Շնչառություն

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։ Թթվածինն օքսիդացնելով սնունդն ու հեղուկը, այն վեր է ածում էներգիայի, ստիպում աշխատել մեր մկաններին, վերանորոգում է մեր բջիջները, սնուցում ուղեղն ու հանգստացնում նյարդերը։ Շնչառության միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է մահացած բջիջներից ու տոքսիններից։ Սակայն միայն ճիշտ շնչառության ժամանակ են մարդու հյուսվածքներն արդյունավետ գործում։
Սխալ և մակերեսային շնչառությունը թթվածնային անբավարարության հիմնական պատճառն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի, օստեխոնդրոզի, սիրտ-անոթային, ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների։ Թթվածնի պակասի հետևանքով առաջանում են հորմոնալ խանգարումներ ու նորագոյացություններ։
Այսօր խրոնիկ հոգնածությունը, ոչ շարժուն կենսակերպը, սթրեսային իրավիճակները մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել, շատ ծանր հիվանդություններ երիտասարդացել են՝ դառնալով համամարդկային խնդիր։ Մինչդեռ դեռևս հազարամյակներ առաջ եգիպտացիներին, հին հույներին, չինացիներին հայտնի էր առողջության և երկարակեցության բանալին։ Մասնավորապես չինական մարտարվեստների ու հնդկական յոգայի հիմքում ընկած է ճիշտ շնչառությունը։
Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել։ Մասնավորապես առանց հոգնեցուցիչ դիետաների և ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընդամենը շնչառական վարժությունների շնորհիվ կարելի է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը թթվածնի և արյան շրջանառության միջոցով։ Համապատասխան մկանների ձգումների օգնությամբ թթվածինն ուղղելով ճարպային և աղային հյուսվածքներ և առաջացնելով ջուր ու էներգիա, օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս թունավոր նյութերը՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով, թթվածնի օգնությամբ վնասազերծվում են շատ հիվանդությունների հարուցիչներ, ապաքինվում ներքին և արտաքի վերքերը, գլխուղեղային կենտրոնները թթվածնով հագեցնելու միջոցով բուժվում են բազմաթիվ սթրեսային և խրոնիկ հիվանդություններ։
Շնչառական վարժությունների շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, թթվածինը գտնում և բուժում է տարբեր հիվանդություններ, շատ ժամանակ մարդիկ դիմում են մի խնդրի համար, բայց միաժամանակ կարգավորվում են նաև այլ խնդիրներ։
Շնչառությունն իրականանում է շնչառության օրգաններիօդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ՝ թոքեր։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը