Հաճելի, անսպասելի

Կրթահամալիրում սովորում եմ դեռ դպրոց պարտեզից: Փոքր տարիքից միշտ մասնակցել եմ կրթահամալիրյան մեդիաուրբաթներին՝ պարել եմ, երգել: Անցյալ տարվանից «Սովորող սովորեցնող» նախագծով սկսեցինք տարբեր խմբերով պարային պարապմունքներ կազմակերպել կրտսեր դպրոցի սովորողների համար: Այդ նախագիծը մեծ տարածում գտավ, դրանից մենք շատ էինք ոգևորում ու նոր մտքեր էին առաջանում: Այս տարի նույնպես ես շարունակեցի «Սովորող սովորեցնող» նախագծով աշխատել իմ ընկերների հետ: Ամանորյա տոնախմբություններին ընդառաջ պարուսուցում էի իրականացնում 8-րդ և 6-րդ դասարանցիների հետ: 8-րդ դասարանցիները սովորում էի ամերիկյան պար (Jingle bells), իսկ 6-րդ դասարանցիները` վրացական: Ուսուցանելու ժամանակ եմ հասկանում իմ դասավանդողներին ))) ինչքան դժվար է ցանկալի արդյունքին հասնելը : Փորձեր, փորձեր, վեճեր, ծիծաղներ, լարում, որ ամեն բան լավ ստացվի: Մեր հաշվետու համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին: Իմ սովորողները ներկայացան շատ լավ, բարձր տրամադրությամբ, հավես պարով: Դա ինձ համար շատ կարևոր էր, որ աշխատանքս ստացվեց: Ընդամենը երկու օր է անցել տոնախմբությունից ու կայքում հայտնվում են կրթահամալիրի 2017թ. պարգևատրման ֆոնդի անվանական մրցանակները,որտեղ կարդում եմ նաև իմ անունը՝ «Աիդա Պետրոսյան» մրցանակակիր: Մրցանակը նախ շատ հաճելի է, հետո պարտավորեցնող: Շնորհակալ եմ շատ, որ արժանացա նման մրցանակի: Առջևում նոր պարերն են, նոր նախագծերը: Շնորհավոր Նոր տարի:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը