Իմ միջավայրը

Ցավոք ես չեմ ապրում այն միջավայրում որտեղ կուզեի: Երբեմն օդը չափից շատ ծանր է լինում: Աղբի համար պատասխանատուները իրենց գործը պատշաչ չեն կատարում: Աղբը հավաքելուց հետո քլորով երբեք չեն մաքրում: Տհաճ է, երբ քայլում ես և մոտակա աղբամանի աղբի հոտը այնքան շատ է, որ քեզ է հասնում: Ներկա պահին մեր բնակարանից միքանի մետր այն կողմ նոր ճանապարհ են կառուցում: Իհարկե հասկանում եմ, որ նոր ճանապարհը անհրաժեշտություն է, բայց ամբողջ փոշին պատուհանից լցվում է մեր տուն: Բացի տհաճ հոտից նաև փոշի ենք շնչում: Ճանապարհն իհարկե կկառուցեն և այդ խնդիրն էլ չենք ունենա, բայց աղբի հետ խնդիրները միշտ էլ կան: Կա մեկ այլ խնդիր, որը մի փոքր տարբերվում է մյուսներից: Շատ վարորդներ շենքի բակերը, նրբանցքները շփոթում են մայրուղիների հետ: Անթույլատրելի արագությամբ են վարում: Մարդիկ իրենց շենքերի բակում վախենալով են քայլում: Չգիտեմ ինչպես կարելի է լուծել այս հարցը: 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն