Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը

Երբեք չէի ցանկանա իմանալ, թե ինչ բան է կարոտը: Մի բան, որը քեզ տանջում է ամեն տեղ, ամեն պահի: Անգամ չես կարողանում կենտրոնանալ, երբ հիշում ես նրան, ով քեզ համար այդքան թանկ է: Քեզ ստիպում է կարոտել այդ մեկը, ով քեզ ոգեշնչում է, ստիպում է ժպտալ, հավատալ ուժերիդ: Նա անում է ամեն բան, որ դու զգաս իր ներկայությունը: Իմանաս, որ մենակ չես: Բայց միևնույն ժամանակ նա քեզ հետ չէ: Բազմաթիվ կիլոմետրեր են բաժանում ձեզ իրարից: Բայց ոչ… նա քեզ հետ է… կամ քեզ հետ չէ, չգիտեմ: Նա ներկա է, բայց ներկա չէ, էլի չգիտեմ: Նա ժպտում է, բայց չես տեսնում: Նա խոսում է, բայց չես լսում: Մոռանում ես նրա ձայնը: Այն հարազատ ձայնը, որը լսում էիր ամեն օր: Ձայն, որը կարևոր դարձավ քեզ համար, երբ սկսեցիր կարոտել: Կարոտեցիր և մոռացար, թե ինչ տեսք ունի նա: Մոռացար դիմագծերը, որոնց կարող էիր ժամերով նայել: Աչքերը, որոնք միայն քեզ էին նայում: Բայց դու հասկացար այդ ամենը միայն կարոտելուց հետո: Եթե չլիներ կարոտը, երևի մեզնից ոչ ոք չէր հասկանա, թե որքան կարևոր ենք իրար համար: Կարոտի միջոցով մենք սկսեցինք զգալ իրար: Լավ է, որ իմացա՝ ինչ բան է կարոտը:

Շնչառություն

Մարդու կյանքի առաջին և վերջին գործողությունը շնչառությունն է։ Եթե առանց սննդի մարդը կարող է ապրել 2-3 շաբաթ, առանց ջրի՝ 5-7 օր, ապա առանց թթվածնի՝ 3 րոպե։ Սա խոսում է շնչառության և թթվածնի առանձնահատուկ նշանակության մասին։ Թթվածինն օքսիդացնելով սնունդն ու հեղուկը, այն վեր է ածում էներգիայի, ստիպում աշխատել մեր մկաններին, վերանորոգում է մեր բջիջները, սնուցում ուղեղն ու հանգստացնում նյարդերը։ Շնչառության միջոցով մեր օրգանիզմը մաքրվում է մահացած բջիջներից ու տոքսիններից։ Սակայն միայն ճիշտ շնչառության ժամանակ են մարդու հյուսվածքներն արդյունավետ գործում։
Սխալ և մակերեսային շնչառությունը թթվածնային անբավարարության հիմնական պատճառն է, որը հանգեցնում է ավելորդ քաշի, օստեխոնդրոզի, սիրտ-անոթային, ողնաշարային բազմաթիվ հիվանդությունների։ Թթվածնի պակասի հետևանքով առաջանում են հորմոնալ խանգարումներ ու նորագոյացություններ։
Այսօր խրոնիկ հոգնածությունը, ոչ շարժուն կենսակերպը, սթրեսային իրավիճակները մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել, շատ ծանր հիվանդություններ երիտասարդացել են՝ դառնալով համամարդկային խնդիր։ Մինչդեռ դեռևս հազարամյակներ առաջ եգիպտացիներին, հին հույներին, չինացիներին հայտնի էր առողջության և երկարակեցության բանալին։ Մասնավորապես չինական մարտարվեստների ու հնդկական յոգայի հիմքում ընկած է ճիշտ շնչառությունը։
Ճիշտ շնչառության դեպքում հնարավոր է ոչ միայն խուսափել հիվանդություններից, այլև բուժվել։ Մասնավորապես առանց հոգնեցուցիչ դիետաների և ֆիզիկական ծանրաբեռնվածության, ընդամենը շնչառական վարժությունների շնորհիվ կարելի է կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը թթվածնի և արյան շրջանառության միջոցով։ Համապատասխան մկանների ձգումների օգնությամբ թթվածինն ուղղելով ճարպային և աղային հյուսվածքներ և առաջացնելով ջուր ու էներգիա, օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս թունավոր նյութերը՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով, թթվածնի օգնությամբ վնասազերծվում են շատ հիվանդությունների հարուցիչներ, ապաքինվում ներքին և արտաքի վերքերը, գլխուղեղային կենտրոնները թթվածնով հագեցնելու միջոցով բուժվում են բազմաթիվ սթրեսային և խրոնիկ հիվանդություններ։
Շնչառական վարժությունների շնորհիվ կարգավորվում է նյութափոխանակությունը, թթվածինը գտնում և բուժում է տարբեր հիվանդություններ, շատ ժամանակ մարդիկ դիմում են մի խնդրի համար, բայց միաժամանակ կարգավորվում են նաև այլ խնդիրներ։
Շնչառությունն իրականանում է շնչառության օրգաններիօդատար ուղիներ և գազափոխանակություն կատարող օրգաններ՝ թոքեր։

Ծխախոտի վնասակար ազդեցությունը

Ամենատարածված վնասակար սովորություններից մեկը հանդիսանում է ծխելը:
Չնայած մեծ թվով մարդիկ գիտեն ծխելու վնասակար լինելու մասին, բայց քչերն են գիտակցում նրա պոտենցիալ վտանգավորությունը:
Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4200 տեսակի տարբեր նյութեր, որոնցից մոտ 200 վտանգավոր են մարդու օրգանիզմի համար: Դրանցից առավել վտանգավոր են նիկոտինը, ածխածնի օքսիդը, բենզպիրենը, խեժը, մի շարք ծանր մետաղներ, ռադիոակտիվ նյութեր և այլն, որոնք ունեն քաղծկեղածին ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Ծխախոտի ծխի տոքսիկ ազդեցության մոտ 1/3 բաժին է ընկնում նիկոտինին: Նիկոտինը օրգանիզմում վնասազերծվում է լյարդում, երիկամներում , թոքերում, բայց դրա քայքայման արդյունքում առաջացած նյութերը օրգանիզմից հեռանում են ծխելուց 10-15 ժամվա ընթացքում: 
Ծխախոտը վնաս է հասցնում գրեթե բոլոր օրգաններին և օրգան համակարգերին: Ծխող մարդկանց մոտ ի համեմատ չծխողների, մի քանի անգամ ավելի հաճախ են հանդիպում քաղծկեղային հիվանդությունները: Ծխողների մոտ թոքի քաղծկեղից մահանալու ռիսկը մոտ 22 անգամ ավելի բարձր է , քան չծխող անձանց մոտ: Ծխելը բարձրացնում է նաև շրթունքների, բերանի խոռոչի ըմպանի, կերակրափողի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:
Ծխախոտի ծուխը անցնելով շնչառական համակարգ ազդում է ամբողջ շնչառական համակարգի վրա : Նրանում պարունակվող վնասակար նյութերը առաջացնում են բերանի, քթի խոռոչի, կոկորդի, շնչափողի, բրոնխների լորձաթաղանթի գրգռում, քրոնիկական բորբոքային պրոցեսների առաջացում , հանգեցնելով քրոնիկական բրոնխիտների, թոքերի էմֆիզեմայի, թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, թոքերի չարորակ նորագոյացությունների առաջացման:
Սիստեմատիկ ծխողների մոտ զարգանում են սիրտ-անոթային համակարգի բազմաթիվ ախտահարումներ (զարկերակային ճնշման բարձրացում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, ուղեղային արյան շրջանառության խանգարումներ):
Ծխախոտը վնասում է նաև մարսողական համակարգը նպաստելով կերակրափողի, ստամոքսի և տասներկումատնյա աղու էրոզիաների, խոցի, ինչպես նաև գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն առաջացմանը:
Ծխելը ոչ միային սարսափելի է ծխողի առողջության համար, այլ նաև շրջապատի համար: Ուստի կարելի է ասել, որ այն ոչ թե ինդիվիդուալ "հիվանդություն" է, այլ սոցիալական:

Հարդագողի ճամփորդներ (հատված)


Կմախքային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան


Տարբերում են ոսկրերի միացման երեք տեսակ՝ շարժուն, կիսաշարժ և անշարժ։ Շարժուն միացումը ամենատարածվածն տեսակն է, այն իրականացվում է հոդերի միջոցով։ Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը։ Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։ Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։ Գլխի կմախքը կազմված է ուղեղային և դիմային բաժիններից։Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։ Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33-34 ողերից։ Վերջին 6-9 ողները սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային, կրծքային, գոտկային, սրբանային, պոչուկային։

Աչքի կառուցվածքը և ֆունկցիան



Ակնակապիճի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը: Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար բաներից: Հոնքերը տարբեր կողմեր են տանում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտադրում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը: Արտաքինից ակնագունդը պատված է սպիտակուցային թաղանթով, որը նրան տալիս է որոշակի ձև պաշտպանում մանրեներից: Սպիտակուցային թաղանթի տակ գտնվում է անոթաթաղանթը, որի միջին մասը կազմում է թարթիչնորը, իսկ առջևի մասը՝ ծիածանաթաղանթը: Այն գտնվում է եղջերաթաղանթի դիմաց և կարող է տարբեր գույն ունենալ: Գույնը կախված է գույնի քանակից և տեղաբաշխումից Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը: Լույսի ճառագայթների քանակից կախված, բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ: Թույլ լուսավորության ժամանակ բիբը մեծամնում է, վառ լուսավորության դեպքում փոքրանում:

Ձայն, ձայնային ալիքներ

Ձայնային ալիքներ
Առաձգական ալիքները, որոնք տարածվում են օդում, ինչպես նաև` հեղուկներում և պինդ մարմիններում, անտեսանելի են: Սակայն որոշակի այմաններում դրանք կարելի է լսել:

Ուսումնասիրում ենք 5-րդ դասարանցիների բլոգները

 Մեծ հաճույքով ուսումնասիրեցի 5-րդ դասարանցիներից մի քանիսի բլոգները: Սիրով կներկայացնեմ իմ կարծիքը և սխալները, որոնք նկատել եմ: Կօգնեմ նրանց շտկել բոլոր սխալները և կառաջարկեմ նոր հմտություններ:


Այս բլոգը սկզբում ինձ գրավեց գլխավոր էջի նկարներով: Բլոգը մտնելուց տեսնում էս թե ում բլոգ էս մտել: Նյութերը մեծ հաճախականությամբ են թողարկվում և միշտ նորություն կա այստեղ: Բայց երբ ցանկացա միանգամից նայել իր աշխատանքները այս տարվա կտրվածքով արխիվի օգնությամբ, տեսա, որ արխիվը ցավոք չկա: Ինչպես նաև ըկերների և դասավանդողների բլոգների հասցեները չկան: Կարծում եմ Կարինան շատ պարտաճանաչ է: Բավական չափով տիրապետում է մեդիահմտություններին:


Առաջին հայացքից ամեն ինչ իր տեղում է, բայց կրկին ընկերների և դասավանդողների բլոգները չկան: Եվս մեկ բան կցանկանայի շտկել: Կան նյութեր որոնց վերնագրերը կարծես անավարտ լինեն: Պետք է ավարտել այդ վերնագրերը, որպեսզի յուրաքանչյուրին հասանելի լինի և բոլորը հասկական, թե ինչի մասին է խոսքը: Լիլիթն իմ կարծիքով նույնպես կարողանում է ինչոր չափով վարել իր բլոգը: 


Այս բլոգում կցանկանայի տեսնել ավելի շատ նկարներ: Իսկ բաժինները հավաքել մի տեղ: Նույն բաժինները բլոգում հրապարակված են երկու անգամ: Ինչպես նաև ավելացնել 
մյուս առարկաների բաժինների, քանի որ դրանք երեքը չեն ավելին են: Սերգեյը կարծում եմ խնդիր ունի և չի կարողանում վարել իր բլոգը: Մեծ հաճույքով կօգնեմ նրան:


Էրիկայի բլոգում առանձնապես ուղղելու բան չեմ տեսնում: Հետաքրքիր և աչք չծակող գույներ են, որոնք իրար համապատասխանում են: Ինչպես նաև բաժինները տեղում են: Բայց այս բլոգում նույնպես ընկերների և դասավանդողների բլոգների հասցեները չկան: Էրիկան օգնության կարիք կարծում եմ չունի: Նա ինքը կարողանում է համապատասխան կերպով վարել իր բլոգը:


Այս բոլգը նույնպես իր դիզայնով շատ հանգիստ է և գեղեցիկ: Բայց չկա արխիվ և ինչպես հասկացա բոլորի մոտ չկան ըկերների և դասավանդողների բլոգները: Կուզեյի փոխել նաև միքանի նյութերի տառաչափերը: Որոշ նյութերի տառաչափերն աչք ծակող են և կարդալու համար մեծ են: Կարծում եմ Թերեզային միայն պետք է սովորեցնել ճիշտ տառաչափեր ընտելը: Իր բլոգում մնացած ամեն ինչը տեղում է և գեղեցիկ:


Որոնման կոճակը տեղում է, արխիվը նույնպես, բայց բաժինները խմբագրելու կարիք կա: Առանձնապես բան չկա ուղղելու: Չկան անհրաժեշտ բլոգների հղումները: Ինչպես նաև շատ նյութեր պետք է խմբագրվեմ: 


Իմ կարծիքով ամենագեղեցիկ դիզայնը ունի Հայկազի բլոգը, բայց միայն դիզայնն էր, որ ինձ դուր եկավ: Բլոգի նյութերից երևի ոչ մեկը չունի վերնագիր: Բաժիններից բացի ուրիշ ոչինչ չկա, բայց պետք է լինեյին ընկերների և դասավանդողների բլոգները, արխիվը, որոնման կոճակը: Հայկազը կարծում եմ նույնպես ունի օգնության կարիք: Միասին կսովորենք և կարգի կբերենք մեր բլոգները: