Գարեգին Նժդեհ

     «Միշտ էլ պարտվել են այն ազգերը, որոնք ունեցել են մեկ հենարան – քանակը: Կռվադաշտը միշտ էլ պատկանել է որակին: Նրան են պատկանում վաղվա հաղթանակները» ՝ ասել է Գարեգին Նժդեշը, առավել հայտնի որպես զորավար և քաղաքական գործիչ: Իր կյանքի տարբեր ժամանակահատվածներում, անկախ գտնվելու վայրից փորձել է ամեն բան անել Հայաստանի համար: Իր վարած բոլոր մարտերով փորձել հավաքել բոլոր հայրենական ուժերն ու կենտրոնացնել հայրենիքին ծառայելու գաղափարի մեջ: Ցանկացած իրադարձության նայելուց, պետք է հասկանաք ինչ ժամանակային պայամններում են գտնվել: Դրանից ելնելով կարելի է ասել, որ Նժդեհն իր քայլերն արել է ելնելով այդ պահին եղած իրավիճակներից՝ հոգուտ բանակի: Նա կռվել է հանուն հայրենիքի և բազում անգամներ հասել հաջողության:
  • ·    Կյանքը, գործունեությունը
  •       Լեռնահայաստան

     Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ (այժմ՝ Գյուզնութ) գյուղում։ Սովորել տեղի ռուսական 7-ամյա դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության բաժնում: 1907 թ-ին Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ. վերադառնում է Կովկաս:  1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը և, իբրեւ կուսակցական նշանավոր գործիչ Սամսոն Թադեւոսյանի օգնական, մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք և ռազմամթերք  տեղափոխելու համար Նժդեհը 1909թ. վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում՝ Ջուլֆայից մինչեւ Պետերբուրգ, մնացել է ավելի քան երեք տարի, ապա՝ անցել Բուլղարիա:
Մասնակցել է Բալկանյան 1-ին պատերազմին (1912–13 թթ.). Երբ 1912թ. սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ (271 զինվոր), որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի ընկավ մի շարք հաղթական կռիվներով և 1913թ. զորացրվեց՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին: Պարգևատրվել է «Սպայական քաջության խաչ» շքանշանով:
Բալկանյան պատերազմի տարիներին, իրավասությունների հետ կապված, ցավալի վեճ տեղի ունեցավ հայկական վաշտի երկու ղեկավարների միջև, որի արդյունքում վաշտը բաժանվեց Նժդեհի ու Անդրանիկի կողմնակիցների: Բարեբախտաբար , վաշտի զորացրումից շատ չանցած, Գ. Նժդեհը, 1913թ. հոկտեմբերին, Հ.Յ.Դ. Բալկանյան Կենտրոնական կոմիտեին ուղղեց մի գրություն, որով փակված հայտարարեց իր ու Անդրանիկի միջև ամիսներ տևած անախորժ վեճը:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը (Դրոյի տեղակալ), վերջին շրջանում՝ ղեկավարել հայ-եզիդական առանձին մի զորամաս: Կամավորական գնդերը ցրելուց հետո, անցել է Ալեքսանդրապոլ: 1917թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին եւ փրկել տեղի հայությանը կոտորածից: 1918թ. գարնանը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները: Իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից: Մոտենում էր 1918թ. մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը : Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհն իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Հուսահատության պահին լսվում է Նժդեհի ձայնը: Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը ոգեշնչեց նրանց և առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,- կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական և ինքնավստահ ձայնը»:  Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը  եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:
1919 թ-ի հոկտեմբերից Զանգեզուրի  (ներկայիս ՀՀ Սյունիքի մարզի տարածքը) զինված ուժերի հրամանատարն էր, որոնք նոյեմբերին կազմակերպված դիմադրություն են ցույց տվել թուրք-թաթարական զորքերին:
1920 թ-ի հուլիսին 11-րդ Կարմիր բանակի դեմ Նժդեհն իր փոքրաթիվ ուժերով մի քանի շաբաթ անհավասար մարտեր է մղել Կապանի պաշտպանության համար:
1920 թ-ի օգոստոսի 10-ին Թիֆլիսում Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը պետք է ժամանակավորապես վերահսկեին խորհրդային ուժերը՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի (ապրիլի 28-ից՝ խորհրդային) միջև վիճելի տարածքների պատկանելության հարցի խաղաղ ճանապարհով լուծումը: Սակայն Զանգեզուրի ժողովուրդը՝ Նժդեհի գլխավորությամբ, չի ճանաչել այդ համաձայնագիրը: 1920 թ-ի սեպտեմբեր-նոյեմբերին Նժդեհն ազատագրել է Կապանը, Սիսիանը և Գորիսը:  Դեկտեմբերի 25-ին հռչակվել է Սյունիքի ինքնավարությունը, Նժդեհն ընտրվել է Սյունյաց սպարապետ: 1921 թ-ի ապրիլի 26-ին Տաթևի վանքում գումարված համազանգեզուրյան երկրորդ համագումարն Ինքնավար Սյունիքը հռչակել է անկախ Լեռնահայաստանի Հանրապետություն, Նժդեհն ընտրվել է վարչապետ և արտաքին գործերի ու զինվորական նախարար: 1921 թ-ի հուլիսի կեսերին, Սյունիքը Խորհրդային Հայաստանին միացնելու երաշխիքներ ստանալուց հետո, Նժդեհը փոքր զորախմբով անցել է Իրան, 1922 թ-ին մեկնել Սոֆիա: Այստեղ հարկ ենք համարում, թեև ընդհանուր գծերով, բայց մի փոքր հանգամանալից, անդրադառնալ այն հերոսականին, որ վարեց Նժդեհը 1919-1921 թթ., Զանգեզուրի լեռներում, որը նրա կյանքի եւ հայոց նորագույն պատմության ամենափառավոր էջերից է:
1932–34 թթ-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ մշակել է Ցեղակրոն վարդապետությունը և սկզբնավորել համանուն շարժումը:
1944 թ-ի սեպտեմբերին խորհրդային բանակի` Բուլղարիա մտնելուց հետո՝ հոկտեմբերի 10-ին, Նժդեհը ձերբակալվել է. նրան տեղափոխել են Բուխարեստ, ապա՝ Մոսկվա, և բանտարկել Լուբյանկայի բանտում: 1946 թ-ի նոյեմբերին ուղարկել են Երևան (ԽՍՀՄ-Թուրքիա ենթադրվող պատերազմում օգտագործելու նպատակով), դատապարտել 25 տարվա բանտարկության: 1948 թ-ին տեղափոխել են Վլադիմիրի բանտ (Ռուսաստան), որտեղ և վախճանվել է (դեկտեմբերի 21-ին) ու թաղվել բանտին կից գերեզմանատանը:
1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով:
Գարեգին Նժդեհի անունով Երևանում  կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:
Լեռնահայաստան
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո 1918 թ. վերջին Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ. օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին՝ որևէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ոչ մի կերպ չարձագանքեց: Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվել վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն և, փոխարենը տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշևիկների հետ կնքված զինադադարի (1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջև կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ը համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջևան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու Գենվազը և անցնել Երևան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը և մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երևան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը:
Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորներն ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝«հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»: Այսպես ծնունդ առան Դավիթբեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի՝ Դավիթ Բեկաբար»:
Գարեգին Նժդեհը չընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը, ըստ որի Մոսկվայի ներկայացուցիչ Լեգրանի հետ կնքած պայմանգրով Զանգեզուրը պիտի անցներ Ադրբեջանին, մնաց Սյունիքում, շարունակեց իր պայքարը և Հայաստանի խորհրդացումից հետո 1920թ. դեկտեմբերին իրեն հռչակեց ինքնավար: Քիչ ուշ 1921թ. հունվարին Բաքվից Դրոն նամակ է գրում Նժդեհին, ասելով որ թողնի Զանգեզուրը խորհրդայնացվի:  Հավատացնելով որ Մոսկվայում կայանալիք կոնֆերանսում Խորհրդային Ռուսաստանը բարի կգտնվի Հայաստանի հանդեպ և կպաշտպանի մեր շահերը: Նժդեհը հեռատես քաղաքագետ լինելով, չհեռացավ Սյունիքից  շարունակեց պայքարել:
1921թ. Գորիսում լույս տեսավ Նժդեհի «Խուստուփյան կանչեր» գրքույկը, որը պարունակում էր կոչեր Լեռնահայաստանի բնակիչներին և պատվիրաններ իր զինվորներին: Իր զինվորական հմտություններով և տաղանդով Նժդեհին հաջողվեց ստեղծել հզոր բանակ՝ պատրաստ զոհվելու հանուն հայրենիքի: Նժդեհն էր, որ պարտության մատնեց Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի բանակներին հաղթած և «անպարտելի» հռչակված 11-րդ Կարմիր բանակի հեծելազորի պետ Կուրոչկինին: Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո կային մոտ 12 հազար գաղթականներ՝ 4 հազարը զորք: Ինչը ազդեց Լեռնահայության բարոյահոգեբանական վիճակի վրա, բայց չըկոտրեց Սյունիքը և նա շարունակեց իր հաղթական կռիվները: 1921թ.  ապրիլին հռչակվեց Լեռնահայաստանի Հնարապետություն՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:
Հունիսի 1-ին Զանգեզուր անցած ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հաըտարարվեց Հայաստան՝ Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ: Նոր կառավարությունը թույլ տվեց շատ կոպիտ սխալներ որոնցից ամենից ճակատագրականը եղավ երեք հազար թաթար-թուրքերի՝ իբրև քոչվոր, իսկ իրականում՝ որպես ծպտյալ դավադիրներ, Սիսիան ազատ մուտքի արտոնումը: Իսկ Երևանից նահանջած զորքը կամավոր անձնատուր եղավ կարմիրներին:
Մի կողմից Վրաստանի ու Հայաստանի բոլշևիկացումն էր, Արարատյան գաղթականությունը՝ դեպի Սյունիք նահանջը, որոնք բարոյալքիչ ու հոռի ազդեցություն ունեցան լեռնաշխարհի հայության վրա: Մյուս կողմից՝ պարենի ու հացահատիկի պակասը, վարչական և զինվորական մարմինների միջև առաջ եկած անհամաձայնությունները, միաժամանակ՝ խուսափելու համար ավելորդ հալածանքներից, որին կարող էր ենթարկվել Խորհրդային Հայաստանի հայությունը և հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշիկյան ղեկավարությունն իր 1921թ. հունիսի հռչակագրով Սյունիքը հայտարարում էր կցված Մայր երկրին, Լեռնահայաստանը հուլիսին տեղի տվեց խորհրդայնացման առաջ: Նժդեհն իր հրաժեշտից առաջ հավատացրեց լեռնահայությանը, որ ընդմիշտ չի հեռանում: Անգամ եթե Երևանի փոխարեն Բաքուն լինի Սյունիքի տերը: Իսկ Խորհրդային Հայաստանի Հեղկոմին ուղղած իր դիմումը հաղթական սպարապետն ավարտում էր այսպես. «<Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավել Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության և նրա մտավորականության արդար պահանջը»:
Երկու տարվա կռիվների ընթացքում թշնամու 15 հազար սպանված զինվորների դիմաց Սյունիքը տվեց մի քանի տասնյակ զոհ: Մոտ 200 գյուղեր մաքրվեցին թուրքերից և վերադարձվեցին հայերին: Նշդեհի անհատականության շնորհիվ հնարավոր եղավ փրկել լեռնահայությանը կոտորածից:


1921թ. հուլիսին Նշդեհը թողնում է Զանգեզուրը և գնում Թավրզ: Դեռևս Սյունիքի կռիվների շրջանում լարված հարաբերությունները նրա և Հ.Յ.Դ Բյուրոյի միջև ավելի են սրվում: Նրանք մեղադրում էին շատ բաներում, այդ թվում նաև Լեռնահայաստանի անկումը արագացնելու մեջ, չնայած նրան որ նա մանրամասն բացատրագիր է ներկայացրել Լեռնահայաստանի անկման պատճառների մասին: Սակայն 1921թ. սեպտեմբերին կուսակցական դատարանը, Սիմոն Վրացյանի առաջարկով, որոշեց հեռացնել Նշդեհին Դաշնակցության շարքերից և ներկայացնել նրա գործը կուսակցության կայանալիք 10-րդ Ընդհանուր ժողովին: Սակայն 1925թ. ժողովի կողմից Նժդեհը վերականգնում է կուսակցության շարքերում: Թավրիզում մոտ չորս ամիս գաղտնի ապրելուց հետո Նժդեհը մեկնում է Բուլղարիա և հաստատվում Սոֆիայում: Այստեղ, հավանաբար 1922թ., նա ամուսնանում է էփիմե անունով հայուհու հետ: 1922թ. լինելով Բուխարեստում՝ այնտեղ գտնվող Վարդան Գևորգյանին առաջարկում է իր տրամադրության տակ գտնվող նյութերի հիման վրա գրել «Լեռնահայաստանի հերոսամարտը», որը գրքույկով լույս տեսավ 1923թ.: 1923թ. կրկին լինելով Բուխարեստում՝ Նժդեհը տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով: 1923-1925թթ. Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը, ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի «Հայրենիք» ամսագրում:  1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող «Հայաստան» դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ. այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա «էջեր իմ օրագրեն»-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում: 1926թ. Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող «Արաքս» դաշնակցական թերթում, ուր տպագրվում է նրա «Բաց նամակներ հայ մտավորականությանը» շարքը, որը 1929թ. Բեյրութում լույս է տեսնում առանձին գրքույկով: 1926 թվականից Բուլղարիայի կուսակցական կազմակերպությունը բաժանվում է Նժդեհի եւ Բյուրոյի կողմնակիցների: Կուսակցության բյուրոն գտնում էր, որ կարելի և ցանկալի է ընդհանուր լեզու գտնել Թուրքիայի հետ: Այդ մտքի հաստատմանը նպաստող մի շարք հրապարակումներ եղան, որոնց թվում՝ Բյուրոյի քարտուղար Ռուբենի «Հայ-թուրքական կնճիռը» (1924թ.): Նժդեհը, որպես պատասխան այդ գրքի, 1927թ. Սալոնիկում լույս տեսավ «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքույկը: Միաժամանակ, որոշ հրապարակումներ ունեցավ Շահան Նաթալիի կողմից Փարիզում 1928-1929թթ. խմբագրվող, ընդգծված հակաթուրքական ուղղվածությամբ «Ազատամարտ» շաբաթաթերթում, ինչպես նաև Բուլղարիայի դաշնակցական «Նոր Արաքս» եւ «Ազատ խոսք» թերթերում:

Աղբյուրը՝ http://hygradaran.weebly.com/uploads/1/1/8/6/11869782/njdeh_hatntir.pdf

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը