Դարվինի էվոլյուցիոն տեսությունը

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։


Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների կենդանական և բուսական աշխարհը։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Էֆոլյուցիայի շարժիչ ուժերը
Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։
Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝
  1. ժառանգականությունը,
    Սերունդների միջև կապն իրականանում է բազմացման միջոցով, ուստի ժառանգականությունը կապված է վերարտադրողական օրգանների ֆունկցիայի հետ։ Ժառանգականության հիմքում ընկած են գեները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ԴՆԹ-ի մեկ հատված։ Հենց ԴՆԹ-ի ռեդուպլիկացիայի հատկությունն է ընկած ժառանգական հատկանիշների փոխանցման հիմքում։
  2. բնական ընտրությունը
    Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։
Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.
  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական
Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։
Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն