Աշշուր

Աշշուր քաղաքը գտնվում է Հյուսիսային Միջագետքում, “Տիգրիսի հետ Մեծ Զաբի միախառնման վայրից քիչ հյուսիս՝ Ջեբել Մախուլ բլրաշարի ձևավորած եռանկյունաձև դարավանդի վրա՝ Տիգրիսի ձախ ափին”: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աշշուր բնակավայրի տեղում գտնվող քաղաքատեղիի հնագույն շերտերը վերաբերում են մ.թ.ա. III հազ. կեսերին: Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։ Նա միավորեց Հյուսիսային Միջագետքը և մայրաքաղաք դարձրեց պետության միակ քաղաք Աշուրը։ Այնուհետև Շամշիադադ I-ը գրավեց մի շարք քաղաք-պետություններ Հյուսիսային Սիրիայում և Աշուրը դարձավ հսկայական պետություն։ Վաղ ժամանակներում Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ: Աշշուրում հաստատված բազմաթիվ վաճառականներ իրենց հետ բերել էին շումերական մշակույթի տարրեր: Շումերներն (ինքնանվանումն է “սևագլուխ ժողովուրդ“) այստեղ բերեցին սեպագրի գործածությունը, կրոնական հավատալիքները, արվեստի տեսակները, նոր բարքեր : Աշշուրի բնակչության հիմքը բացահայտելու տեսանկյունից կարևորվում է քաղաքանվան ստուգաբանությունը: Տեղանվան առաջին բաղադրիչն է հ.-ե. as արմատը, որը նշանակում է “օջախ”, “զոհասեղան”, “զոհարան”: Երկրորդ բաղադրիչը հ.-ե. Tor/Tur դիցանվան Sur տարբերակն է: Այսինքն՝ քաղաքա-նունը նշանակել է “Sur աստծո օջախ կամ կացարան”: Խանիգալբատ երկրում ևս (Հյուսիսային Միջագետք) գոյություն է ունեցել Sura/Šura անունով քաղաք, որը հիշատակվել է Ասորեստանի թագավոր Ադադներարի I-ի արձանագրության մեջ և տեղորոշվում է Միդիատից հյուսիս-արևմուտք: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ ապագա ասորեստանյան տերության կենտրոն հանդիսացող Ասսուր կամ Աշշուր քաղաքը, ձևավորվել է Sur աստծուն նվիրված պաշտամունքային կենտրոնի շուրջ: Ասսուրների սուրաի ինքնանվանման մեջ առկա է նույն Սուր դիցանունը: Աշշուր աստծո պաշտամունքը հարատևել է համանուն քաղաքում մինչև մ.թ.ա. II-IIIդդ.: Ամենայն հավանականությամբ, պատմական Ասորիք, ինչպես նաև նրա Սուրիա անվանումները նույնպես ծագում են հիշյալ դիցանունից: Վանի թագավորության Տուրուշպա (Տուշպա) մայրաքաղաքի անվան մեջ առկա է նույն Tor/Tur դիցանունը:

Պետության թուլացումը

Մ.թ.ա. III հազարամյակում Բաբելոնը պատերազմ հայտարարեց Աշուրին։ Բաբելոնի դեմ պատերազմում Աշուրը պարտվեց և ընդունեց Բաբելոնի գերագահությունը։ Որոշ ժամանակ անց Աշշուրը կարողացավ ազատվել բաբելոնյան լծից, սակայն այս անգամ վտանգը հայ Միտաննին էր։ Միտաննիի դեմ պայքարում ևս պետությունը պարտվեց: Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ:


Ըստ վաղ ձևավորված մի տեսակետի՝ մ.թ.ա. 2300-2250 թթ. ընթացքում Էլամի Կուդուրնախունտե թագավորը, արշավանք ձեռնարկելով դեպի Քաղդեա, այնտեղ հիմնում է մի նոր թագավորական հարստություն: Նա իրենց բնակության վայրերից վտարում է երկու սեմական ցեղերի: Ասսուր աստծուն երկրպագող ցեղը շարժվում է դեպի հյուսիս և բնակություն հաստատում Տիգրիսի միջին հոսանքի շրջանում, որտեղ հիմնում է Ասսուր բնակավայրը, իսկ երկրորդը հաստատվում է Միջերկրականի ափերին և հայտնի դառնում փյունիկիացի անունով: Սակայն փյունիկիացի անվանումն ունի շատ հին ծագում: Հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. III հազ. վերաբերող իրենց արձանագրություններում հիշատակում են ասիական ցեղերի, որոնց անվանում էին “փենեխ”, որից հույները կազմել են “փոյնիկս”, “փոյնիկես” (“կարմրագույն”, “թխագույն”): Պատմագիտության մեջ նկատվում է ասսուրական պետությունը աքքադական սեմական ցեղերից կազմավորված համարելու միտում: Մասնագետները չեն բացառում նաև, որ դրա ամբողջ բնակչությունը կամ ինչ-որ մասը եղել է ազգակից Հայկական լեռնաշխարհի ուրարտացիներին: Աշշուրի կառավարիչների անունների ուսումնասիրությունը հիմք է դարձել այն եզրակացության, թե խուռիերենը և աքքադերենը մինչև մ.թ.ա. II հազ. վերջը տարածված էին Աշշուրում և շրջակա բնակավայրերում : Սակայն “Աշշուրի առաջին կառավարիչների անունները գրեթե ամբողջովին պատկանում են “այսպես կոչված, “բանանային” և “սուբարեական” լեզուների ընդհանրությանը, ինչը կարող է հուշել Աշշուրի վաղ բնակչության էթնիկ կազմի մասին, որը սկզբնապես սեմախոս չէր…”: Ժամանակին նշվել է, որ “Ասորի ժողովուրդն իր ծագումովը Ասորերեն խոսող մի ժողովուրդ չի եղել”: Նկատենք նաև, որ մարդաբանները “…շատ վաղուց արդեն պնդում են, թե Ասուրի ցեղի մեջ շատ մեծ չափով Armenoid տարրը պետք է գտնվի”:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն