Խուլիո Կորտասար Ճաշից հետո

Պատմվածքը շատ խառն էր: Այդպես էլ չհասկացա, թե ում մասին է խոսքը: Տղային տանը ստիպում էին, որ նրա հետ գնար զբոսնելու: Անգամ գումար էին տալիս, որպեսզի ինչ-ոչ համեղ բան գնի: Միասին զբոսնում էին կենտրոնով: Չգիտեմ, թե ով էր նա, բայց գիտեմ, որ մարդիկ նրանց երկուսին տարօրինակ էին նայում: Մի բան այն չէր: Տղան շատ էր մտահոգվում: Ուզում էր թողնել նրան և միայնակ վերադառնալ տուն, բայց վախենում էր ծնողներից: Թե ինչ կանեն կամ ինչ կասեն: Ինքն իր ցանկությունների հետ կռիվ անելով մեկ է վերջում նրա հետ միասին վերադարձավ տուն: 

Жалоба садовода

Современная притча

Вюридическом институте на лекции преподаватель предложил студентом разобраться с жалобой одной старушки на своего соседа по саду. Суть жалобы заключалась в том, что рядом с забором, разделяющим садовые участки, у соседа растёт яблоня. Некоторые её ветки свисают через забор на территорию старушки, которая жалуется на то, что когда созревшие яблоки падают, то прибивают тюльпаны, которые она выращивает как раз возле этого забора.
Среди студентов началась дискуссия. Одни утверждали, что поскольку яблоня принадлежит соседу, то он отвечает за яблоки, растущие на ней, и виноват в ущербе, причинённом старушке в виде помятых тюльпанов. В этом случае сосед должен возместить ей ущерб и сделать так, чтобы яблоки с его яблони не падали больше на соседский участок. Другие считали, что если яблоки висят над территорией, принадлежащей старушке, то они уже принадлежат ей. Она может их сама срывать и сама заботиться о том, чтобы они не портили клумбу. В этом случае сосед ей ничего не должен, а она сама должна решить свою проблему.
Спор длился долго, но к единому мнению студенты так и не пришли. Тогда они обратились к преподавателю с вопросом: «Как же правильно?».
Преподаватель посмотрел внимательно на аудиторию и сказал:
— Ваша общая ошибка в том, что вы приняли первоначальную жалобу старушки, как нечто незыблемое, как факт. А в вашей работе нужно всё подвергать сомнению. Неужели вы не знаете, что яблоки созревают осенью, а тюльпаны выращивают весной?!

Իրավաբանական համալսարանում, դասախոսության ժամանակ, դասախոսն առաջարկեց ուսանողներին պարզաբանել մի կնոջ բողոքը, իր այգուն կից բնակվող հարևանի դեմ: Բողոքի իմաստը նրանում է, որ դարպասի մոտ, որը բաժանում է այգիները, հարևանի խնձորենին է աճում: Ճյուղերը դարպասից կախվում են դեպի կնոջ տարածք, ով բողոքում էր, որ, երբ հասած խնձորներն ընկնում են՝ խփում են կակաչներին, որոնք նա աճեցնում է հենց այդ դարպասի մոտ: Ուսանողների մոտ բանավեճ սկսվեց: Մի մասը պնդում էր, քանի որ խնձորենին պատկանում է հարևանին, նա պատասխանատու է դրա վրա աճող խնձորների համար և մեղավոր է կնոջը հասցված վնասի համար՝ ջարդված կակաչների տեսքով: Այս դեպքում հարևանը պետք է փոխհատուցի վնասը և այնպես անի, որ իր խնձորենու խնձորներն էլ չընկնեն հարևան տարածք: Մյուսները մտածում էին, որ, եթե խնձորները կախված են կնոջը պատկանող տարածքում, ուրեմն դրանք արդեն նրանն են: Նա ինքը կարող է քաղել դրանք և անել այնպես, որ դրանք չվնասեն ծաղկաթումբը: Այս դեպքում հարևանը նրան ոչինչ պարտք չէ և նա ինքը պետք է լուծի իր հարցը: Վեճը շատ երկար տևես, բայց նրանքն ընդհնուր հայտարարի այդպես էլ չեկան: Այդ ժամանակ նրանք հարցրին ուսուցչին, թե ո՞րն է ճիշտը:
- Ձեր ընդհանուր սխալն այն է, որ դուք ընդունում եք ծեր կնոջ նախնական բողոքը որպես անթույլատրելի բան, որպես փաստ: Իսկ ձեր աշխատանքում դուք պետք է հարցաքննել ամեն ինչ: Իսկապե?ս դուք չգիտեք, որ խնձորները հասնում են աշնանը, իսկ կակաչներն աչեցվում են գարնանը:
Источник: https://pritchi.ru/id_7865

Իմ միջավայրը

Ցավոք ես չեմ ապրում այն միջավայրում որտեղ կուզեի: Երբեմն օդը չափից շատ ծանր է լինում: Աղբի համար պատասխանատուները իրենց գործը պատշաչ չեն կատարում: Աղբը հավաքելուց հետո քլորով երբեք չեն մաքրում: Տհաճ է, երբ քայլում ես և մոտակա աղբամանի աղբի հոտը այնքան շատ է, որ քեզ է հասնում: Ներկա պահին մեր բնակարանից միքանի մետր այն կողմ նոր ճանապարհ են կառուցում: Իհարկե հասկանում եմ, որ նոր ճանապարհը անհրաժեշտություն է, բայց ամբողջ փոշին պատուհանից լցվում է մեր տուն: Բացի տհաճ հոտից նաև փոշի ենք շնչում: Ճանապարհն իհարկե կկառուցեն և այդ խնդիրն էլ չենք ունենա, բայց աղբի հետ խնդիրները միշտ էլ կան: Կա մեկ այլ խնդիր, որը մի փոքր տարբերվում է մյուսներից: Շատ վարորդներ շենքի բակերը, նրբանցքները շփոթում են մայրուղիների հետ: Անթույլատրելի արագությամբ են վարում: Մարդիկ իրենց շենքերի բակում վախենալով են քայլում: Չգիտեմ ինչպես կարելի է լուծել այս հարցը: 

09.18.2018

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.

քարակոփ, արձանացել,
2. Սյունակներից ընտրելով մեկական արմատ և ածանց՝ կազմիր 6 վերջածանցավոր բառ։
11-եր.2docx

1. Գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
2. Պատմվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
3. Շքեղ, արժանի, ավերիչ, ազգություն, ծիծաղկոտ, երաշխիք
4. Հյուսվածք, դանդաղկոտ, աղի, ցուցիչ, հարսնացու, անկյալ
3. Թարգմանիր առակը։ Գտիր խրատը՝ ասելիքը։

Жалоба садовода

Современная притча

Вюридическом институте на лекции преподаватель предложил студентом разобраться с жалобой одной старушки на своего соседа по саду. Суть жалобы заключалась в том, что рядом с забором, разделяющим садовые участки, у соседа растёт яблоня. Некоторые её ветки свисают через забор на территорию старушки, которая жалуется на то, что когда созревшие яблоки падают, то прибивают тюльпаны, которые она выращивает как раз возле этого забора.
Среди студентов началась дискуссия. Одни утверждали, что поскольку яблоня принадлежит соседу, то он отвечает за яблоки, растущие на ней, и виноват в ущербе, причинённом старушке в виде помятых тюльпанов. В этом случае сосед должен возместить ей ущерб и сделать так, чтобы яблоки с его яблони не падали больше на соседский участок. Другие считали, что если яблоки висят над территорией, принадлежащей старушке, то они уже принадлежат ей. Она может их сама срывать и сама заботиться о том, чтобы они не портили клумбу. В этом случае сосед ей ничего не должен, а она сама должна решить свою проблему.
Спор длился долго, но к единому мнению студенты так и не пришли. Тогда они обратились к преподавателю с вопросом: «Как же правильно?».
Преподаватель посмотрел внимательно на аудиторию и сказал:
— Ваша общая ошибка в том, что вы приняли первоначальную жалобу старушки, как нечто незыблемое, как факт. А в вашей работе нужно всё подвергать сомнению. Неужели вы не знаете, что яблоки созревают осенью, а тюльпаны выращивают весной?!

Իրավաբանական համալսարանում, դասախոսության ժամանակ, դասախոսն առաջարկեց ուսանողներին պարզաբանել մի կնոջ բողոքը, իր այգուն կից բնակվող հարևանի դեմ: Բողոքի իմաստը նրանում է, որ դարպասի մոտ, որը բաժանում է այգիները, հարևանի խնձորենին է աճում: Ճյուղերը դարպասից կախվում են դեպի կնոջ տարածք, ով բողոքում էր, որ, երբ հասած խնձորներն ընկնում են՝ խփում են կակաչներին, որոնք նա աճեցնում է հենց այդ դարպասի մոտ: Ուսանողների մոտ բանավեճ սկսվեց: Մի մասը պնդում էր, քանի որ խնձորենին պատկանում է հարևանին, նա պատասխանատու է դրա վրա աճող խնձորների համար և մեղավոր է կնոջը հասցված վնասի համար՝ ջարդված կակաչների տեսքով: Այս դեպքում հարևանը պետք է փոխհատուցի վնասը և այնպես անի, որ իր խնձորենու խնձորներն էլ չընկնեն հարևան տարածք: Մյուսները մտածում էին, որ, եթե խնձորները կախված են կնոջը պատկանող տարածքում, ուրեմն դրանք արդեն նրանն են: Նա ինքը կարող է քաղել դրանք և անել այնպես, որ դրանք չվնասեն ծաղկաթումբը: Այս դեպքում հարևանը նրան ոչինչ պարտք չէ և նա ինքը պետք է լուծի իր հարցը: Վեճը շատ երկար տևես, բայց նրանքն ընդհնուր հայտարարի այդպես էլ չեկան: Այդ ժամանակ նրանք հարցրին ուսուցչին, թե ո՞րն է ճիշտը:
- Ձեր ընդհանուր սխալն այն է, որ դուք ընդունում եք ծեր կնոջ նախնական բողոքը որպես անթույլատրելի բան, որպես փաստ: Իսկ ձեր աշխատանքում դուք պետք է հարցաքննել ամեն ինչ: Իսկապե?ս դուք չգիտեք, որ խնձորները հասնում են աշնանը, իսկ կակաչներն աչեցվում են գարնանը:
Источник: https://pritchi.ru/id_7865

Նորաձևություն (մոդա)

MՕDA  բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում էր չափ, կերպ, ձև կանոն,  հայերեն` նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը:
Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ (գարուն-ամառ և աշուն-ձմեռ): Պատմականորեն վաղ նորաձևությունը կարող էր հազարամյակների ընթացքում չփոխվել: Մ. թ. ա. 4-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակը եգիպտական նորաձևությունը չի փոխվել, այն համարվում է հազարամյակների ընթացքում չփոփոխվող կանոնների վառ օրինակ: Կարծում եմ, որ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ աղբյուրները սահմանափակ էին:

Նիդերլանդներում գտնվող նորաձևության տան ցուցափեղկ։ Լուսանկարվել է 1965 թվականին։ Սև-սպիտակ նորաձև լուսանկարչության զարգացումը սկզբունքային նշանակություն ունեցավ նորաձևությանարդյունաբերության ձևավորման հարցում:

Կոստյումներ II (կազմված է Պ. Յա. Դաշկովի հավաքածուից, Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան):
1. Տղամարդու 11-րդ դարի կոստյում:
2. Իշխանուհու 11-րդ դարի կոստյում:
3. Իշխանուհու 11-րդ դարի կոստյում (ըստ բյուզանդական ձեռագրերի):
4. 12-րդ դարի ունևոր գյուղացի:
5. 13-րդ դարի աղջկական հագուստ:
6. 15-րդ դարի որսորդական հագուստ:
7−8. Գերբերշտեյնի նկարը՝ նվեր ստացած մուշտակով (16-րդ դար):
9. 16-17-րդ դարերի բոյարական կոստյում (բոյար Պոտեմկին):
10. 17-րդ դարի տղամարդու կոստյում:
11. 17-րդ դարի կանացի հագուստ:
12−13. 17-րդ դարի բոյարական կոստյում:
14. 17-րդ դարի ցարուհու հագուստ:
15. Իշխանի 17-րդ դարի կոստյում:
16. 17-րդ դարի վերջերի այրի կնոջ կոստյում (Նատալյա Կիրիլովնա թագուհի):
17. Երիտասարդ բոյարի կոստյում 17-րդ դարում:
18. Բոյարուհու զգեստ 17-րդ դարում:
19. Բոյարի տնային կոստյում 17-րդ դարի վերջում (Իվան Կիրիլովիչ Նարիշկին). 20. Գերմանական (զինվորական) կոստյում 18-դարի սկզբում (Պետրոս Մեծ).
21. Սահմանապահ վոյևոդի կոստյում 17-րդ դարում:
22. Դոնի կազակը՝ նվեր ստացած կապայով (18-րդ դարի սկիզբ):
23. Հետմանի կոստյում (Բոգդան Խմելնիցկի):
24. Տնային կոստյումով կազակ:


