Միջազգային ճամբար կրթահամալիրում

Կրթահամալիրում հյուրընկալել էինք Գյումրիից, Ջավախքից և Բուլղարիայից հյուրերի: Իմ արձակուրդային շաբաթն անց եմ կացրել նրանց հետ: Ջավախքի մեր հյուրերին ճանաչում էի: Նրանց մեծ մասն արդեն մեզ մոտ եղել էին և նրանց հետ կապի մեջ էի: Բուլղարիայից եկել էր Զդրավենցա ազգային պարի համույթը: Նրանց հետ միանգամից ընկերացա: Հենց առաջին օրվանից նախաճաշին արդեն նրանց հետ էի: Շրջում էինք կրթահամալիրով և ես պատմում էի նրանց ամեն ինչի մասին: Ղեկավարների հետ խոսում էի ռուսերեն, իսկ երեխաների հետ անգլերեն: Իրար հասկանում էինք))) Մենք նրանց մեր պարերն էին սովորեցնում, նրանք էլ իրենցը: Երբ պատմում էի մեր պարերից յուրաքանչյուրի պատմության մասին, նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին: Նրանք գիտեին թե Արարատ լեռը, Կիլիկիան, Անին Հայաստանի սահմանում են և զարմացան, երբ ասացի որ ոչ: Ամեն երեկո Գեղարվեստում էի, քանի որ Գյումրիից եկել էին Հարգելի Ստեփանի Հրայրք ազգային պարի խմբից անդամներ և գիշերում էին այնտեղ: Նրանց հետ շատ լավ ժամանակ եմ անց կացրել: Մեր հյուրերի հետ գնացել էինք Էջմիածին, Սարդարապատ, Մեծամոր: Այդ նույն խմբով կճամփորդեի ուր ասես: Վերջում մեր մեդիաուրբաթը տեղի ունեցավ Գյումրիում: Միասին երգեցինք, պարեցինք, իսկ մեր բուլղարացի ընկերներն ազգային տարազներով իրենց պարերը պարեցին: Մոտակայքի բոլոր գյումրեցիները հավաքվել ու մեզ հետ մասնակցում էին տոնախմբությանը: Գյումրիից հետո Թալին էլ գնացինք և պտտվեցինք: Ահա մեր ետ դարձի ճանապրհը շատ աշխույժ անցավ: Մենք Կայծերով բուլղարացիների հետ նույն մեքենայով էինք: Երկու խմբերով միացանք ու սկսեցինք երգել: Մենք նրանց էինք երգեր սովորեցնում, նրանք մեզ, մինչև որ հասանք անգլերեն երգերին: Երգերից հետո անցանք խոսելուն: Հայերեն բառեր և նախադասություններ էինք սովորեցնում և նրանք շատ արագ սովորում էին: Երբ հասանք արդեն Մայր դպրոց նրանք մեզ նվերներ տվեցինք: Շատ համեղ բուլղարական շոկոլադներ և սառնարանի մագնիսներ: Ես էլ իմ հերթին իրենց ղեկավար Գյորգիին ում հետ հասցրել էի ընկերանալ, նվիրեցի իմ և տատիկիս պատրաստած սերկեֆիլի մուրաբան: Նա հաճելի զարմացած էր))) Նրանց հետ կապը պահպանում ենք: Անհամբեր սպասում եմ հաջորդ տարվան, մինչև նրանք նորից կգան:















Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը