Թումանյանի Թբիլիսյան վերնատնից

1909 թվականին Թումանյանի ընտանիքը Լադո Ասաթիանի փողոցից տեղափոխվում է Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ մինչև մահ ապրում է Մեծ Բանաստեղծը իր ընտանիքի հետ: Չնայած այս տանն այլևս չէր գործում «Վերնատունը», բայց մտավորականները շարունակում են համախմբվել Թումանյանի մոտ: Վրաստանի խորհրդայնացումից հետո Հովհաննես Թումանյանի ընտանիքը Վրաստանի Ռևկոմի կողմից մանդատ է ձեռք բերում առ այն, որ իրենց տունը ենթակա չէ բռնագրավման, և որևէ մեկի բնակեցումն այստեղ անթույլատրելի է: Բայց չնայած սրան, նախորդ դարի 30-ական թվականներից սկսած, բնակարանի բռնագրավման տագնապը շարունակում է մեծանալ: 1932 թվականին տան մի հատվածում նոր բնակիչներ են բնակեցվում: Ընտանիքի մտահոգված անդամները դիմում են Վրաստանի և Հայաստանի համապատասխան մարմիններին, և Ավետիք Իսահակյանի միջնորդությամբ հնարավոր է լինում պահպանել տունը:Մինչև վերջին ժամանակները տունը լքված էր, չէր ծառայում իր նպատակին և անընդհատ վտանգ կար, որ այն կվաճառվի: Բայց, ի ուրախություն ողջ հայության, այս օրերին Թումանյանի Թբիլիսյան տունը վերանորոգվում  և վերակառուցվում է: Քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին, մեր խմբին թույլ չտվեցին ներս մտնել, միայն  դասավանդողներին և մի քանի սովորողի, այն էլ չլուսանկարելու պայմանով:
Լսեք ռադիոնյութը Թումանյանի մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի հետ:


Լուսանկարներում Թումանյանի տան շքամուտքն է, մարմարե աստճանները, երկու պատշգամները և պատշգամբից երևացող տեսարանները:










Комментариев нет:

Отправить комментарий