Փոխադրություն կտակարանից

Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 
Հոգին տարավ Հիսուսին անապատ, որպեսզի փորձությունների ենթարկվեր սատանայի կողմից:
2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 
Քարասուն օր ու գիշեր պահվեց այնտեղ և սովածացավ:
3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: 
Եվ մոտենալով փորձիչն ասեց նրան.
-Եթե Աստծո որդին էս ասա, որ այս քարերը հաց դառնան:
4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ: 
Նա պատասխանեց.
-Գրված է, որ մարդ միայն հացով չի ապրում, այլ խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից:
5 Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 
Եվ այդ ժամանակ սատանան տարավ նրան սուրբ քաղաք և կանգնեցրեց տաճարի աշտարակին:
6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո: 
Եվ ասաց նրան.
-Եթե Աստծո որդին ես, ապա գցիր քեզ այստեղից: Գրված է, որ պատվիրված է հրեշտակներին բարձրացնել քեզ ձեռքերի վրա, որ երբեք ոտքդ քարին չդիպչի:
7 Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո: 
Դարձյալ Հիսուսն ասաց.
-Գրված է, որ չպետք է փորձեց քո Աստծուն:
8. Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա, 
Դարձյալ սատանան տարավ նրան լեռան մի բարձր գագաթ և ցույց տվեց ամբողջ աշխարհի թագավորությունը և փառքը
9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ:
Եվ ասաց.
-Այս ամենը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես: 
10 Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես: 
Եվ այդ ժամանակ Հիսուսն ասաց.
-Արի իմ ետևից սատանա, գրված է, որ միայն քո Աստծուն պետք է երկրպագես և պաշտես:
11 Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:
Սատանան թողեց նրան և հրեշտակները մոտենալով նրան երկրպագեցին:

Комментариев нет:

Отправить комментарий