Ձմեռային ճամբարի ամփոփում

Ձմեռային ճամբարը կազմված է երեք շաբաթից:
Առաջին շաբաթվա ընթացքում մենք կենտրոնացված էինք Սովորող-Սովորեցնող նախագծի վրա: Նոր դպրոցի 5-րդ դասարանցիների հետ ամեն օր փորձեր էիք անում: Կարող եմ ասել, որ ես հաճույք եմ ստացել նրանց հետ անցկացրած ժամերից: Երկրորդ շաբաթվա ընթացքում զբաղված էինք գիտագործական հավաքներով: Ներկայացրեցի իմ նախագծերը (Ֆիլմադարակ, Սովորող-Սովորեցնող): Կլոր սեղանին ներկայացրեցինք մեր Սովորող-Սովորեցնող նախագիծը: Ես պատմեցի իմ կատարած աշխատանքի մասին: Դրա դժվարությունների մասին: Թե ինչպես էին ընթանում պարերի ժամերը: Երեխաների տրամադրվածության և ցանկության մասին: Այս երրորդ շաբաթը ստուգատեսային է` Մարզական, Դիջիթեք, Բնագիտատեղնիկական: Կուզեյի առանձնացնել մարզական ստուգատեսը: Ես իսկապես հաճույք ստացա այս ստուգատեսին մասնակցելուց: Օգնում էի իմ կրտսեր ընկերներին և միասին սահում էինք: Ասեմ որ մենք շատ լավ սահնակներ ունենք: Պահանջվեց ընդամենը միքանի րոպե և ես արդեն կարողանում եմ սահնակ քշել և ընկերներիս էլ ինձ հետ տանել: Տպավորություններս շատ մեծ են: Այսպիսի ճամբար դեռ չէր եղել: Առջևում արդեն տաք եղանակներն են: Մեզ նոր բաներ են սպասվում:

          
    
       

  


Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը