Նորաձևություն (մոդա)

MՕDA  բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում էր չափ, կերպ, ձև կանոն,  հայերեն` նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը:
Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ (գարուն-ամառ և աշուն-ձմեռ): Պատմականորեն վաղ նորաձևությունը կարող էր հազարամյակների ընթացքում չփոխվել: Մ. թ. ա. 4-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակը եգիպտական նորաձևությունը չի փոխվել, այն համարվում է հազարամյակների ընթացքում չփոփոխվող կանոնների վառ օրինակ: Կարծում եմ, որ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ աղբյուրները սահմանափակ էին:

Նիդերլանդներում գտնվող նորաձևության տան ցուցափեղկ։ Լուսանկարվել է 1965 թվականին։ Սև-սպիտակ նորաձև լուսանկարչության զարգացումը սկզբունքային նշանակություն ունեցավ նորաձևությանարդյունաբերության ձևավորման հարցում:

Կոստյումներ II (կազմված է Պ. Յա. Դաշկովի հավաքածուից, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան):
1. Տղամարդու 11-րդ դարի կոստյում:
2. Իշխանուհու 11-րդ դարի կոստյում:
3. Իշխանուհու 11-րդ դարի կոստյում (ըստ բյուզանդական ձեռագրերի):
4. 12-րդ դարի ունևոր գյուղացի:
5. 13-րդ դարի աղջկական հագուստ:
6. 15-րդ դարի որսորդական հագուստ:
7−8. Գերբերշտեյնի նկարը՝ նվեր ստացած մուշտակով (16-րդ դար):
9. 16-17-րդ դարերի բոյարական կոստյում (բոյար Պոտեմկին):
10. 17-րդ դարի տղամարդու կոստյում:
11. 17-րդ դարի կանացի հագուստ:
12−13. 17-րդ դարի բոյարական կոստյում:
14. 17-րդ դարի ցարուհու հագուստ:
15. Իշխանի 17-րդ դարի կոստյում:
16. 17-րդ դարի վերջերի այրի կնոջ կոստյում (Նատալյա Կիրիլովնա թագուհի):
17. Երիտասարդ բոյարի կոստյում 17-րդ դարում:
18. Բոյարուհու զգեստ 17-րդ դարում:
19. Բոյարի տնային կոստյում 17-րդ դարի վերջում (Իվան Կիրիլովիչ Նարիշկին). 20. Գերմանական (զինվորական) կոստյում 18-դարի սկզբում (Պետրոս Մեծ).
21. Սահմանապահ վոյևոդի կոստյում 17-րդ դարում:
22. Դոնի կազակը՝ նվեր ստացած կապայով (18-րդ դարի սկիզբ):
23. Հետմանի կոստյում (Բոգդան Խմելնիցկի):
24. Տնային կոստյումով կազակ:


Աշխարհում կան շատ հայտնի բրենդներ: Մեծամասամբ նրանք են թելադրում մարդկանց, թե ինչպես նրանք հագնվեն: Ուզում եմ անդրադառնալ դրանցից միքանիսին:

Gucci - Գուչի
Գուչին արտադրում է հագուստ, օծանելիք, աքսեսուարներ և տեքստիլ: Այն հիմնադրվել է 1921 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, Գուչիո Գուչիի կողմից: հանդիսանում է վաճառքի ծավալով երկրորդ խոշոր նորաձև ապրանք արտադրող ընկերությունը՝ LVMH-ից հետո։

Վերսաչին նույնպես արտադրվել է Իտալիայում` քաղաք Միլանում, 1978 թվականին:

Ջորջո Արմանին նույնպես արտադրվել է Միլանում 1975 թվականին:

Դոլչե և Գաբանան արտադրվել է Միլանում` 1985 թվականին:

Շանելը արտադրվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Կոկո Շանելի կողմից, 1910 թվականին:

Բարբերին Մեծ բրիտանիայի բրենդերից է, որն արտադրվել է 1956 թվականին:

Չնայած նրան, որ հայտնի բրենդի անունը Նյու Յորքեր է, այն հիմնադրվել է Գերմանիայում 1971 թվականին:

Զառան հիմնադրվել է 1975 թվականին, Բերշկան և Մասսիմո Դուտին 1985թ., Փուլ ընդ Բեարը 1986թ., Ստրադիվարիուսը 1994թ. Իսպանիայում:

Այսպիսի բազմաթիվ բրենդներ կարող եմ օրինակ բերել և որքան էլ զարմանալի թվա դրանք բոլորը արտադրվում են մեծամասամբ Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանայում, Գերմանիայում: Կարելի է ասել, որ նշված երկրներն այս պահին համարվում են նորաձևության հիմնական կենտրոններ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն