Խուլիո Կորտասար Ճաշից հետո

Պատմվածքը շատ խառն էր: Այդպես էլ չհասկացա, թե ում մասին է խոսքը: Տղային տանը ստիպում էին, որ նրա հետ գնար զբոսնելու: Անգամ գումար էին տալիս, որպեսզի ինչ-ոչ համեղ բան գնի: Միասին զբոսնում էին կենտրոնով: Չգիտեմ, թե ով էր նա, բայց գիտեմ, որ մարդիկ նրանց երկուսին տարօրինակ էին նայում: Մի բան այն չէր: Տղան շատ էր մտահոգվում: Ուզում էր թողնել նրան և միայնակ վերադառնալ տուն, բայց վախենում էր ծնողներից: Թե ինչ կանեն կամ ինչ կասեն: Ինքն իր ցանկությունների հետ կռիվ անելով մեկ է վերջում նրա հետ միասին վերադարձավ տուն: 

Комментариев нет:

Отправить комментарий