Հյուրընկալ Ժավախքը

Տպավորություններս շատ են: Սպասվածից ավելին տեսա: Սահմանն էինք անցել, բայց կարծես Հայաստանում լինեինք: Տարբեր փողոցներ նմանեցնում էի մեր փողոցներին: Այնքան զարմացա, երբ տեսա հայատառ ցուցանակներ, գովազդներ: Ավելի զարմացա, երբ հանդիպեցինք դպրոցի սովորողների հետ: Նրանց չէի ճանաչում, բայց կարծես հազար տարվա ընկերներ լինեինք: Նրանք շատ հյուրընկալ էին: Անգամ հյուրասիրություն էին պատրաստել: Դեռ կես ժամ էլ չանցած մենք բոլոր սովորողներով միասին ծանոթանում էինք դպրոցին: Շրջեցինք հարկերով, դասարաններով և ասեմ նրանք շատ հարմար դասասենյակներ ունեն: Գրատախտակները կավիճով էին և մենք առանց վարկյան մտածելու սկսեցինք մեր մտքին եկածը գրել կավիճով: Երևի կալցիումի պակաս ունեյինք: Ուր որ գնայինք մեզ միշտ ուղեկցում էին: Պատմում էին մեր ամեն տեսածի մասին: Դեռ մի քանի ժամ էր անցել, բայց մենք արդեն սովորողների մի մեծ խմբով խաղեր էինք խաղում դպրոցի դասարաններից մեկում: Ես նրանց շատ լավ էի հասկանում: Ճիշտ է մի փոքր արագ էին խոսում, բայց ինձ հասկանալի էր: Գյումրու բարբառին նմանեցրի: Անգամ մենք էինք սկսել իրենց բարբառով խոսել և այդ ինձ ավելի շատ էր դուր գալիս: Ուր էլ որ գնայինք, որ գյուղում էլ, որ լինեինք մեզ ջերմ էին ընդունում և շատ պատրաստակամ էին: Դպրոցի սովորողներից միքանիսն անգամ մեզ ուղեկցում էին և ճանապարհն էին ցույց տալիս: Չէի մտածի, որ այսքան լավ կանցնի: Այսքան կընկերանամ նրանց հետ: Մեկ օր գիշերեցի ընտանիքներից մեկի տանը: Մի քանի րոպե և մենք արդեն ազատ զրուցում էինք: Այնքան պատմեցի մեր դպրոցի մասին, որ նրանց ուսանող աղջիկը ցանկացավ գալ մեզ մոտ: Առավոտյան միասին արթնացանք: Նրանք ամեն բան լավ էին մտածել և ծրագրել, որ համ նրանց հետ նախաճաշեմ, համ էլ նշված ժամին հասնեմ դպրոց: Ընկերներիս անընդհատ պատմում էի, թե որքան լավ անցավ նրանց տանը: Ավելին մենք փոխանակվել ենք հեռախոսահամարներով և ֆեյսբուքով էլ շփվում ենք: Դպրոցի սովորողների հետ էլ կապի մեջ ենք և ամեն օր զրուցում ենք: Ափսոս որ ժամանակը քիչ էր: Մեծ հաճույքով էլի կգնայի Ջավաղք, բայց արդեն հինգ օրով:















                                             

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Բոլնիսյան տպավորություններ