ՌՆԹ

Ռիբոնուկլեական թթուն (ՌՆԹ) մոլեկուլ է, որ նուկլեոտիդ միավորների մի երկար շարան է պարունակում: Ամեն նուկլեոտիդ բաղկացած է մի ազոտային հիմքից, մի ռիբոզ շաքարից, և մի ֆոսֆատից: ՌՆԹ-ն շատ նման է ԴՆԹ-ին, սակայն տարբերվում է մի քանի շատ փոքր կառուցվածքային մանրամասերում՝ բջիջում, ՌՆԹ-ն ընդհանրապես միապարուրաձև է, իսկ ԴՆԹ-ն երկպարուրաձև. ՌՆԹ նուկլեոտիդները ռիբոզ են պարունակում, իսկ ԴՆԹ-ն դեզօքսիռիբոզ է պարունակում (մի տեսակ ռիբոզ, որ մի թթվածնի ատոմ պակաս ունի). և ՌՆԹ-ն ԴՆԹ-ի թիմին հիմքի փոխարեն ուրացիլ հիմքն է պարունակում:
ՌՆԹ-ն ԴՆԹ-ից է տրանսկրիպացվում՝ ԴՆԹ պոլիմերազներ անվամբ ֆերմենտների միջոցով, և ընդհանրապես ուրիշ ֆերմենտների միջոցով հավելյալ մշակվում է: ՌՆԹ-ն սպիտակուցների կառուցման հարցում կենտրոնական է:
Տարբեր տեսակների ՌՆԹ-ներ գոյություն ունեն, որոնցից են՝
  • Լրաբեր կամ ինֆորմացիոն ՌՆԹ
    Հիմնական ֆունկցիան գենետիկական տեղեկատվության տեղափոխումն է ԴՆԹ-ից ռիբոսոմ, որտեղ նրանք «որոշում են» սպիտակուցների ամինաթթվային կազմը։
  • Ռիբոսոմային կամ մատրիցային ՌՆԹ
    Էական դեր են խաղում սպիտակուցների սինթեզում բոլոր օրգանիզմների բջիջներում: Այն կազմում է ռիբոսոմի զանգվածի գրեթե 60% (40% - սպիտակուց)։ Ռիբոսոմները պարունակում են երկու հիմնական ռ-ՌՆԹ-ներ և 50-ից ավելի ռիբոսոմային սպիտակուցներ։
  • Փոխադրող կամ տրանսպորտային ՌՆԹ
    Փոխադրող ՌՆԹ, ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) տարատեսակ։ Կազմված է 76-90 նուկլեոտիդներից: Ինֆորմացիոն ՌՆԹ-ի սպիտակուցների ամինաթթվային հաջորդականության միջև կապողն օղակն է։ Այն ռիբոսոմ է փոխադրում ինֆորմաթիոն ՌՆԹ-ի երեք նուկլեոտիդային հաջորդականությանը համապատասխան ամինաթթու։ Այսպիսով փողադրող ՌՆԹ-ները սպիտակուցի սինթեզի կարևորագույն տարրերից են։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը