10.01.2018

  • Կարդա առակները բարձրաձայն, սովորիր ճիշտ կարդալ և պատրաստիր ձայնագրության։
  • Աշխարհաբար դարձրու առակները։
  • Օգտվելով առակների բառարաններից՝ գրաբար դարձրու հետևյալ նախադասությունները.
  1. Մի օր մի ծերունի գալիս է Աստծո մոտ։
    Ի միում աւուրց ծեր ոմն գայ մոտն Աստծոյ:
  2. Նրան ընդառաջ եկավ առյուծը և հարցրեց, թե ինչի համար է կանչում Մահվանը։
    Գայ Առիւծն ի մեջ և ե
    հարց ցնա՝ եթէ առ ի՞նչ կոչէր զՄահ:
  3. Ամենքը հավաքվեցին մանկանը տեսնելու և ուրախանալու։
    Ժողովեցան ի տես եւ յուրախութիւն: 

Առիւծ եւ աղուէս
Առիւծ մի կորիւն ծնաւ, եւ ժողովեցան կենդանիքն ի տես եւ յուրախութիւն: Գայ աղուէսն ի մէջ բազմամբոխին եւ մեծահանդիսիւ նախատեաց զառիւծն յատեանն բարձր ձայնիւ եւ անարգեաց, թէ`
Ա՞յդ է քո կարողութիւնդ, զի մի՛ կորիւն ծնանիս եւ ոչ բազում:
Պատասխանի ետ առիւծն հանդարտաբար եւ ասէ.
Այո՛, մի՛ կորիւն ծնանիմ, բայց առիւծ ծնանիմ եւ ոչ աղուէս քան զքեզ:

Առյուծը մի կորյուն ծնեց, և ժողովվեցին կենդանիները տեսնելու և ուրախանալու: Գալիս է աղվեսը բազմամբոխի մեջ և հանդիսականների ներկայությամբ նախատեց առյուծին բարձր ձայնով և անարգեց, թե.
-Ա՞յդ է քո կարողությունը, ընդամենը մի կորյուն ես ծնել և ոչ բազում:
Ի պատասխան առյուծը հանդարտաբար ասաց.
-Այո, մի կորյուն եմ ծնել, բայց առյուծ եմ ծնել և ոչ քեզ պես աղվես:

Բառարան
Ի տես եւ յուրախութիւնտեսնելու և ուրախանալու
գայգալիս է
ի մէջ բազմամբոխինբազմամբոխի (հավաքվածների մեջ)
մեծահանդիսիւայստեղ` հանդիսականների ներկայությամբ
զառիւծնառյուծին
ծնանիսծնում ես
պատասխանի ետպատասխան տվեց, պատասխանեց
ասէասում է
ծնանիմծնում եմ
ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
Զի տացես յուս զբեռն իմ:

Մի օր, մի ծերունի անտառից փայտ կտրելով և բարձելով իր ուսին բերում էր տուն և հոգնելով ճանապարհին, ստիպված եղավ դնել գետնին իր բեռը սկսեց օգնության կանչել Մահին: Եվ ահա ընդառաջ եկավ ու երևաց Մահը և հարցրեց նրան, թե ինչի՞ համար էր կանչում նրան: Այդ ժամանակ ահաբեկված ծերունին պատասխանեց.
-Որ բեռս տաս ուսս:

 Բառարան
ի միում աւուրցմի օր
ծեր ոմնմի ծերունի, մի ծեր մարդ
հատեալկտրած, կտրելով
յանտառէանտառից
յուս ուսին
բերէրբերում էր
այլայստեղ` և
պարտասեալ հոգնած, հոգնելով
զճանապարհայնճանապարհին
հարկեցաւհարկադրվեց, ստիպված եղավ
երկիրայստեղ` գետին
յերկիրգետնին
յօգնութիւնօգնության, օգնության համար, օգնելու
կարդալ կանչել
զՄահ Մահին
յանդիման եկն դիմացից եկավ, ընդառաջ եկավ
եհարց հարցրեց
ցնանրան
եթէայստեղ` թե
առ ի՞նչ ինչի՞ համար
կոչէրկանչում էր
զնանրան
յայնժամ այդ ժամանակ
զահի հարեալ ահաբեկված, ահաբեկվելով
պատասխանի ետ պատասխան տվեց, պատասխանեց
տացես տաս, կտաս, պիտի տաս, տալու ես

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն