Ես, ես եմ

Մենք իրար նման չենք: Մեր կյանքերն իրար նման չեն: Չեն կարող կրկնվել կամ ունենալ նույն հաջորդականությունը: Ես, ես եմ: Դուք, դուք եք: Մենք իրար նման չենք մտածում: Մեր պատկերացումները ճշտի, սխալի մասին տարբեր են: Մի փորձեք ինձ առաջնորդել: Ստիպել անել այնպես ինչպես դու եք արել ժամանակին: Մեկ է, չեմ անի: Ես նույնպես կարող եմ մտածել: Թույլ տվեք ես ինքս հասկանամ ինչն է լավ, իսկ ինչը վատ: Սա իմ կյանքն է: Ես ուզում եմ այն ապրել իմ պատկերացմամբ: Թեկուզ սխալներով, բայց ինքնուրույն: Ո՞վ է ասել, որ անսխալ մարդ չկա: Չէ որ մենք հենց այդ սխալներով ենք, ճիշտը սովորում: Մեկ, երկու անգամ սխալվելուց հետո հաստատ երրորդ անգամ չեմ կրկնի նույնը: 

Комментариев нет:

Отправить комментарий