Թբիլիսիի 98 դպրոցում վրաց բանաստեղծ Գալակտիոն Տաբիձեին նվիրված համատեղ դաս



Մարտի 28 ին Թբիլիսիի 98 դպրոցում տեղի ունեցավ երեկո՝ նվիրված վրաց բանաստեղծ Գալակտիոն Տաբիձեին: Դասին ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի տիկինը՝ Եկատերինա Բաքրաձեն: Վրացերենի խմբի սովորողներս կարդացինք հատված բանաստեղծի գործերից: Ծանոթացանք նրա կյանքին և գործունեությանը: Գ. Տաբիձեն ծնվել է 1891 թ-ի նոյեմբերի 6-ին Քութայիսի նահանգի Չկվիշի գյուղում գյուղական ուսուցչի, ինչպես նաև քահանայի ընտանիքում: 1908թ. — սովորել է Թբիլիսիի հոգևոր ճեմարանում: Նա XX դարի վրացի առաջատար բանաստեղծներից է, ով հսկայական ազդեցություն է թողել հետագա սերունդների վրա: Վերապրել է ստալինյան բռնատիրությսն տսրիները: 1930-ականներին Տաբիձեն հայտնվել է սովետական իշխանությունների ճնշման տակ, որը հասցրել է նրան ընկճախտի և հարբեցողության: Արդյունքում նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ 1959թ-ին ինքնասպանություն է գործում` ցած նետվելով երրորդ հարկի պատուհանից: Թաղված է Մտածմինդայի պանթեոնում : Գալակտիոն Տաբիձեի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: Գալակտիոն Տաբիձեի ամենահայտնի բանաստեղծություններն են «Աշխարհը բաղկացած է սարերից» և «Փչում է քամին»:

Комментариев нет:

Отправить комментарий