Jardin d'Acclimatation զբոսայգի

Մայիսի 26-ին Փարիզում կրկին արևոտ եղանակ էր։ Ես և Դալալյանների ընտանիքը հագեցած օր ունեցանք։ Առավոտյան գնումներից հետո մեզ արկածային օր էր սպասվում Jardin d'Acclimatation զբոսայգում։ Զբոսայգին կառուցվել է 1860-70-ական թվականներին։ 9 ամիս վերանորոգումից հետո, 2017 թվականի Սեպտեմբերի 4-ին այն նոր շունչ ստացավ։ 23 միլիոն եվրո ծախսվեց։ Ավելացան 17 նոր ատրակցիոններ, իսկ հները վերանորգվեցին և հիմա այգում կա 40 ատրակցիոն։ Զբոսայգին տարիքային սահմանափակում չունի։ Ինչպես երեխաներն այնպես էլ մեծահասակները կարող են իրենց համար հետաքրքիր բաներ գտնել։ Ես և Դալալյանների ընտանիքը գրեթե ամբողջ օրն այնտեղ անց կացրինք։ 3D ֆիլմ դիտեցինք կենդանիների մասին, էկստրեմալ ատրակցիոններ նստեցինք, զբոսնեցինք այգու ամբողջ տարածքով։ Այգու մի փոքր հատվածը ագարակ էր։ Տարբեր կենդանիներ և թռչուններ կային։ Մի մասն էլ ասիական ոճով էր՝ <Սեուլի այգի>։ Մեծ բավականություն ստացանք այգու բազմազանությունից։ Փարիզյան երկրորդ օրն էլ այսպես անցավ։ 

 
 
 
 

  
 

Բարի օր Փարիզից

Բարի օր Փարիզից։ Մեզ մոտ շատ լավ եղանակ է։ Ի զարմանս տեղաբնակների` անձրև գրեթե չկա, և մեր օրվա մեծ մասն անցնում է Փարիզի գեղեցիկ փողոցներում։ «Մկնիկ» կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու սովորողները մեզ գրկաբաց ընդունեցին և ամեն րոպե մեզ հետ շրջում են։ Արդեն հասցրել ենք շատ տեղերով զբոսնել։ Հենց առաջին օրը քայլեցինք դեպի Էյֆելյան աշտարակ։ Բոլորս հիացած էինք աշտարակի բարձրությամբ։ Կարծում եմ՝ մեզնից շատերն բարձրության նկատմամբ իրենց վախն այստեղ հաղթահարեցին։ Մեծ հաճույք է շրջելը Փարիզի փողոցներով։ Հաճախ Երևանի հետ նմանություններ եմ գտնում, բայց այստեղ ճարտարապետական լուծումներն այլ են։ Ինձ գրավել են նեղ փողոցներն ու սպիտակ շենքերը։ Մինչև տուն վերդառնալը չեմ զգում, որ քաղցած եմ կամ հոգնած, ու կարող եմ անվերջ քայլել։ Մեզ կարող եք հետևել նաև սոցցանցերում։ Փորցում ենք միշտ կապի մեջ լինել։ 
 
 
 

Ֆրանսերենը որպես երրորդ օտար լեզու


Արդեն մեկ տարի է ընտրել եմ ֆրանսերենը որպես երրորդ օտար լեզու: Կարողանում եմ ֆրանսերեն պատմել իմ մասին, հարցեր տալ, նկարագրել տարբեր իրեր: Թարգմանություններ դեռ չեմ կարողանում անել առանց ուսուցչիս օգնության, բայց արդեն հացրել ենք միասին մի քանի հետաքրքիր տեղեկություններ թարգմանել: Հաճախ ֆրանսերեն ֆիլմեր ենք դիտում, որոնք մեզ օգնում են ընտելանալ լեզվին: Ծանոթացել ենք ֆրանսիական խոհանոցին, իրենց յուրահատուկ սովորույթներին: Մեզ մեծ հնարավորություն է տրվել այցելելու Ֆրանսիա և 10 օր այնտեղ ապրելու: Մենք ավելի ենք ոգևորվել և սկսել ենք ուսումնասիրել Ֆրանսիայի տեսարժան վայրերը, փողոցները: Շատ հետաքրքիր կլինի այդ ամենն արդեն մոտիկից տեսնելը: Հիմա սովորում ենք տարբեր արտահայտություններ որոնք մեզ անհրաժեշտ կլինեն այնտեղ: Իմ ֆրանսերենի էջում կարող եք հետևել մեր դասերին:

Հնարագետներ ենք


Մի օր մենք դառնում ենք հնարագետ: Ես էլ, դու էլ: Դա լինում է պատահական, անսպասելի: Անկախ քեզնից մի օր սկսում ես հնարել: Ստեղծում ես քո պատկերացրած աշխարհն ու սկսում գունավորել այն: Ես էլ քեզ պես իմ աշխարհն եմ հնարում: Դու առաջինն ես այնտեղ: Քեզ համար հատուկ տեղ եմ պահել: Բայց նույնն էլ ես եմ ուզում: Վախենում եմ, որ ինձ կմոռանաս, ու ես չեմ լինի քո աշխարհում: Մտածել անգամ չեմ ուզում այդ մասին: Չէ՞ որ ես արդեն մեզ հնարել եմ: Մենք երկուսս արդեն իմ աշխարհում ենք: Վստահ եմ, որ այսպես լավ է: Ուրիշ հնար չկա:

Բարսելոնա 2 - 0 Ատլետիկո Մադրիդ

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի վճռորոշ խաղը շատ լարված ստացվեց: Արդեն 28 - րդ րոպեին Դիեգո Կոստան իրեն բնորոշ ոճով կարմիր քարտի արժանացավ: Սակայն 10 հոգով մնացած Ատլետիկոն ոչ միայն չհանձնվեց, այլ նաև համախմբվեց ու դիմադրեց մինչև 84 - րդ րոպեն, երբ հիանալի հարվածով խաղի հաշիվը բացեց Լուիս Սուարեզը, իսկ 1 րոպե անց Մեսսին ձևակերպեց վերջնահաշիվը: Այդպիսով, չեմպիոնության հարցը գրեթե վճռված է և Վալվերդեի սաները պետք է կենտրոնանան Չեմպիոնների լիգայի ու Կոպա Դել Ռեյի եզրափակչի վրա:

Ատլետիկո Մադրիդի դեմ խաղի ընթացքում Մեսսին մոտիկացավ և ասեց, որ կենտրոնանք ոչ թե «Ատլետիկոյի» այլ «Մադրիդի» վրա:
-Լուիս Սուարես

Կրթության և գիտության զարգացումը ՀՀ Կառավարության նոր ծրագրի համատեքստում


Վերջերս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենԱշոտ Բլեյանը հանդիպում է ունեցել քաղաքագետ ԳևորգՄելիքյանի հետ, PARADIGMA հաղորդման շրջանակում: Հանդիպման հիմնական թեման նոր կառավարության ներկայացրած ծրագիրն էր:

Ռիվալդո․ «Բարսելոնան» պետք է պատրաստվի առանց Մեսիի կյանքին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կատալոնական ակումբի ղեկավարությանը հորդորել է արդեն հիմա պատրաստվել առանց Մեսիի կյանքին։
«Այդ խնդիրը պետք է անհանգստացնի «Բարսելոնայի» ղեկավարությանն ու երկրպագուներին։ Պետք է փոխարինող գտնել, թեեւ բարդ կլինի։ Ես տեսնում եմ միայն Նեյմարին։ Հրաշալի կլինի, եթե նա վերադառնա «Բարսելոնա»։ Նեյմարը գերազանց խաղացող է, որը կարողանում է հասնել արդյունքի։ Մեսիի հեռանալուց հետո հնարավոր է տեղի ունենա նույնը, ինչ հիմա կատարվում է «Ռեալում»։ Լեոն վճռում է հանդիպումների ելքը։ Նորմալ է, եթե թիմը բախվի նույն խնդիրներին, ինչ «Ռեալը» համարժեք փոխարինող չգտնելուց հետո»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է sport.es-ը։
Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում է 2003-ից, Նեյմարը կատալոնական ակումբը ներկայացրել է 2013-2017-ին։ 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՊՍԺ։

Վարդերի գույներն ու իրենց խորհրդանիշները

Տարբեր ժողովուրդների մոտ վարդերը և դրանց գույները տարբեր խորհուրդ ունեն, ուստի յուրաքանչյուրս կարող ենք ընդունել այն տարբերակը, որն ավելի լավ ենք զգում ու ասոցացնում տվյալ գույնի ծաղկի հետ: Ստորև էլ ներկայացրել եմ այն բնորոշումները, որոնք ես եմ զգում, և որոնք, ըստ իս, շատ բնութագրական են:
Ի վերջո, կարևոր էլ չէ, թե մարդիկ ինչ խորհուրդ են դնում տվյալ ծաղկի մեջ, կարևորն այն է, թե այն մեզ նվիրողը կամ մենք ինքներս նվիրելիս ինչ ենք ուզում ընդգծել դիմացինի մեջ և մեր ո՛ր զգացմունքն ենք ուզում ցույց տալ ու նվիրել նրան...

Օսկար 2019

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը: 
Այն անցավ անակնկալներով լի, հումորային և շատ ավելի կարճ քան մյուսները:

02.26.2019

  1. Սովորողների էսսեների ընթերցում։
  2. Մեծարենցի բանաստեղծությունների ընթերցում.
  3. Սիմվոլիզմի արտահայտությունն հայ այլ բանաստեղծների ստեղծագործություններում. Միսաք Մեծարենց.
Սիմվոլիզմի արտահայտությունը Մեծարենցի բանաստեղծություններում։ Համեմատություններ Տերյանի բանաստեղծությունների հետ։
Մեծարենցի բանաստեղծությունների լեզվական վերլուծություն. արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունների դիտարկում։
Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.

Նավակները մեկնեցին բոլորն էլ երազանքով լեցուն
Հեռացան բոլորն էլ, ծփալով երազիս ափերից
Սրտնեղության բոցն ինձ պատեց. Սպասման հիվանդն եմ
Հոգին սարսռացնող դողերով, առավոտներն են հղի։

Արի միասին պահմտոցի խաղանք

Արի միասին պահմտոցի խաղանք
Դու թաքնվիր՝ ես քեզ չփնտրեմ:
Դարձիր ինձ համար ուղղակի պատրանք
Ու թող հեղինակը քո ես լինեմ:
Ուզում եմ ջնջել քեզ մի հպումով,
Որ քեզնից անգամ մի հետք չմնա:
Չնկատեմ քեզ, չհիանամ քեզնով
Հայացքդ էլ ինձ երբեք չդառնա:

Գորշ արջ


Գորշ արջ, կաթնասունների ընտանիքի գիշատիչ կենդանի։

Արևադարձ (բույս)


Արևադարձ, խամբար կամ  արևադեմ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Մոխրագույն կռունկ


Մոխրագույն կռունկը կռունկների ընտանիքի թռչուն։

Գանգրափետուր հավալուսն


Գանգրափետուր հավալուսնը, հավալուսների ընտանիքի թռչուն։

Մահադմա Գանդի


Մոհանդաս Կըրըմչընդ Գանդին Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդն էր, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից։

Իմպրեսիոնիզմ

18-րդ դարից արդեն աշխարհում սկսեց զարգանալ նոր ուղղություն արվեստում՝ իմպրեսիոնիզմ: Ամեն մարդ կարող է դա ընկալել այնպես ինչպես ինքն է ցանկանում կամ իր երևակայությունն է ներում: Իմպրեսիոնիզմի ներկայացուցիչների գործերը տարբերվում են նկարների տեխնիկայով, վրձնահարվածներով ու պլեներային ոճով: Իմպրեսիոնիզմի՝ գեղանկարչության մեջ ի հայտ գալն իր հետ բերեց նոր տեխնիկական հնարավորություններ:

Սյուրռեալիզմ

Սյուրռեալիզմը մոդեռնիզմի ճյուղերից մեկն է: Սյուրռեալիզմը որպես ուղղություն կերպարվեստի և գրականության մեջ, ծագել է Ֆրանսիայում 20-րդ դարի 20-ական թթ.: Առաջին անգամ այս անվանումը հայտնվել է 1917թ. ֆրանսիացի բանաստեղծ ու կուբիզմի տեսաբան Գիյոմ Ապոլլիների աշխատություններից մեկի նախաբանում, սակայն հիմնական սկզբունքների տեսաբանական հիմքը և սյուրռեալիզմի էսթետիկան ձևավորել են գրականագետ Անդրե Բրետոնը(1896-1966) և գերմանացի նկարիչ Մարկս Էրնստը(1891-1976), որոնք միացել էին դադաիստական ուղղությանը: