Լուսնի և Արեգակի խավարում

Լուսնի խավարումը Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես հայտնվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։

Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին», որը, սակայն, գիտական տերմին չէ։



Արեգակի ու Լուսնի խավարումները, բացի հետաքրքրաշարժ տեսարաններ լինելուց, նաև հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում գիտնականներին։ Օրինակ՝ Արեգակի լրիվ խավարման ժամանակ է միայն հնարավոր ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։ Իսկ Լուսնի խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։


Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։



Комментариев нет:

Отправить комментарий