Jardin d'Acclimatation զբոսայգի

Մայիսի 26-ին Փարիզում կրկին արևոտ եղանակ էր։ Ես և Դալալյանների ընտանիքը հագեցած օր ունեցանք։ Առավոտյան գնումներից հետո մեզ արկածային օր էր սպասվում Jardin d'Acclimatation զբոսայգում։ Զբոսայգին կառուցվել է 1860-70-ական թվականներին։ 9 ամիս վերանորոգումից հետո, 2017 թվականի Սեպտեմբերի 4-ին այն նոր շունչ ստացավ։ 23 միլիոն եվրո ծախսվեց։ Ավելացան 17 նոր ատրակցիոններ, իսկ հները վերանորգվեցին և հիմա այգում կա 40 ատրակցիոն։ Զբոսայգին տարիքային սահմանափակում չունի։ Ինչպես երեխաներն այնպես էլ մեծահասակները կարող են իրենց համար հետաքրքիր բաներ գտնել։ Ես և Դալալյանների ընտանիքը գրեթե ամբողջ օրն այնտեղ անց կացրինք։ 3D ֆիլմ դիտեցինք կենդանիների մասին, էկստրեմալ ատրակցիոններ նստեցինք, զբոսնեցինք այգու ամբողջ տարածքով։ Այգու մի փոքր հատվածը ագարակ էր։ Տարբեր կենդանիներ և թռչուններ կային։ Մի մասն էլ ասիական ոճով էր՝ <Սեուլի այգի>։ Մեծ բավականություն ստացանք այգու բազմազանությունից։ Փարիզյան երկրորդ օրն էլ այսպես անցավ։ 

 
 
 
 

  
 

Բարի օր Փարիզից

Բարի օր Փարիզից։ Մեզ մոտ շատ լավ եղանակ է։ Ի զարմանս տեղաբնակների` անձրև գրեթե չկա, և մեր օրվա մեծ մասն անցնում է Փարիզի գեղեցիկ փողոցներում։ «Մկնիկ» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սովորողները մեզ գրկաբաց ընդունեցին և ամեն րոպե մեզ հետ շրջում են։ Արդեն հասցրել ենք շատ տեղերով զբոսնել։ Հենց առաջին օրը քայլեցինք դեպի Էյֆելյան աշտարակ։ Բոլորս հիացած էինք աշտարակի բարձրությամբ։ Կարծում եմ՝ մեզնից շատերն բարձրության նկատմամբ իրենց վախն այստեղ հաղթահարեցին։ Մեծ հաճույք է շրջելը Փարիզի փողոցներով։ Հաճախ Երևանի հետ նմանություններ եմ գտնում, բայց այստեղ ճարտարապետական լուծումներն այլ են։ Ինձ գրավել են նեղ փողոցներն ու սպիտակ շենքերը։ Մինչև տուն վերդառնալը չեմ զգում, որ քաղցած եմ կամ հոգնած, ու կարող եմ անվերջ քայլել։ Մեզ կարող եք հետևել նաև սոցցանցերում։ Փորցում ենք միշտ կապի մեջ լինել։ 
 
 
 

Ֆրանսերենը որպես երրորդ օտար լեզու


Արդեն մեկ տարի է ընտրել եմ ֆրանսերենը որպես երրորդ օտար լեզու: Կարողանում եմ ֆրանսերեն պատմել իմ մասին, հարցեր տալ, նկարագրել տարբեր իրեր: Թարգմանություններ դեռ չեմ կարողանում անել առանց ուսուցչիս օգնության, բայց արդեն հացրել ենք միասին մի քանի հետաքրքիր տեղեկություններ թարգմանել: Հաճախ ֆրանսերեն ֆիլմեր ենք դիտում, որոնք մեզ օգնում են ընտելանալ լեզվին: Ծանոթացել ենք ֆրանսիական խոհանոցին, իրենց յուրահատուկ սովորույթներին: Մեզ մեծ հնարավորություն է տրվել այցելելու Ֆրանսիա և 10 օր այնտեղ ապրելու: Մենք ավելի ենք ոգևորվել և սկսել ենք ուսումնասիրել Ֆրանսիայի տեսարժան վայրերը, փողոցները: Շատ հետաքրքիր կլինի այդ ամենն արդեն մոտիկից տեսնելը: Հիմա սովորում ենք տարբեր արտահայտություններ որոնք մեզ անհրաժեշտ կլինեն այնտեղ: Իմ ֆրանսերենի էջում կարող եք հետևել մեր դասերին: