09.10.2018

Կարդում ենք գրաբար.
Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա:
Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի:
  1. Կարդա այսպես. 
    երդմունս — երդմունըս
    յաշխարհս — հաշխարհըս
    յանձն — հանձն
    յափն — հափըն
    յինքեանս — հինքյանս
    միաբանեալ — միաբանյալ
    տարածեալ — տարածյալ
    գնացեալ — գնացյալ
    հասեալ — հասյալ
    արարեալ — արարյալ
    զիւրոց — զյուրոց
    բազմութիւն — բազմություն
    զխաղաղութիւն — ըզխաղաղություն
    գետոյն — գետույն
    քոյր — քույր
    պատանւոյն — պատանվույն
    տեղի տայ — տեղի տա
    ի հիւսիսոյ — ի հյուսիսո
    ի հարաւոյ — ի հարավո
2. Հետևություն արա՝ 
  • բառասկզբում ձայնավորից առաջ ի՞նչ է կարդացվում յ-ն
Յ-ն բառասկզբում ձայնավորից առաջ կարդացվում է Հ: 
  • եա  հնչյունակապակցությունն ինչպես է կարդացվում
Եա հնչյունակապակցությունը կարդավում է յա:
  • իւ հնչյունակապակցությունն ի՞նչ է կարդացվում
Իւ հնչյունակապակցությունը բառի մեջ կարդացվում է յու, բառավերջում իվ:
  • ոյ հնչյունակապակցությունն ինչպես է կարդացվում 
Ոյ հնչյունակապակցությունը բառավերջում կարդացվում է ո, բառամիջում կարդացվում է ույ:
  • բառասկզբում բաղաձայնից առաջ զ նախդիրն ինչպե՞ս ենք կարդում
Զ նախդիրը բառասկզբում բաղաձայնից առաջ կարդացվում է ըզ:
  • ա, ո ձայնավորներից հետո գրված յ-ին ինչպես ենք վերաբերվում։
Ա և ո ձայնավորներից հետո գրված յ-ն չի կարդացվում:
Համեմատիր գրաբար տեքստը աշխարհաբարի հետ.
Այս ժամանակ ալանները, բոլոր լեռնականների հետ միաբանվելով, Վրաց աշխարհի կեսն էլ իրենց կողմը ձգելով, մեծ բազմությամբ գալիս սփռվում են մեր աշխարհում: Արտաշեսն էլ ժողովում է իր զորքերի բազմությունը, և տեղի է ունենում պատերազմ երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև: Ալանների ազգը փոքր — ինչ հետ է նահանջում և մեծ Կուր գետն անցնելով` բանակ է դնում գետի ափին` հյուսիսայինն կողմից. Արտաշեսն էլ գալով բանակում է գետի հարավային կողմում. գետը բաժանում է երկուսին:
Բայց որովհետև հայոց զորքերն ալանների թագավորի որդուն բռնում Արտաշեսի մոտ են բերում, ալանների թագավորը հաշտություն է խնդրում` խոստանալով տալ Արտաշեսին` ինչ որ ուզի, առաջարկում էր նաև երդումով դաշինք անել, որ ալանների երիտասարդներն այնուհետև չասպատակեն Հայոց աշխարհը: Երբ Արտաշեսը չի համաձայնում պատանուն հետ տալ, պատանու քույրը (Սաթենիկը) գալիս է գետի ափը, մի բարձրավանդակ և թարգմանների միջոցով ձայն է տալիս (խոսքն ուղղում է) Արտաշեսի բանակին:
3. Այս բառերն ու բառաձևրը գտիր և դուրս գրիր գրաբար հատվածից.
ժողովում է-Ժողովէ 
լինում է- լինի 
տեղի է տալիս (նահանջում է)- տեղի տայ
անցնում է- անցանէ
բանակում է (բանակ է դնում)- բանակի
գալիս է-գայ
ձայնում է (ձայն է տալիս)-ձայնէ
այս ժամանակ-Զայսու ժամանակ
պատանու քույրը-քոյր պատանւոյն
գետի ափը-յափն գետոյն 
Արտաշեսի բանակը-բանակն Արտաշիսի
գնալով-գնացեալ
հասնելով-հասեալ 
միաբանվելով-միաբանեալ 
բոլոր լեռնականների հետ միաբանվելով-միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ
ձերբակալելով-ձերբակալ 
մեծ բազմությամբ-մեծաւ ամբոխիւ
երկու քաջ և աղեղնավոր ազգերի միջև-ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց
Ալանների արքայի որդուն-զորդի Ալանաց արքային
գետը նրանց միջև-գետն ընդ մէջ նոցա
երդումներ և դաշինք-երդմունս եւ դաշինս 
ալանների երիտասարդները-մանկունք Ալանաց
4. Գրիր այս բառերի նույնանիշները (նույն իմաստն ունեցող բառեր).
Վրաց աշխարհ-Վրաստան
Հայոց աշխարհ-Հայաստան
Ի՞նչ վերաբերմունք ունի հեղինակն ալանների նկատմամբ (գրիր և պատճառաբանիր):
Ի՞նչ իմացար Արտաշեսի և Սաթենիկի մասին:
Ես կարդացել եմ Արտաշես և Սաթենիկ վեպը: Գիտեմ, թե ինչպես են նրանք ծանոթացել: Սաթենիկը դիմելով Արտաշեսին խնդրում է, որ վերջինս բաց թողնի իր եղբորը: 

Комментариев нет:

Отправить комментарий