«Սովորեցնող-Սովորող» նախագիծ

«Սովորեցնող-Սովորող» նախագիծը սկսվել է Դեկտեմբերին: Ես և իմ ընկերները բաժանվեցինք խմբերի: Յուրաքանչյուր խումբ պետք է գնար կրտսեր դպրոցներից մեկը և այնտեղ երեխաներին սովորեցներ մի պար: Հաջորդը կազմակերպիչների հետ պայմանավորվելն էր: Որոշեցինք թե, որ ժամին ենք գնալու և գործի անցանք: Բոլորիս մոտ էլ դժվարություններ կային: Մեր աշխատանքը ամենահեշտերից չէր, բայց կարծում եմ, որ ամենամեծ դժվարությունները ունեցանք ես և Եվան: Ի տարբերություն մյուսների մենք պետք է պար սովորեցնեի ոչ թե 2, 3, 4 դասարանցիներին, այլ՝ 5 տարեկաններին: Նրանք տարիքով փոքր են: Շուտ են հոգնում: Դժվար է լռեցնելը կամ մեկ րոպե մի տեղ կանգնեցները: Այս ամենի հետ մեկ տեղ նրանք շատ դանդաղ էին սովորում, իսկ մեր խումբը միակն էր, որ ժամանակակից պար պետք է պարեր: Չգիտեմ ինչպես, բայց մենք մի քանի հոգով կարողացանք ներկայանալ: 





Այս տարի 5-րդ դասարանցիներն արդեն գալու են մայր դպրոց: Մենք նրանց նույնպես ձմեռային ճամբարի ընթացքում պար ենք սովորացնում: Այս անգամ մեր պարուսույցների խումբն ավելի մեծ է: Ես, Եվա Բերբերյանը, Անուշ Թադևոսյանը, Նանոր Հովհաննիսյանը, Կարինե Մանասյանը, Մերի Շահբազյանը և Անի Ղազարյանը: Սովորեցնում ենք Բիճո պարը: Այն մի փոքր արագ է և խնդիրը նրանում է, որ երեխաները չեն հասցնում երաժշտության հետ հավասար պարել: Երկար փորձերից հետո նրանց մոտ արդեն ստացվում է: 




Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը