումըլուծելեն  48,4 գ  ջրում: 
ա)Գրեքռեակցիայիհավասարումը______________
բ)Որքա՞ն  էնյութիզանգվածայինբաժինը (%) ստացվածլուծույթում….
17.ա)Ո՞րզույգնյութերիփոխազդեցությանդեպքումջրածինկանջատվի.
1)խիտ ծծմբական թթու և ցինկ
2).նոսրազոտականթթուևպղինձ
3)խիտաղաթթուևարծաթ
4)նոսրծծմբականթթուևալյումին
բ)Գրեքռեակցիայիհավասարումը______________

գ)Քանի՞լիտրջրածինկանջատվի,եթեվերցվել  է  1մոլմետաղ.
Հաջողություն


Փետրվարի  12-ից  16-ը`  Լաբորատոր  աշխատանքներ. «Ջրի ֆիզիկական, քիմիական  և օրգանոլեպտիկ  հատկությունները: Լուծույթների պատրաստումը  և  լուծված  նյութի   զանգվածային, մոլային բաժնի, մոլային կոնցենտրացիայի  որոշումը»:
Առաջադրանք 1. Որոնք  են  ջրի  ֆիզիկական հատկությունները, թվարկեք….

Ջուրը սովորական պայմաններում գտնվում է հեղուկ վիճակում: Ջրի եռման ջերմաստիճանը ծովի մակերևույթի վրա 100C է: Սառեցման ժամանակ 0C: Խմելու ջուրը համով է, եթե նրա մեջ կա նատրյումական և կալյումական աղեր: Իսկ եթե պարունակում են կալցիումական և մագնեզիումական աղեր, այն համարվում է կոշտ, դառը, անհամ ջուր: Խմելու ջրում մանրեները չեն կարող գերազանցել հարյուրը: Թորած ջուրը ջերմություն և էլեկտրական հոսանք չի հաղորդում: 
Ջուրն ունի ամենամեծ ջերմունակությունը, այդ պատճառով դանդաղ տաքանում է, դանդաղ սառչում։ Դրա միջոցով ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը։

Առաջադրանք 2. Որոնք  են  ջրի քիմիական  հատկությունները, գրեք  ջրի  փոխազդեցությունը  պարզ  և  բարդ  նյութերի  հետ….

Լաբորատոր փորձ
Ջրի փոխազդեցությունը ալկալիական մետաղներից նատրիումի հետ
Կատարեցինք չեզոքացման ռեակցիա: Հիմքի լուծույթի վրա լցրեցինք աղաթթու 

Առաջադրանք 3. Որոնք  են  ջրի  օրգանոլեպտիկ  հատկությունները, թվարկեք…,որն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…
Ջուրը անգույն, անհամ, անհոտ հեղուկ է: 
Առաջադրանք 4. Ջրի  փոխազդեցությունը  ակտիվ  մետաղներից` նատրիումի  հետ, գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը….

և  հավասարեցրեք  էլեկտրոնային  հաշվեկշռի  եղանակով….

Առաջադրանք 5. Խմելու  սոդայի` նատրիումի   հիդրոկարբոնատի  լուծույթի  պատրաստումը  և  կոնցենտրացիայի  որոշումը….

Փետրվարին   իրականացվելու  է « Ոչ մետաղներ»-ից  3  նախագիծ «Կարևորագույն  քիմիական  տարրերը »  ուսումնասիրելու  համար .

Նախագիծ 1.Համար մեկ տարրը Տիեզեքում` Ջրածին
Ջրածինը ամենատարածված տարրն է տիեզերքում կազմում է աստղերի և զանգվածի մոտ կեսը, արեգակի մթնոլորտի 84 %-ը: Աստղերը գազային խտացումներ են և դրանց հիմնակն բաղադրամասը ջրածինն է: Եթե ջրածինը պակասում է, աստղը մահանում է: 
Ջրածնի իզոտոպները`պրոտիում, դեյտերիում, տրիտիում
Իզոտոպները միևնույն քիմիական տարրի ատոմներն են, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պռոտոններ, բայց տարբեր թվով նետրոններ, հետևաբար տարբեր զանգվածներ: Ջրածնի իզոտոպները՝ պրոտիում(1 պրոտոն, 1 էլեկտրոն), դեյտրիում (1 պրոտոն, 1 նետրոն, 1 էլեկտրոն), տրիտիում (1 պրոտոն, 2 նետրոն, 1 էլեկտրոն)
Համար  մեկ  նյութը Երկրագնդում `Ջուր


Լուծույթներ:  

Ծանր  ջուր: Ջրածնի  պերօքսիդ: Ջրի ֆիզ. քիմ. և  ֆիզիոլոգիական  հատկությունները:

Անօրգանական նյութերի հիմնական դասերը

Սահմանում
Օքսիդներենկոչվումերկուտարրիցկազմվածայնբարդանօրգանականնյութերը, որոնցիցմեկըթթվածիննէ -2 օքսիդացման աստիճանով (-2):
Օքսիդների ընդհանուր բանաձևն է


Հիմնային և երկդիմի օքսիդները առաջացնում են մետաղներ, բայց նույն մետաղները չեն: Թթվայինը առաջացնում է ոչ մետաղ:


Դաս 1. Կրկնողություն`  Ինչ է նյութը,պարզ և բարդ նյութեր, անօրգանական և  օրգանական  նյութեր:Մաքուր նյութեր,խառնուրդներ(համասեռ և անհամասեռ):Նյութի բաղադրությունը՝մոլեկուլ,ատոմ , իոն (կառուցվածքը,բաղադրությունը):Նյութի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Դաս 2- Գործնական աշխատանք 1. Նյութերը դասակարգել,տեղադրել աղյուսակում,անվանել,գրել բանաձևերը: Նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  ևայլն:
Բարդ նյութեր                             Պարզ նյութեր
կերակրի աղ(NaCl)                      Օ(թթվածին)
շաքար                                          N(ազոտ)
Ջուր (H2O)                                    
Ծանր ջուր (D2O)
Պղնձարջասպ
Խմելու սոդա Նատրիումի հիդրոկարբոնատ
Ացետոն
                  
Մեկ մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան մասնիկներ որքան ատոմներ, պարունակվում է 12գ. C-ում: 
Նյութի զանգվածի պահպանման օրենքը
Քիմիական ռեակցիաների ժամանակ վերցված նյութերի զանգվածը, միշտ հավասար է ստացված նյութերի զանգվածին: 
Նյութի բաղադրության հաստատման օրենքը.
Անկախ գտնվելու վայրից և ստացման եղանակներից, նյութերի ունեն հաստատուն բաղադրություն: 
Քիմիական հավասարումը քիմիական ռեակցիայի պայմանական գրառումն է, բանաձևերի և գործակիցների միջոցով: Ռեակցիները լինում են 4 տեսակի` միացման, քայքայման, տեղակալման և փոխանակման: Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ, երկու նյութից ստացվում է մեկ բարդ նյութ (a+b=ab): Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութից ստանում ենք մի քանի նյութ (ab=a+b): Տեղակալման ռեակցիաները կատարվում են պարզ և բարդ նյութերի միջև, որտեղ պարզ նյութի ատոմները տեղակլում են բարդ նյութի տարի ատոմների որևէ մեկին(a+bc=ac+b): Փոխանակման ռեակցիաները կատարվում են երկու բարդ նյութերի միջև, որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով (ab+cd=ac+bd): 
Պարզ նյութեր
Պարզ նյութերը բաժանվում են մետաղների և ոչ մետաղների: Մետաղները բացի սնդիկից, պինդ են, ունեն փայլ, պլաստիկություն, ջերմա և էլեկտահաղորդականություն: Նրանք վերջին շերտում ունեն 4-ից քիչ էլեկտրոններ: Շերտը ավարտելու համար նրանք կորցնում են էլեկտրոնները, առաջացնելով դրական իոններ: Ոչ մետաղները, եթե պինդ են՝ փխրուն են: Մեծ մասամբ հեղուկ կամ գազային նյութեր են, չունեն փայլ, չունեն ջերմա և էլէկտրահաղորդականություն: Վերջին շերտում ունեն 4-ից շատ էլեկտրոններ և շերտը ավարտելու համար, ձգում են էլեկտրոններ և առաջացնում բացասական իոններ: 

Комментариев нет:

Отправить комментарий