Աշխարհում կան շատ հայտնի բրենդներ: Մեծամասամբ նրանք են թելադրում մարդկանց, թե ինչպես նրանք հագնվեն: Ուզում եմ անդրադառնալ դրանցից միքանիսին:

Gucci - Գուչի
Գուչին արտադրում է հագուստ, օծանելիք, աքսեսուարներ և տեքստիլ: Այն հիմնադրվել է 1921 թվականին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, Գուչիո Գուչիի կողմից: հանդիսանում է վաճառքի ծավալով երկրորդ խոշոր նորաձև ապրանք արտադրող ընկերությունը՝ LVMH-ից հետո։

Վերսաչին նույնպես արտադրվել է Իտալիայում` քաղաք Միլանում, 1978 թվականին:

Ջորջո Արմանին նույնպես արտադրվել է Միլանում 1975 թվականին:

Դոլչե և Գաբանան արտադրվել է Միլանում` 1985 թվականին:

Շանելը արտադրվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Կոկո Շանելի կողմից, 1910 թվականին:

Բարբերին Մեծ բրիտանիայի բրենդերից է, որն արտադրվել է 1956 թվականին:

Չնայած նրան, որ հայտնի բրենդի անունը Նյու Յորքեր է, այն հիմնադրվել է Գերմանիայում 1971 թվականին:

Զառան հիմնադրվել է 1975 թվականին, Բերշկան և Մասսիմո Դուտին 1985թ., Փուլ ընդ Բեարը 1986թ., Ստրադիվարիուսը 1994թ. Իսպանիայում:

Այսպիսի բազմաթիվ բրենդներ կարող եմ օրինակ բերել և որքան էլ զարմանալի թվա դրանք բոլորը արտադրվում են մեծամասամբ Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանայում, Գերմանիայում: Կարելի է ասել, որ նշված երկրներն այս պահին համարվում են նորաձևության հիմնական կենտրոններ:

Սյունիք-Արցախյան տարազ



Սյունիք-Արցախյան տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը:




Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով:
Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և բոժոժներ:

Հայկական տարազ

Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը:
Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի , զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:

Հայաստանի տարածքում հնում գործածվող տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերներից և գրավոր աղբյուրներից: Մ.թ.ա. IX-VI դդ. հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ և այլն) պահպանվել են բնակչության բազմազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) տարազների պատկերներ:



Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ՝ արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիատկությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազային համալիրն  իրականացնում է տարբեր գործառույթներ՝  սոցիալական, սեռատարիքային, գեղագիտական, ծիսահրամայական, էրոտիկ և այլն:
Մարդկանց պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, մարմինը զարդարելով՝ ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն: Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարև դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուտին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած աղջիկների և տղաների, հարսների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից:


Հայկական տարազը հայոց բազմաբարբառ լեզվի նման բազմաբնույթ է: Մեկ համահայկական տարազ չկա: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ միայն իրեն բնորոշ զարդանախշերով, գավառի  յուրաքանչյուր ընտանիք, այդ ընրանիքի յուրաքանչյուր աղջիկ իր տարազի յուրահատկությամբ տարբերվում էր մյուսից:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազի համալիրները տարբերվում են նրանով, որ Արևմտյան Հայաստանում տարազը աչքի էր ընկնում առավել ճոխությամբ, ավելի հարուստ էր ոսկեթել և արծաթաթել  ասեղնագործություններով: Մյուս էական տարբերությունն այն էր, որ արևմտյան բոլոր գավառներում գոգնոցը կնոջ տարազի պարտադիր մասն էր: Այն կապում էին գոտկատեղում, կրծքամասում կամ ուսամասում: Առանձին դիտարկենք Հայաստանի մի քանի շրջաններում տարածված գոգնոցների առանձնահատկությունները.
ԲԱՐՁՐ ՀԱՅՔՈՒՄ գոգնոցը քառանկյունաձև՝  մհուդե, մետաքսե, բրդյա գործվածք էր, որում գերակշռում էր կարմիր գույնը: Վրան պատկերում էին բուսանախշեր և թռչուններ:
ՍԱՍՈՒՆՈՒՄ գոգնոցը կապույտ գույնի բրդյա գործվածք էր, որի վրա  բրդյա թելերով ասեղնագործված էին  երկրաչափական նախշեր:
ՍԵԲԱՍՏԻԱՅՈՒՄ գոգնոցի գույնը ունեցել է որոշակի նշանակություն: Շեղանկյուններով զարդարված կարմիր գոգնոցը խորհրդանշել է ամուսնացած կնոջը, աղջիկները այն չեն կրել: Լայն տարածում ուներ կրծքկալը, որը կրում էին հագուստի տակից : Այն կրել են Կարինում, Ախլցխայում, Շիրակում, Վասպուրականում, Սասունում Կարսում, Արդվինում:


Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից: Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում: Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր:Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը: Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև IXI-րդ դարի վերջը և XX դարի սկիզբ: Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից:
ՏՂԱՄԱՐԴՈՒ տարազը  ավելի շուտ է կորցրել ազգային նկարագիրը: Բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար): Շապիկի օձիքը զարդարում էին ասեղնագործ նախշերով: Հագուստը հիմնականու կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը: Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից: Առանց չերքեզիի երևայլը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղենակին՝ համարվում էր անընդունելի: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց:
Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տարբեր էր նաև տղամարդկանց դեպքում:
Արևելյան գավառներում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարո մորթուց գլխարկ:
Արևմտահայերի տարազը տարբերվում էր: Այն կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից: Շապիկի թևքերը հարդարվում էին ասեղմագործություններով, մեջքին կապում էին բրդյա գոտի: Դնում էին սպիտակ, կոնի ձևով գլխարկներ:

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն  են կազմել, որոնք նաև պաշտպանել են ցրտից: Ուրարտական շրջանում կրել են երկայնակի կամ լայնակի գծանախշերով, երկրաչափական, մարդակերպ, թռչնաձև, շրջանաձև , քառանկյունաձև, խաչաձև նախշերով գուլպաներ:




Կին թե տղամարդ հագել են կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ:
Տարազի կարևոր բաղադրիչ է կազմել զարդը, որն արտահայտել է կրողի գեղագիտական նախասիրությունը: Զարդերի հատուկ խումբ են կազմել հմայելի պարագաները՝ աչքուլունք, հուռութ, խաչեր: Կիրառել են հիվանդություններ բուժելու նպատակով՝ հմայական, ծիսական աղոթքների ուղեկցությամբ:

Շումեր

Շումերը հնագույն քաղաքակրթություն է, որը գոյատեւել է մինչեւ մ.թ.ա. III  հազարամյակի վերջը հարավային Միջագետքում՝ Տիգրիս ու Եփրատ գետերի միջեւ (ժամանակակից Իրաքի տարածք): 1000 տարի շումերները գերիշխում էին Մերձավոր Արեւելքում: Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հաստատվելով տվյալ տարածքում՝ նրանք ի սկզբանե չորացրել էին շրջապատող ճահճուտները, ապա յուրացրել հողագործությունը, հմտորեն կանոնավորել շրջակա գետերի հեղեղումների բարձրությունը: Հնագույն շումերները լավ առեւտրականներ  էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն, որտեղ  ծաղկում էր մանածագործական արհեստը, մետաղամշակումը եւ մոնումենտալ ճարտարապետությունը: Շումերները համարվում են աշխարհի ամենահին առևտրականները: Նրանք առաջիններից էին, որ առևտրական ճանապարհներ «գցեցին» և՛ ծովով, և՛ ցամաքով: Այն միտքը, որ րոպեում կա 60 վայրկյան, իսկ ժամում 60 րոպե՝ պատկանում է հենց շումերներին: Բանը նրանում է, որ ի տարբերություն ժամանակակից աշխարհի, որտեղ օգտագործվում է չափման տասնորդական համակարգը, Միջագետքում օգտագործվում էր վաթսուներորդականը: Ժամանակն ու աստիճանները՝ այն հազվագյուտ մեծություններն են, որոնց համար մինչև այժմ օգտագործվում է շումերական համակարգը:
Օրացույցը, որով մենք օգտվում ենք այսօր՝ ստեղծվել է շումերների կողմից:
Շումերների կողմից է հիմնվել աշխարհի առաջին կայսրությունը:
Շումերական արքա Էանատումը մ.թ.ա. 25-րդ դարում ռազմական արշավ
կազմակերպեց, որի արդյունքում գրավեց մոտ գտնվող մի քանի պետություն և
հիմնեց զորեղ կայսրություն:


Շումերները ընտելացրեցին մեծ եղջերավոր անասուններին, այծերին,
ոչխարներին և թութակներին:


Շումերների կողմից է ստեղծվել աշխարհի ամենահին օրենքների ժողավածուն:
Հին շումերներն ունեին լեգենդ, որը շատ նման է Աստվածաշնչյան
Համաշխարհային ջրհեղեղի պատմությանը: Ըստ հին լեգենդի, աստվածները
զայրանում են շումեր ժողովրդի վրա և որոշում են բնաջնջել նրանց՝ Երկիր ուղարկելով
ջուր: Բայց աստվածներից մեկը զգուշացնում է Զուիսուդրային՝ Շտուրպակի արքային և
հրամայում է նրան կառուցել հսկա նավ: Ջրհեղեղը տևեց 7 օր և 7 գիշեր, որից հետո
հայտնվեց արևի աստվածը, կենդանիները լքեցին նավը, իսկ Զուիսուդրան
պարգևատրվեց հավերժ կյանքով, որպեսզի «պահպանի կենդանիներին և մարդկային
ընտանիքները»:


Աշշուր

Աշշուր քաղաքը գտնվում է Հյուսիսային Միջագետքում, “Տիգրիսի հետ Մեծ Զաբի միախառնման վայրից քիչ հյուսիս՝ Ջեբել Մախուլ բլրաշարի ձևավորած եռանկյունաձև դարավանդի վրա՝ Տիգրիսի ձախ ափին”: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աշշուր բնակավայրի տեղում գտնվող քաղաքատեղիի հնագույն շերտերը վերաբերում են մ.թ.ա. III հազ. կեսերին: Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։ Նա միավորեց Հյուսիսային Միջագետքը և մայրաքաղաք դարձրեց պետության միակ քաղաք Աշուրը։ Այնուհետև Շամշիադադ I-ը գրավեց մի շարք քաղաք-պետություններ Հյուսիսային  Սիրիայում և Աշուրը դարձավ հսկայական պետություն։ Վաղ ժամանակներում Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող  տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։  Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ: Աշշուրում հաստատված բազմաթիվ վաճառականներ իրենց հետ բերել էին շումերական մշակույթի տարրեր: Շումերներն (ինքնանվանումն էսևագլուխ ժողովուրդ“) այստեղ բերեցին սեպագրի գործածությունը, կրոնական հավատալիքները, արվեստի տեսակները, նոր բարքեր : Աշշուրի բնակչության հիմքը բացահայտելու տեսանկյունից կարևորվում է քաղաքանվան ստուգաբանությունը: Տեղանվան առաջին բաղադրիչն է հ.-ե. as արմատը, որը նշանակում էօջախ”, “զոհասեղան”, “զոհարան”: Երկրորդ բաղադրիչը հ.-ե. Tor/Tur դիցանվան Sur տարբերակն է: Այսինքն՝ քաղաքա-նունը նշանակել է “Sur աստծո օջախ կամ կացարան”: Խանիգալբատ երկրում ևս (Հյուսիսային Միջագետք) գոյություն է ունեցել Sura/Šura անունով քաղաք, որը հիշատակվել է Ասորեստանի թագավոր Ադադներարի I-ի արձանագրության մեջ և տեղորոշվում է Միդիատից հյուսիս-արևմուտք: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ ապագա ասորեստանյան տերության կենտրոն հանդիսացող Ասսուր կամ Աշշուր քաղաքը, ձևավորվել է Sur աստծուն նվիրված պաշտամունքային կենտրոնի շուրջ: Ասսուրների սուրաի ինքնանվանման մեջ առկա է նույն Սուր դիցանունը: Աշշուր աստծո պաշտամունքը հարատևել է համանուն քաղաքում մինչև մ.թ.ա. II-IIIդդ.: Ամենայն հավանականությամբ, պատմական Ասորիք, ինչպես նաև նրա Սուրիա անվանումները նույնպես ծագում են հիշյալ դիցանունից: Վանի թագավորության Տուրուշպա (Տուշպա)  մայրաքաղաքի անվան մեջ առկա է նույն Tor/Tur դիցանունը:

Պետության թուլացումը
Մ.թ.ա. III հազարամյակում Բաբելոնը պատերազմ հայտարարեց Աշուրին։ Բաբելոնի դեմ պատերազմում Աշուրը պարտվեց և ընդունեց Բաբելոնի գերագահությունը։ Որոշ ժամանակ անց Աշշուրը կարողացավ ազատվել բաբելոնյան լծից, սակայն այսանգամ վտանգը հայ Միտաննին էր։ Միտաննիի դեմ պայքարում ևս պետությունը պարտվեց: Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանեսից հայտնաբերվել են հազարավոր սեպագիր կավե սալիկներ, որոնց վրա արձանագրված են տարբեր առևտրական գործիքներ:

Ըստ վաղ ձևավորված մի տեսակետի՝ մ.թ.ա. 2300-2250 թթ. ընթացքում Էլամի Կուդուրնախունտե թագավորը, արշավանք ձեռնարկելով դեպի Քաղդեա, այնտեղ հիմնում է մի նոր թագավորական հարստություն: Նա իրենց բնակության վայրերից վտարում է երկու սեմական ցեղերի: Ասսուր աստծուն երկրպագող ցեղը շարժվում է դեպի հյուսիս և բնակություն հաստատում Տիգրիսի միջին հոսանքի շրջանում, որտեղ հիմնում է Ասսուր բնակավայրը, իսկ երկրորդը հաստատվում է Միջերկրականի ափերին և հայտնի դառնում փյունիկիացի անունով: Սակայն փյունիկիացի անվանումն ունի շատ հին ծագում: Հին եգիպտացիները դեռևս մ.թ.ա. III հազ. վերաբերող իրենց արձանագրություններում հիշատակում են ասիական ցեղերի, որոնց անվանում էինփենեխ”, որից հույները կազմել ենփոյնիկս”, “փոյնիկես” (“կարմրագույն”, “թխագույն”): Պատմագիտության մեջ նկատվում է ասսուրական պետությունը աքքադական սեմական ցեղերից կազմավորված համարելու միտում: Մասնագետները չեն բացառում նաև, որ դրա ամբողջ բնակչությունը կամ ինչ-որ մասը եղել է ազգակից Հայկական լեռնաշխարհի ուրարտացիներին: Աշշուրի կառավարիչների անունների ուսումնասիրությունը հիմք է դարձել այն եզրակացության, թե խուռիերենը և աքքադերենը մինչև մ.թ.ա. II հազ. վերջը տարածված էին Աշշուրում և շրջակա բնակավայրերում : ՍակայնԱշշուրի առաջին կառավարիչների անունները գրեթե ամբողջովին պատկանում ենայսպես կոչված, “բանանայինևսուբարեականլեզուների ընդհանրությանը, ինչը կարող է հուշել Աշշուրի վաղ բնակչության էթնիկ կազմի մասին, որը սկզբնապես սեմախոս չէր…”: Ժամանակին նշվել է, որԱսորի ժողովուրդն իր ծագումովը Ասորերեն խոսող մի ժողովուրդ չի եղել”: Նկատենք նաև, որ մարդաբանները “…շատ վաղուց արդեն պնդում են, թե Ասուրի ցեղի մեջ շատ մեծ չափով Armenoid տարրը պետք է գտնվի”: