Միքայել Արամյանց – թիֆլիսաբնակ հայազգի բարերար


Միքայել Արամյանցը ապրել և գործել է Թիֆլիսում: Զբաղվել է շաքարի և բամբակի արևտրով: Նա իր կարողությունն ու հարստությունը չի խնայել սիրելի քաղաքի բարգավաճման համար: Միքայել Արամյանցը եղել է նավթարդունաբերության, եկեղեցիների, դպրոցների, գաղթականների մեծ հովանավորը: Անգնահատելի է նրա վաստակը առևտրի, կրթության և արվեստի զարգացման գործում: Միքայել Արամյանցը եղել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցի մեծ հովհանավորը: Օգնել է բազմաթիվ հայ երիտասարդ գրողներին և արվեստագետներին ստանալ և շարունակել կրթությունը արտասահմանում: Նա կառուցել է բազմաթիվ ամառանոցներ ու հանգստավայրեր Ախթալայում, Կիսլովոդսկում և այլն:

Мы с истекшим сроком годности

Я много чего читала, но мне очень понравилась книга Стеис Крамера <<Мы с истекшим сроком годности>> . Это история про одну девушку, которая в день выпускного попала в автокатастрофу и стала инвалидом. Ее родители ухаживали за ней, но после случившегося она стала очень нервной и не принимала никакой помощи, ей было обидно за свое состояние. Родители решили отправить ее в больницу, в другом городе. Вначале она была против. Но прожив там несколько дней, она привыкла. Ей стало там уютно. Она дружила с ровесниками, у которых тоже такие проблемы. Еще она ухаживала за Скарлет (бабушка, пациентка). Вначале они не дружили, но прошло время и они стали очень близкими людьми. Скарлетт рассказала ей свою историю. Оказывается она была за мужем, и ее муж перед смертью оставил ей письмо. Он рассказал, что был болен и хотел оставшиеся дни своей жизни путешествовать. Он был в нескольких странах, и в каждой из них оставил подсказки, куда она должна идти. Но Скарлетт решила, что не стоит идти. К тому же она уже не может долго жить без стабильных процедур.Но ей удается переубедить Скарлетт. Осталось лишь согласие директора, но она сказал, что невозможно пройти весь этот маршрут вдвоем. Им решился помогать Эдриан (один из психологов больницы) и все друзья героинь. И они с такой дружной компанией отправились в путешествие. Они были во многих красивых местах и вернулись в больницу целыми. Я всем советую читать эту книгу, потому что она учит верить в себя и преодолевать все преграды.

Դարվինի էվոլյուցիոն տեսությունը

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։


Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների կենդանական և բուսական աշխարհը։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Էֆոլյուցիայի շարժիչ ուժերը
Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։
Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝
  1. ժառանգականությունը,
    Սերունդների միջև կապն իրականանում է բազմացման միջոցով, ուստի ժառանգականությունը կապված է վերարտադրողական օրգանների ֆունկցիայի հետ։ Ժառանգականության հիմքում ընկած են գեները, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ԴՆԹ-ի մեկ հատված։ Հենց ԴՆԹ-ի ռեդուպլիկացիայի հատկությունն է ընկած ժառանգական հատկանիշների փոխանցման հիմքում։
  2. բնական ընտրությունը
    Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։
Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.
  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական
Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։
Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։