Երբ ես սիրեցի ինքս ինձ

Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, որ տխրությունն ու ցավը միայն նախազգուշացումներ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, հասկացա, թե ինչպես կարելի է վիրավորել մեկին՝ ստիպելով նրան անել մեր իսկ ցանկությունները այն դեպքում, երբ դեռ պահը չի եկել, և մարդը դեռ պատրաստ չէ: Եվ այդ մարդը ես եմ: Այսօր ես կոչում եմ այդ «Ինքնահարգանք»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի տենչալ ուրիշ կյանք և հանկարծ տեսա, որ այն կյանքը, որն ինձ շրջապատում է հիմա, տալիս է ինձ բոլոր հնարավորությունները իմ աճի համար: Այսօր ես անվանում եմ դա «Հասունություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ ցանկացած դեպքում ես գտնվում եմ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին և ամեն բան տեղի է ունենում բացառապես ճիշտ պահին: Ես կարող եմ միշտ խաղաղ լինել: Այսօր ես կոչում եմ դա «Ինքնավստահություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի գողանալ ինքս իմ ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին: Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախացնում է և ինձ երջանիկ է դարձնում, այն ինչ ես եմ սիրում և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ: Ես անում եմ դա այնպես, ինչպես ուզում եմ և անում եմ իմ սեփական ռիթմով: Այսօր ես անվանում եմ դա «Պարզություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ ուտելիք, մարդիկ, իրեր, իրավիճակներ: Այն ամենից, ինչ ինձ ներքև է ձգում և շեղում ինձ իմ ճանապարհից: Այսօր ես անվանում եմ այդ «Սեր ինքս իմ նկատմամբ»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի միշտ ճիշտ լինել: Եվ հենց այդ ժամանակ ես ավելի ու ավելի քիչ սկսեցի սխալվել: Այսօր ես հասկացա, որ դա «Համեստություն»-ն է:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ միայն պահով և կոչում եմ դա «Բավարարվածություն»:

Երբ ես սիրեցի ինքս ինձ, ես հասկացա, որ իմ միտքը կարող է ինձ խանգարել, որ նրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ: Բայց երբ ես կարողացա միացնել այն սրտիս հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը: Այսօր ես այդ կապն անվանում եմ «Սրտի իմաստություն»:

Մեզ էլ այլևս պետք չէ վախենալ վեճերից, բախումներից, խնդիրներից, որոնք լինում են ինքներս մեր և ուրիշների հետ: Անգամ աստղերն են իրար բախվում և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ որ դա «Կյանք»-ն է:

Աղբյուրը՝ http://sobiratelzvezd.ru/

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն