Հնարագետներ ենք


Մի օր մենք դառնում ենք հնարագետ: Ես էլ, դու էլ: Դա լինում է պատահական, անսպասելի: Անկախ քեզնից մի օր սկսում ես հնարել: Ստեղծում ես քո պատկերացրած աշխարհն ու սկսում գունավորել այն: Ես էլ քեզ պես իմ աշխարհն եմ հնարում: Դու առաջինն ես այնտեղ: Քեզ համար հատուկ տեղ եմ պահել: Բայց նույնն էլ ես եմ ուզում: Վախենում եմ, որ ինձ կմոռանաս, ու ես չեմ լինի քո աշխարհում: Մտածել անգամ չեմ ուզում այդ մասին: Չէ՞ որ ես արդեն մեզ հնարել եմ: Մենք երկուսս արդեն իմ աշխարհում ենք: Վստահ եմ, որ այսպես լավ է: Ուրիշ հնար չկա:

Բարսելոնա 2 - 0 Ատլետիկո Մադրիդ

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վճռորոշ խաղը շատ լարված ստացվեց: Արդեն 28 - րդ րոպեին Դիեգո Կոստան իրեն բնորոշ ոճով կարմիր քարտի արժանացավ: Սակայն 10 հոգով մնացած Ատլետիկոն ոչ միայն չհանձնվեց, այլ նաև համախմբվեց ու դիմադրեց մինչև 84 - րդ րոպեն, երբ հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Լուիս Սուարեզը, իսկ 1 րոպե անց Մեսսին ձևակերպեց վերջնահաշիվը: Այդպիսով, չեմպիոնության հարցը գրեթե վճռված է և Վալվերդեի սաները պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի ու Կոպա Դել Ռեյի եզրափակչի վրա:

Ատլետիկո Մադրիդի դեմ խաղի ընթացքում Մեսսին մոտիկացավ և ասեց, որ կենտրոնանք ոչ թե «Ատլետիկոյի» այլ «Մադրիդի» վրա:
-Լուիս Սուարես