Сообщения

Сообщения за 2018

Իմ միջավայրը

Ցավոք ես չեմ ապրում այն միջավայրում որտեղ կուզեի: Երբեմն օդը չափից շատ ծանր է լինում: Աղբի համար պատասխանատուները իրենց գործը պատշաչ չեն կատարում: Աղբը հավաքելուց հետո քլորով երբեք չեն մաքրում: Տհաճ է, երբ քայլում ես և մոտակա աղբամանի աղբի հոտը այնքան շատ է, որ քեզ է հասնում: Ներկա պահին մեր բնակարանից միքանի մետր այն կողմ նոր ճանապարհ են կառուցում: Իհարկե հասկանում եմ, որ նոր ճանապարհը անհրաժեշտություն է, բայց ամբողջ փոշին պատուհանից լցվում է մեր տուն: Բացի տհաճ հոտից նաև փոշի ենք շնչում: Ճանապարհն իհարկե կկառուցեն և այդ խնդիրն էլ չենք ունենա, բայց աղբի հետ խնդիրները միշտ էլ կան: Կա մեկ այլ խնդիր, որը մի փոքր տարբերվում է մյուսներից: Շատ վարորդներ շենքի բակերը, նրբանցքները շփոթում են մայրուղիների հետ: Անթույլատրելի արագությամբ են վարում: Մարդիկ իրենց շենքերի բակում վախենալով են քայլում: Չգիտեմ ինչպես կարելի է լուծել այս հարցը:

09.18.2018

Изображение
Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր.
քարակոփ, արձանացել,
2. Սյունակներից ընտրելով մեկական արմատ և ածանց՝ կազմիր 6 վերջածանցավոր բառ։

1. Գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
2. Պատմվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
3. Շքեղ, արժանի, ավերիչ, ազգություն, ծիծաղկոտ, երաշխիք
4. Հյուսվածք, դանդաղկոտ, աղի, ցուցիչ, հարսնացու, անկյալ
3. Թարգմանիր առակը։ Գտիր խրատը՝ ասելիքը։
Жалоба садовода Современная притчаВюридическом институте на лекции преподаватель предложил студентом разобраться с жалобой одной старушки на своего соседа по саду. Суть жалобы заключалась в том, что рядом с забором, разделяющим садовые участки, у соседа растёт яблоня. Некоторые её ветки свисают через забор на территорию старушки, которая жалуется на то, что когда созревшие яблоки падают, то прибивают тюльпаны, которые она выращивает как раз возле этого забора.
Среди студентов началась дискуссия. Одни утверждали, что поскольку яблоня принадлежит соседу, то он отвечает за яблоки, растущие на ней,…

Նորաձևություն (մոդա)

Изображение
MՕDA  բառը լատիներեն modus արմատից է, որը նշանակում էր չափ, կերպ, ձև կանոն,  հայերեն` նորաձևություն: Կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում որոշակի ճաշակի ոչ երկարատև գերիշխանությունն է մոդան: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է 17-րդ դարի Ֆրանսիայից, երբ ֆրանսիական արքունիքի մոդան օրինակ դարձավ բոլոր Եվրոպական երկրների համար: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը: Ժամանակակից աշխարհում նորաձևությունն ունի սեզոնային բնույթ (գարուն-ամառ և աշուն-ձմեռ): Պատմականորեն վաղ նորաձևությունը կարող էր հազարամյակների ընթացքում չփոխվել: Մ. թ. ա. 4-րդ հազարամյակից մինչև մ. թ. ա. 2-րդ հազարամյակը եգիպտական նորաձևությունը չի փոխվել, այն համարվում է հազարամյակների ընթացքում չփոփոխվող կանոնների վառ օրինակ: Կարծում եմ, որ սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ աղբյուրները սահմանափակ էին:
Նիդերլանդներում գտնվող նորաձևության տան ցո…

Սյունիք-Արցախյան տարազ

Изображение
Սյունիք-Արցախյան տարազը գալիս է դարերի խորքից: Սերունդներն իրար փոխանցելով այն հասցրել են մինչև 20-րդ դարի վերջերը:

Այս տարազը յուրահատուկ ոճ ունի, այն գրեթե զուրկ է որևէ ասեղնագործությունից: Հարուստ կանանց մուշտակի վրա արվում էր ոսկեթել ասեղնագործություն: Կարմիր թավշե վերնազգեստ-մուշտակի եզրերին կարում էին աղվեսի մորթի և կանաչ կտորից նեղ ժապավեն: Թևքերը կարճ էին արվում: Թևքաբերանում նույնպես կարվում էր մորթի և կանաչ գույնի ժապավեն: Այն երկփեղկանի էր, այսինքն՝ առաջամասը և կողքերը բաց էին, և ժողովրդական լեզվով կոչվում էին «երեքփշկանի»: Հագնում էին կարմիր սատինե հագուստ (հալավ), կանաչ վերնազգեստ, վրան՝ քուրք: Սյունիք-Արցախի հագուստի թևքերը և թևքի բերանները զարդարված էին արծաթե բոժոժներով, սրմայով:


Այս տարածաշրջանի կանանց զարդերն արծաթից էին, ինչն ավելի էր շքեղացնում զգեստը: Գլխի հարդարանքը ճոխ էր՝ արծաթե ճակտնոցով, քունքերին՝ արծաթե գնդաձև զարդերի շարանով: Գլխաշորը գլխին ամրացնելու համար օգտագործում էին քորոց-չանգալը, որը շատ ճոխ և գեղեցիկ զարդ էր: Այն ուներ բազմաթիվ կախիկներ, շղթաներ և …

Հայկական տարազ

Изображение
Տարազը կենցաղի և մշակույթի՝ ավանդականությամբ բնութագրվող տարրերից է, մարդու ցեղային, սեռային պատկանելությունը ցույց տվող, հասարակական նշանակությունը բնութագրող խարհրդանիշ: Ավանդական տարազը կայուն հատկանիշներով արտացոլում է տվյալ էթնոսի մշակութային ինքնատիպությունը ու ազգային խառնվածքի առանձնահատկությունները: Այն կազմված էր ներքնազգեստից, վերնազգեստից և գլխի հարմարանքից, ներառում է ինչպես հագուստը, գլխանոցը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը, ինչպես ժողովուրդն է ասում՝ հագուստ-կապուստը:

Այժմ ՀՀ պատմության թանգարանում առկա է առանձին բաժին, որտեղ ներկայացված են 18-19-րդ դարերի շուրջ 200 տեսակի հայկական տարազներ, տարազի , զարդաքանդակի առանձին մասեր, զարդանքի առարկաներ ու զարդեր, ասեղնագործության նմուշներ:

Հայաստանի տարածքում հնում գործածվող տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերներից և գրավոր աղբյուրներից: Մ.թ.ա. IX-VI դդ. հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ …

Շումեր

Изображение
Շումերը հնագույն քաղաքակրթություն է, որը գոյատեւել է մինչեւ մ.թ.ա. III հազարամյակի վերջը հարավային Միջագետքում՝ Տիգրիս ու Եփրատ գետերի միջեւ (ժամանակակից Իրաքի տարածք): 1000 տարի շումերները գերիշխում էին Մերձավոր Արեւելքում:

Մարդիկ, ովքեր բնակվում էին հին Միջագետքում, հասել էին զարգացման բարձր մակարդակի: Հաստատվելով տվյալ տարածքում՝ նրանք ի սկզբանե չորացրել էին շրջապատող ճահճուտները, ապա յուրացրել հողագործությունը, հմտորեն կանոնավորել շրջակա գետերի հեղեղումների բարձրությունը: Հնագույն շումերները լավ առեւտրականներ էին, որի զարգացումն իրենց բնակավայրը դարձրել էր քաղաք-պետություն, որտեղ ծաղկում էր մանածագործական արհեստը, մետաղամշակումը եւ մոնումենտալ ճարտարապետությունը: Շումերները համարվում են աշխարհի ամենահին առևտրականները: Նրանք առաջիններից էին, որ առևտրական ճանապարհներ «գցեցին» և՛ ծովով, և՛ ցամաքով: Այն միտքը, որ րոպեում կա 60 վայրկյան, իսկ ժամում 60 րոպե՝ պատկանում է հենց շումերներին: Բանը նրանում է, որ ի տարբերություն ժամանակակից աշխարհի, որտեղ օգտագործվում է չափման տասնորդական համակա…

Աշշուր

Աշշուր քաղաքը գտնվում է Հյուսիսային Միջագետքում, “Տիգրիսի հետ Մեծ Զաբի միախառնման վայրից քիչ հյուսիս՝ Ջեբել Մախուլ բլրաշարի ձևավորած եռանկյունաձև դարավանդի վրա՝ Տիգրիսի ձախ ափին”: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Աշշուր բնակավայրի տեղում գտնվող քաղաքատեղիի հնագույն շերտերը վերաբերում են մ.թ.ա. III հազ. կեսերին: Պետությունը հիմնադրել են ամորեական քոչվոր ցեղերը։ Երկրում իշխանության գլուխ անցնելու համար մղվող պատերազմները ավարտվեցին Շամշիադադի հաղթանակով։ Նա իրեն հռչակեց Աշուրայի արքա։ Նա միավորեց Հյուսիսային Միջագետքը և մայրաքաղաք դարձրեց պետության միակ քաղաք Աշուրը։ Այնուհետև Շամշիադադ I-ը գրավեց մի շարք քաղաք-պետություններ Հյուսիսային Սիրիայում և Աշուրը դարձավ հսկայական պետություն։ Վաղ ժամանակներում Աշուրի առևտրականները զբաղվում էին Առաջավոր Ասիայի տարբեր երկրների միջև ընթացող տարանցիկ առևտրով՝ որպես միջնորդ։ Նրանք այլ երկրներում հիմնում էին առևտրական գաղութներ։ Փոքր Ասիայի գաղութներից Աշուր էր բերվում մետաղ, փայտ, վառելիք և այլն։ Այս գաղութներից կարևոր դեր ուներ Քանեսը։ Քանե…

Գեղեցիկի ընկալումը տարբեր մշակույթներում

Այն ինչ մարդուն հոգեհարազատ է և դուր է գալիս՝ գեղեցիկ է:
Գերմանիա Գերմանուհիները աչքի են ընկնում իրենց սպորտային տվյալներով, ջանասիրությամբ և պահպանողական ոճով։ Գերմանական գեղեցկության կատարելատիպը պարզ է՝ կապույտ աչքեր, բաց գույնի մազեր, նուրբ դիմագծեր, նուրբ և սլացիկ կառուցվածք։  Գերմանուհիների շրջանում վառ դիմահարդարումն այնքան էլ տարածված չէ։ Բացառություն են կազմում այն աղջիկները, որոնք փորձարկումներ են անում՝ կապված մազի ներկի ու եղունգների լաքի վառ գույների հետ։
Ֆրանսիա Ֆրանսուհիներին բնորոշ են չափավորությունն ու նրբագեղությունը։ Նրանք չեն կրում աչքի ծակող գույների, թափանցիկ կամ շատ կիպ զգեստներ։ Ֆրանսիացի տղամարդիկ համոզված են, որ կանացի գեղեցկությունը նման է լավ  գինու։ Նորաձևության մայրաքաղաք հանդիսացող Ֆրանսիայում գեղեցկության կատարելատիպ է հանդիսանում նրբագեղ, բարեկազմ ու խնամված կինը։ Որքան ավելի տարեց է կինը, այնքան ավելի քիչ է նա դիմահարդարվում։ Ֆրանսուհիները օգտագործում են դժգույն մանիկյուր, և նրանցից օծանելիքի անուշ բույր է գալիս։ Բնականությունն ու թեթևությունն էլ ավելի մ…

09.17.2018

Կարդում ենք գրաբար. 
Հիշիր նախորդ դասին սովորած կանոնները և ճիշտ կարդա.Քե՛զ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցեր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց`
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրեն դիւցազանց`
Զայլոց դիւցազանց զարմից
Բառնալ զկենդանութիւն
Կամ ծառայեցուցանելով
Ի ստրկաց կարգի պահել
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել:
Բառարան
յաղթեցեր — հաղթեցիր
հաւանեաց — հավանիր
անսա — հավատա
բանից — խոսքերի (ն)
աչագեղոյ դստերս ալանաց — իմ` ալանաց աչագեղո դստեր
զպատանիդ — այդ պատանուն
զի — թե, որովհետև, քանի որ, քանզի
վասն — մասին, պատճառով, համար
միոյ քինու — մի քենի
դիւցազանց — դյուցազունների, դյուցազուններին
օրէն — օրենք, կարգ
զարմ — ցեղ, տոհմ, զավակ
զայլոց դիւցազանց զարմից — այլ դյուցազունների զարմից
բառնամ — վերցնել, տանել
բառնալ զկենդանութիւն — սպանել
ծառայեցուցանել — ծառայեցնել
ի ստրկաց կարգի — ստրուկների կարգում
թշնամութիւն յավիտենական — հավիտենական թշնամություն
ի մէջ երկոցունց ազգաց քաջաց — երկու քաջ ազգերի մեջ
2. Օգտվելով բառարանից՝ աշխարհաբար…

09.13.2018

Изображение
Կետադրել և լրացնել բաց թողծ տառերը։
2. Տրված զույգ բառերից ընտրել մեկական արմատ և բարդ բառեր կազմել։

Շնչակտուր, անտես, մրգահյութ, ժամացույց, մեծամիտ, մարտահրավեր, որմնացույց, հույզառատ, արագաշարժ, երկկողմ, կամակոր, վեհանիստ, գիտաժողով, փակուղի, բարձրագույն
3. Բառարանների միջոցով գտնել տրված բառերի բացատրությունը.
Տենդ, գավիթ, ըմպանակ, դերձան, մրուր, դրասանգ, նախճիր, եղրևանի, դիպակ, սյուք, երիվար, շամբ, անապական, անբարբառ, անդուլ, անհողդողդ, անխառն, դժնի, անգո, անըստգյուտ, անագորույն, անտերունչ, առինքնել, աղճատել, թովել։
4. Փակագծերում տրված բառերը, անհրաժեշտ փոփոխություններ անելով, տեղադրիր բաց թողած տեղերում։


5. Ուղղակի մեջբերվող խոսքը դարձրու անուղղակի.

6. Թարգմանիր տեքստը հայերեն։ Փորձիր բացատրել խրատը։
Два дровосека Современная притча
Два дровосека как-то поспорили, кто из них нарубит больше леса с утра и до четырёх часов пополудни.
С утра мужчины разошлись по своим позициям. Поначалу они работали в одном темпе. Но через час один из них услышал, как второй перестал рубить дере…

09.11.2018

Изображение
Լրացրու բաց թղած տառերը և կետադրիր տեքստը.

Տրված զույգ բառերից ընտրիր մեկական արմատ և նոր բարդ բառ կազմիր. 22. ուղեկից, նրբանկատ, ոսկրախտ, ուխտել, երկրապահ,
23. ժամավոր, ցուցափեղկ, տախտակամած, քառաձայն, դյուրամարս
24. տարրական, բարձրագահ, հիմնադրամ, արշավական, մեծարժան
25. սրբապատկեր, լայնեզր, մեծահոգի, կողմնացույց, 3.Տրված են հունգարերեն գոյականներ և դրանց բոլորի հայերեն թարգմանությունները՝  անկանոն հերթականությամբ.
ա) հունգարերեն բառերի դիմաց գրիր դրանց հայերենները։
բ) բացատրիր լուծման տրամաբանությունը։ nyírfa, körte, almák, körtefa, nyírfák, alma, almafa կեչի, տանձ, խնձորենի, խնձոր, կեչիներ, խնձորներ, տանձենի։

09.10.2018

Կարդում ենք գրաբար. Զայսու ժամանակ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ, յինքեանս արկանելով եւ զկէս Վրաց աշխարհին` մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր: Ժողովէ եւ Արտաշէս զիւրոց զօրացն բազմութիւն, եւ լինի պատերազմ ի մէջ երկոցունց ազգացն քաջաց եւ աղեղնաւորաց: Սակաւ ինչ տեղի տայ ազգն Ալանաց, եւ գնացեալ անցանէ ընդ գետն մեծ Կուր, եւ բանակի առ եզերբ գետոյն ի հիւսիսոյ եւ հասեալ Արտաշէս բանակի ի հարաւոյ, եւ գետն ընդ մէջ նոցա: Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ զօրացն Հայոց ածեն առ Արտաշէս` զխաղաղութիւն խնդրէր արքայն Ալանաց, տալ Արտաշիսի զի՛նչ եւ խնդրեսցէ. եւ երդմունս եւ դաշինս ասէր հաստատել մշտնջենաւորս, որպէս զի մի՛ եւս մանկունք Ալանաց ասպատակաւ հինից ելցեն յաշխարհս Հայոց: Եւ չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին` գայ քոյր պատանւոյն յափն գետոյն ի դարաւանդ մեծ, եւ ի ձեռն թարգմանաց ձայնէ ի բանակն Արտաշիսի: Կարդա այսպես. 
երդմունս — երդմունըս
յաշխարհս — հաշխարհըս
յանձն — հանձն
յափն — հափըն
յինքեանս — հինքյանս
միաբանեալ — միաբանյալ
տարածեալ — տարածյալ
գնացեալ — գնացյալ
հասեալ — հասյալ
ար…