«Քոչարի» պարն ընդգրկված է Յունեսկոյի մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում

Հայկական ժողովրդական «Քոչարի» պարն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում: Հայկական ավանդական «Քոչարի» պարը ցանկում ներառելու մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-9-ը Կորեայի Հանրապետությունում, Չժուի կղզում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում պարի ընդգրկման դիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում: Մի քանի բառով էլ ներկայացնեմ պարի մասին։Քոչարի պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների շարժական արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի, պոզահարման, այծամարդու շարժումները, ինչպես մինչ այժմ պահպանվել է հայոց լեզվի հնագույն արմատները։ Շարժումների նմանակումը առավել վառ արտահայտված է առաջ սրընթաց հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, ասես կտրուկ թափ առնելու և ծնկները կտրուկ շտկելու, իրանը առաջ թեքելով, ասես թշնամուն պոզահարելու համար։ Մեր կրթահամալիրում ամենատարածվածը Կարնո Քոչարին է, որը տարածված է եղել Կարնո շրջանում։ Այս պարը պարում ենք մեծ ոգևորությամբ ու հավեսով։

Աղբյուրները՝

Комментариев нет:

Отправить комментарий