Շումեր

Շումերը հնագույն քաղաքակրթություն է, որը գոյատեւել է մինչեւ մ.թ.ա. III հազարամյակի վերջը հարավային Միջագետքում՝ Տիգրիս ու Եփրատ գետերի միջեւ (ժամանակակից Իրաքի տարածք): 1000 տարի շումերները գերիշխում էին Մերձավոր Արեւելքում:

Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հաստատվելով տվյալ տարածքում՝ նրանք ի սկզբանե չորացրել էին շրջապատող ճահճուտները, ապա յուրացրել հողագործությունը, հմտորեն կանոնավորել շրջակա գետերի հեղեղումների բարձրությունը: Հնագույն շումերները լավ առեւտրականներ էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն, որտեղ ծաղկում էր մանածագործական արհեստը, մետաղամշակումը եւ մոնումենտալ ճարտարապետությունը: Շումերները համարվում են աշխարհի ամենահին առևտրականները: Նրանք առաջիններից էին, որ առևտրական ճանապարհներ «գցեցին» և՛ ծովով, և՛ ցամաքով:
Այն միտքը, որ րոպեում կա 60 վայրկյան, իսկ ժամում 60 րոպե՝ պատկանում է հենց շումերներին: Բանը նրանում է, որ ի տարբերություն ժամանակակից աշխարհի, որտեղ օգտագործվում է չափման տասնորդական համակարգը, Միջագետքում օգտագործվում էր վաթսուներորդականը: Ժամանակն ու աստիճանները՝ այն հազվագյուտ մեծություններն են, որոնց համար մինչև այժմ օգտագործվում է շումերական համակարգը:
Օրացույցը, որով մենք օգտվում ենք այսօր՝ ստեղծվել է շումերների կողմից:
Շումերների կողմից է հիմնվել աշխարհի առաջին կայսրությունը: Շումերական արքա Էանատումը մ.թ.ա. 25-րդ դարում ռազմական արշավ կազմակերպեց, որի արդյունքում գրավեց մոտ գտնվող մի քանի պետություն և հիմնեց զորեղ կայսրություն:

Շումերները ընտելացրեցին մեծ եղջերավոր անասուններին, այծերին, ոչխարներին և թութակներին:

Շումերների կողմից է ստեղծվել աշխարհի ամենահին օրենքների ժողավածուն:
Հին շումերներն ունեին լեգենդ, որը շատ նման է Աստվածաշնչյան Համաշխարհային ջրհեղեղի պատմությանը: Ըստ հին լեգենդի, աստվածները զայրանում են շումեր ժողովրդի վրա և որոշում են բնաջնջել նրանց՝ Երկիր ուղարկելով ջուր: Բայց աստվածներից մեկը զգուշացնում է Զուիսուդրային՝ Շտուրպակի արքային և հրամայում է նրան կառուցել հսկա նավ: Ջրհեղեղը տևեց 7 օր և 7 գիշեր, որից հետո հայտնվեց արևի աստվածը, կենդանիները լքեցին նավը, իսկ Զուիսուդրան պարգևատրվեց հավերժ կյանքով, որպեսզի «պահպանի կենդանիներին և մարդկային ընտանիքները»:


Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն