Ալկոհոլային խմիչքների արտադրությունը ՀՀ-ում (կոնյակ, գինի, օղի)


Կոնյակը թունդ ալկոհոլային խմիչք է, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։

Երևանի կոնյակի գործարան

Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։   1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարանը։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։  1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։ 1953 թվականին կառուցվել է գործարանի նոր շենքը։ Երևանի կոնյակի գործարանը, Հայաստանի ալկոհոլային խմիչքների առաջատար ընկերությունն է: Գործարանի արտադրանքն իրացվում է 25 երկրում։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խորհրդային շրջանում ճյուղի առաջատարներից էր ԽՍՀՄ-ում, սակայն միության փլուզումից հետո տևականորեն չի աշխատել։ 2002 թվականին սեփականաշնորհվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, որը 2002-2004 թվականներին գործարանի վերակառուցման ու վերանորոգման համար կատարել է մեծածավալ ներդրումներ. վերականգնվել են ավանդ, տեխնոլոգիաները և արտադրության ծավալները։ Ներկայումս գործարանի արտադրանքը (այդ թվում՝ «Նոյ Առասպել», «Նոյ Կլասիկ», «Նոյ Տիրակալ» կոնյակները) արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ 2006-ից Կրեմլի պաշտոն, մատակարարն է։

Երևանի շամպայն գինիների գործարան

Երևանի շամպայն գինիների գործարանը (1995 թվականից՝ «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ) հիմնադրվել է 1939 թվականին։ Սկզբնապես արտադրել է միայն քաղցր և չոր գինիներ,1954 թվականից՝ շամպայն գինիներ։ Ներկայումս շամպայն գինիների ողջ տեսականին՝ դասականից մինչև հավաքածու (կոլեկցիոն), արտադրվում է ֆրանսիական տեխնոլոգիայով, 3-10 տարվա հնացման կոնյակներ, օղու, գինու մեծ տեսականի։


«ՄԱՊ» ՓԲԸ

«ՄԱՊ» ՓԲԸ-ն բացի տոմատի մածուկի, կարմիր պղպեղի և այլ բանջարեղենների մարինադները մեծ պահանջարկ ունենալով ներքին ու արտաքին շուկաներում, նույնպես գինու և կոնյակի արտադրության առաջատար ընկերություններից է: Այն կազմավորվել է 1995 թվականին՝ Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանի (Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի) հիմքի վրա։ «ՄԱՊ»-ի կոնյակները («Պարույր Սևակ», «Աշոտ Երկաթ», «Արամե», «Մակար») ու գինիները («Սապերավի», «Կագոր», «Նռան»):

Հայաստանում տվյալ ալկոհոլային խմիչքների արտադրությունը առաջատար տնտեսության ճյուղերից է: Այն նպաստում է գյուղատնտեսությանը, քանի որ սպառելով մեծ քանակությամբ խաղող, մենք ստանում ենք որակյալ խմիչք: Հայաստանի կլիման նպաստում է խաղողի արտադրությանը: Ունենալով շատ աշխատույժ, դարերի մեծ փորձ և բարձրակարգ մասնագետներ, արդեն անհիշելի ժամանակներից հայերը զբաղվում են գինու, կոնյակի և օղու արտադրությամբ: Այս խմիչքների պահանջը ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկներում ունի բավականին պահանջարկ: Օրինակ Իսպանիայում խաղողի արտերը զբաղեցնում են տարածքի 2,165%, որը աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է: Եվ որպես զարգացում կարելի է հայկական ապրանքն ավելի շատ տարածել արտասահմանում: Սպառողների քանակը զգալիորեն կավելանա և Հայաստանն ավելի մեծ ճանաչում կունենա աշխարհում, որն էլ իր հերթին ավելի շատ զբոսաշրջիկներ կբերի այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий