Ինչ է պատիժը


Այսօր Մանկավարժական ակումբի հերթական հանդիպումն էր, թեման՝ պատիժը: Ներկա էին կրթահամալիրի ուսուցիչների և ավագ դպրոցի սովորողների մի խումբ: Փորձում էինք միասին հասկանալ, թե ինչ է պատիժը, ինչն է հանդիսանում պատժամիջոց և կարելի է արդյոք առանց պատժի: Հնչեցին տարբեր կարծիքներ: Յուրաքանչյուրն իր օրինակով փորձում էր պարզաբանել: Ուսուցիչները պատմում էին իրենց հետ պատահած տարբեր դեպքեր, երբ առանց գիտակցելու պատժել են որևէ մեկին: Ասում էին, որ յուրաքանչյուր երեխայի պետք է մոտենալ յուրովի: Մեկին կարող ես ուղղակի նայել և նա ազդվի, մյուսի համար հայացքը կամ խոսքը, ոչինչ չի նշանակում: Կարծես թե ուսուցիչները փորձում էին արդարանալ: Հետաքրքիր էր լսել ուսուցիչների կարծիքները: Հուսով եմ` այս թեմայի շուրջ քննարկումներ դեռ շատ կլինեն:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն