Դուք հրեշտակ եք որևէ մեկի կյանքում


Ես վստահ եմ, որ հրեշտակները երևում են մեզ և ինչպես սովորական մարդիկ , ովքեր քայլում են մեզ հետ, հայտնվում են մեր կյանքում, բայց ասում և անում են բացառապես անհավատալի բաներ: Հնարավոր է, որ սա ընդամենը սովորոկան երևակայություն է, բայց ես կարծում եմ, որ աշխարհում երևակայություն էլ է պետք: Բացի այդ՝ շատ բան է կախված այն բանից, թե ինչպես ենք մենք իրերին նայում: Աստված ասել է: «Աստծո հետ զրույցների ընթացքում...». «Ես բացի հրեշտակներից ուրիշ ոչ ոքի չեմ ուղարկել քեզ մոտ»Դա նշանակում է, որ յուրաքանչյուրը հրեշտակ է: Նրանք բոլորը ուղարկված են Աստծու կողմից, և բոլորը մտել են ձեր կյանք հատուկ առաքելությամբ:Հնարավոր է, որ այս առաքելությունը միայն հոգու մակարդակում է երևում, բայց այդ մակարդակու դա հայտնի է երկուսիդ էլ:Զարմացա՞ծ եք:Մտածեք այս մասին:Դուք ինչ-որ մեկի կյանքի հրեշտակն եք :Միակ հարցն այն է, թե արդյո՞ք դուք հավատում եք դրան:Որոշ մարդկանց այս զրույցի իմաստը միանգամից է տեղ հասնում: Մյուսները… դե, մյուսները մի փոքր համառ են և նրանք այս ամենը մի քիչ ուշ են հասկանում:
Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը