Ժողովրդավարություն

Ժողովրդավարության գլխավոր հատկանիշը իշխանության պատկանելն է ժողովրդին: Հենց ինքը բառը մեզ հուշում է, որ ժողովուրդն է վարում: Բոլոր հարցերը, օրենքները պետք է ընդունվեն ժողովրդի համաձայնությամբ: Հայաստանին ավանում են ժողովրդավար պետություն: Սահմանադրությունն ընտրում ենք մենք: Օրենքների համար մենք ենք քվեարկում: Նախագահին նույնպես մենք ենք ընտրում, որպեսզի մոտակա տարիներին մեր երկիրը ներկայացնի և բոլոր հարցերը լուծի մեր ընտարծ թեկնածուն: Իզուր չէ որ նախնտրական քարոզարշավներին լսում ենք հարյուրավոր խոստումներ և տեսնում նոր ասֆալտի շերտեր: Խելքին մոտ է որ ամենալավ գործերն արած մարդուն էլ հենց պետք է ընտրենք: Լինում է երբ մենք խաբնվում ենք մեզ տված խոստումներին և սխալ ընտրություն անում: Այդ սխալ ընտրության պատճառով գոյատևում ենք մեզ համար տհաճ երկրում: Եվ այդքանից հետո էլ բողոքում ենք, թե մարդիկ արտագաղթում են: Շատերի հարցերի լուծումը միայն դա է և ոչ ոք անգամ չի էլ մտածում, որ մենք ապրում ենք ժողովրդավար երկրում: Մարդկանց մի մասն էլ գիտակցաբար է անում այդ սխալը: Միքանի հազար դրամի դիմաց իրենց զրկում են բարեկեծիկ կյանքից: Այն կյանքից, որի մասին երազելով ենք ամեն օր արթնանում: Չեմ հասկանա այդ մարդկանց: Արդյո՞ք այդքան գումարը նրանց բավարար է միքանի տարի բերանները ջուր առած ու գլուխները կախ ապրել: Մենք դեռ չենք սովորել պաշտպանել մեր իրավունքները: Չգիտենք ինչպես օգտվել մեզ տրված հնարավորությունից: Քանի դեռ խաբնվում ենք կամ թքած ունեն ամեն ինչի վրա, այսպես էլ կշարունակվի: Հայաստանն ընդամենը կոչվում է ժողովրդավար երկիր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը