Սպասումով լի


Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որ ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: «Սովորող-սովորեցնող» նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը: Ծանոթացել ենք Միքայել Արամյանցի կյանքին, գործունեությանը: Նա հայտնի գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկերն ու գործընկերն էր: Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու` նավթը երկաթուղով, ցիստեռներով տեղափոխելու համար:

Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը: Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը: Թբիլիսյան ճամփորդության ընթացքում անպայման կլինենք կլինիկայի տարածքում,շատ հետաքրիր է ինձ ,թե ինչպիսին է: Արամյանցի հիվանդանոցի կառուցումը սկսել է 1903 թվականին և ավարտվել 1909-ին: Հիվանդանոցի կառուցման համար Արամյանցը ներդրել է 100 հազար ռուբլի գումար: Նրա կառուցած հիվանդանոցը թբիլիսցիները մինչ օրս հենց այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց, թեպետ պաշտոնական անվանումն այլ է:
Այս ճամփոփդությունը համ էլ լավ հնարավորություն է սովորածսլսածս տեսնելու, համ էլ վրացերենով շփվելու, նոր բառեր սովորելու համար: Բայց ամենակարևորը՝ նոր ընկերներ ունենալու ակնկալիք է, համոզված եմ՝ ֆեյսբուքյան ընկերներիս շարքը կհամալրվեն տասնյակ նոր մարդկանցով:

Լուսնի և Արեգակի խավարում

Լուսնի խավարումը Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես հայտնվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։

Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին», որը, սակայն, գիտական տերմին չէ։



Արեգակի ու Լուսնի խավարումները, բացի հետաքրքրաշարժ տեսարաններ լինելուց, նաև հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում գիտնականներին։ Օրինակ՝ Արեգակի լրիվ խավարման ժամանակ է միայն հնարավոր ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։ Իսկ Լուսնի խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։


Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։



Ալկոհոլային խմիչքների արտադրությունը ՀՀ-ում (կոնյակ, գինի, օղի)


Կոնյակը թունդ ալկոհոլային խմիչք է, որն արտադրվում է խաղողի որոշ տեսակներից թորման և հնեցման հատուկ տեխնոլոգիայով։ Իր անունը ստացել է Ֆրանսիայի Պուատու տարածաշրջանի Կոնյակ քաղաքի անունից։

Երևանի կոնյակի գործարան

Կոնյակ արտադրվում է նաև Հայաստանում։   1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարանը։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։  1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։ 1953 թվականին կառուցվել է գործարանի նոր շենքը։ Երևանի կոնյակի գործարանը, Հայաստանի ալկոհոլային խմիչքների առաջատար ընկերությունն է: Գործարանի արտադրանքն իրացվում է 25 երկրում։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը խորհրդային շրջանում ճյուղի առաջատարներից էր ԽՍՀՄ-ում, սակայն միության փլուզումից հետո տևականորեն չի աշխատել։ 2002 թվականին սեփականաշնորհվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին, որը 2002-2004 թվականներին գործարանի վերակառուցման ու վերանորոգման համար կատարել է մեծածավալ ներդրումներ. վերականգնվել են ավանդ, տեխնոլոգիաները և արտադրության ծավալները։ Ներկայումս գործարանի արտադրանքը (այդ թվում՝ «Նոյ Առասպել», «Նոյ Կլասիկ», «Նոյ Տիրակալ» կոնյակները) արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ 2006-ից Կրեմլի պաշտոն, մատակարարն է։

Երևանի շամպայն գինիների գործարան

Երևանի շամպայն գինիների գործարանը (1995 թվականից՝ «Շամպայն գինիների գործարան» ԲԲԸ) հիմնադրվել է 1939 թվականին։ Սկզբնապես արտադրել է միայն քաղցր և չոր գինիներ,1954 թվականից՝ շամպայն գինիներ։ Ներկայումս շամպայն գինիների ողջ տեսականին՝ դասականից մինչև հավաքածու (կոլեկցիոն), արտադրվում է ֆրանսիական տեխնոլոգիայով, 3-10 տարվա հնացման կոնյակներ, օղու, գինու մեծ տեսականի։


«ՄԱՊ» ՓԲԸ

«ՄԱՊ» ՓԲԸ-ն բացի տոմատի մածուկի, կարմիր պղպեղի և այլ բանջարեղենների մարինադները մեծ պահանջարկ ունենալով ներքին ու արտաքին շուկաներում, նույնպես գինու և կոնյակի արտադրության առաջատար ընկերություններից է: Այն կազմավորվել է 1995 թվականին՝ Հոկտեմբերյանի գինու-կոնյակի գործարանի (Արմավիրի մարզ, գյուղ Լենուղի) հիմքի վրա։ «ՄԱՊ»-ի կոնյակները («Պարույր Սևակ», «Աշոտ Երկաթ», «Արամե», «Մակար») ու գինիները («Սապերավի», «Կագոր», «Նռան»):

Հայաստանում տվյալ ալկոհոլային խմիչքների արտադրությունը առաջատար տնտեսության ճյուղերից է: Այն նպաստում է գյուղատնտեսությանը, քանի որ սպառելով մեծ քանակությամբ խաղող, մենք ստանում ենք որակյալ խմիչք: Հայաստանի կլիման նպաստում է խաղողի արտադրությանը: Ունենալով շատ աշխատույժ, դարերի մեծ փորձ և բարձրակարգ մասնագետներ, արդեն անհիշելի ժամանակներից հայերը զբաղվում են գինու, կոնյակի և օղու արտադրությամբ: Այս խմիչքների պահանջը ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկներում ունի բավականին պահանջարկ: Օրինակ Իսպանիայում խաղողի արտերը զբաղեցնում են տարածքի 2,165%, որը աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է: Եվ որպես զարգացում կարելի է հայկական ապրանքն ավելի շատ տարածել արտասահմանում: Սպառողների քանակը զգալիորեն կավելանա և Հայաստանն ավելի մեծ ճանաչում կունենա աշխարհում, որն էլ իր հերթին ավելի շատ զբոսաշրջիկներ կբերի այստեղ:

Գյումրիի վրացախոսների ակումբը կրթահամալիրում է

Բլոգային ուսուցում Գյումրիի վրացախոսների ակումբի հետ

Մարտի 3-ն է: Կրթահամալիրում հյուրընկալել ենք Գյումրիի վրացախոսների ակումբին: Առավոտը սկսեցինք միասնական երգի և պարի ուսուցմամբ: Ունեցանք փոքրիկ քննարկում մեր հետագա նախագծերի վերաբերյալ: Պատրաստվում ենք այցելել Վրաստանի տարբեր շրջաններ և ստեղծել հայ-վրացական ակումբներ: Իսկ հիմա սովորում ենք ինչպես ստեղծել անհատակ բլոգ և գործածել այն: Նախ Նարեկին և Էդգարին ծանոթացրի կրթահամալիրի կայքերին, ուսուցիչների և սովորողների բլոգներին: Մենք արդեն կարողանում ենք նյութեր խմբագրել և տեղադրել բլոգում: Հիմա արդեն իրենց համար բլոգներ բացելու ժամանակն է:

Մոտ մեկ ժամ է անցել և Նարեկն ու Էդգարն արդեն ունեն իրենց անհատական բլոգները, որտեղ հասցրել են տեղադրել մեկական նjութ:
Նարեկ Ալեքսանյան
Էդգար Ասլանյան