Երիկամային քարեր

Երիկամներում քարերի առաջացման պատճառները


Երիկամների մեջ քարերի առկայությունն ամենատարածված երևույթներից մեկն է: Դրանք հայտնաբերվում են 100 հազարից մոտ 500 մարդու մոտ: Սովորաբար, այն հանդիպում է 20-ից մինչև 50 տարեկան անձանց շրջանում: 

Երիկամներում քարերի առաջացումը պայմանավորված է օրգանիզմում թթվա-հիմնային նյութափոխանակության խանգարմամբ: Երիկամային քարերի ամենատարածված տեսակները պարունակում են օքսալատ կամ կալցիումի ֆոսֆատ: Բացի այդ, միզուղիներում քարեր կարող են առաջացնել միզաթթուն և ամինաթթուները:

Քարերի քիմիական կազմությամբ կարելի է որոշել նյութափոխանակության խանգարման պատճառները:

Թյուր կարծիք կա այն մասին, որ ծավալուն քարերը երիկամներում հրահրում են մեծ խնդիրներ, սակայն, հատկապես փոքրիկ քարերի պատճառով են հանդիպում բավական ծանր բարդություններ: Դրանք սկսում են շարժվել և դյուրությամբ են խցանում միզատար ուղիները, դա էլ հենց հանգեցնում է երիկամային խիթերի, նաև` մեզի դուրսբերման խանգարման: Օրինակ, օքսալատի հիմքը թրթջնկաթթվի կալցիումային աղերն են: Երիկամներում  այս ամուր, սև-շագանակագույն քարերը փշաձև, անհարթ մակերես ունեն: Դրանց առաջացումը սովորաբար տեղի է ունենում մեզի թթվային հակազդման դեպքում:

Ֆոսֆատների կազմությունը ֆոսֆորաթթվային կալցիումի աղերն են: Դրանց գույնը սպիտակա-գորշավուն է կամ պարզապես սպիտակ, որոնք հեշտությամբ են փշրվում, քանի որ շատ փափուկ են: Մակերեսը մի փոքր անհարթ է կամ էլ լրիվ հարթ: Երիկամներում այդպիսի քարերն առաջանում են միզուղիների ինֆեկցիայի առկայության, կամ մեզի մեջ ալկալու բարձր պարունակության դեպքում: Դրանք արագությամբ են մեծանում:

Ուրատներն իրենց մեջ պարունակում են միզաթթու և դրա բյուրեղիկները: Դրանք բավական ամուր են, ունեն աղյուսա-կարմրագույն կամ բաց դեղնավուն երանգներ: Մակերեսը մանր կետերով է պատված կամ հարթ է:

Քարերի այս երեք տեսակները հիվանդների մոտ առավել հաճախ են հանդիպում: Հնարավոր է նաև խառնակազմ քարերի առաջացումը, որոնք մի քանի տեսակի նշաններ ունեն: Շատ հազվադեպ կարելի է հանդիպել խոլեստերինային, սպիտակուցային և ցիստինային քարերի:

Միզաքարային հիվանդության պատճառները

Միզաքարային հիվանդության առաջացման գործում մեծ դեր են կատարում երիկամների և միզատար ուղիների զարգացման արատներն ու թերությունները, վնասվածքները, նաև ինֆեկցիոն հիվանդությունները:

Գործընթացը կարող է արագանալ ինֆեկցիայի առկայության դեպքում: Օրինակ, այնպիսիք, ինչպիսիք են անգինան, կարիեսը կամ ադենոման: Ինֆեկցիան` թարախի և լորձի տեսքով, բորբոքային օջախներից թափանցում է միզուղիներ, դառնալով այն հենքը, որի վրա  էլ  կազմավորվում են քարերը:  Այդ ճանապարհով ամենից հաճախ կազմավորվում են ֆոսֆատային քարերը: Հատկապես, դրա համար էլ շատ կարևոր է օրգանիզմում ինֆեկցիոն բոլոր գործընթացների բուժումը մինչև վերջ ավարտին հասցնել:

Սովորական ջուրը նույնպես կարող է ազդել քարերի առաջացման վրա: Դա տեղի կունենա, եթե մշտապես օգտագործել կրային մեծ խտություն ունեցող ջուրը:

Երիկամներում քարերի առաջացման վրա ազդում է նաև սննդի օրակարգը, հատկապես, եթե սննդի մեջ պարունակվում են մեծ քանակությամբ, տարբեր տեսակի հանքային աղեր: Գործընթացի վրա կարող են ազդել նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների, նաև D և A վիտամինների անբավարարությունը:

Տարածված պատճառներից մեկը, ինչի հետևանքով երիկամներում քարեր են կազմավորվում, կարող է դառնալ սուլֆանիլամիդային պատրաստուկների օգտագործմամբ երկարատև բուժումը:

Բոլոր դեպքերում խորհուրդ ենք տալիս նման հիվանդության դեպքում չբաղվել ինքնաբուժմամբ և, որքան հնարավոր է շուտ, դիմել մասնագետի օգնությանը:

Комментариев нет:

Отправить комментарий