Ծխախոտի վնասակար ազդեցությունը

Ամենատարածված վնասակար սովորություններից մեկը հանդիսանում է ծխելը:
Չնայած մեծ թվով մարդիկ գիտեն ծխելու վնասակար լինելու մասին, բայց քչերն են գիտակցում նրա պոտենցիալ վտանգավորությունը:
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Ծխախոտի ծխի տոքսիկ ազդեցության մոտ 1/3 բաժին է ընկնում նիկոտինին: Նիկոտինը օրգանիզմում վնասազերծվում է լյարդում, երիկամներում , թոքերում, բայց դրա քայքայման արդյունքում առաջացած նյութերը օրգանիզմից հեռանում են ծխելուց 10-15 ժամվա ընթացքում: 
Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղծկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղծկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է , քան չծխող անձանց մոտ: Ծխելը բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:
Ծխախոտի ծուխը անցնելով շնչառական համակարգ ազդում է ամբողջ շնչառական համակարգի վրա : Նրանում պարունակվող վնասակար նյութերը առաջացնում են բերանի, քթի խոռոչի, կոկորդի, շնչափողի, բրոնխների լորձաթաղանթի գրգռում, քրոնիկական բորբոքային պրոցեսների առաջացում , հանգեցնելով քրոնիկական բրոնխիտների, թոքերի էմֆիզեմայի, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, թոքերի չարորակ նորագոյացությունների առաջացման:
Սիստեմատիկ ծխողների մոտ զարգանում են սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ ախտահարումներ (զարկերակային ճնշման բարձրացում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային արյան շրջանառության խանգարումներ):
Ծխախոտը վնասում է նաև մարսողական համակարգը նպաստելով կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու էրոզիաների, խոցի, ինչպես նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն առաջացմանը:
Ծխելը ոչ միային սարսափելի է ծխողի առողջության համար, այլ նաև շրջապատի համար: Ուստի կարելի է ասել, որ այն ոչ թե ինդիվիդուալ "հիվանդություն" է, այլ սոցիալական:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն