Առաջադրանք 16 (04.10-05.10.2016)

Առաջադրանք 16 (04.10-05.10.2016)

Ո՞րն է առակների փոխաբերական իմաստը:

Փոսի մեջ ընկած երջանկություն

Մի անգամ, երեք եղբայր տեսան հաջողությանը, որն ընկել էր փոսի մեջ:

Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և հաջողությունից խնդրեց փող: Հաջողությունը տվեց նրան գումար, և նա երջանիկ գնաց:

Մյուս եղբայրը խնդրեց գեղեցիկ կին: Անմիջապես ստացավ իր ուզածը և նրա հետ հեռացավ:

Երրորդ եղբայրը թեքվեց դեպի փոսը.

-Ի՞նչ է քեզ պետք , -հարցրեց հաջողությունը:

-Իսկ քե՞զ ինչ է պետք , — հարցրեց եղբայրը:

-Դուրս հանիր ինձ այստեղից , — խնդրեց հաջողությունը:

Եղբայրը մեկնեց ձեռքը, փոսից հանեց հաջողությանը, թեքվեց և հեռացավ: Իսկ հաջողությունը գնաց նրա հետքերով:

Սեփական եսի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել նաև մյուսների մասին: Ամեն բան չէ, որ մեր ուզածով պետք է լինի: Մենք մենակ չենք ապրում և բացի մեր մասին մտածելուց, պետք է մտածենք մյուսների մասին:

Թարգմանությունը ՝ Տիգրան Աբրահամյանի

Միշտ չի լինելու այդպես

Մի անգամ, մի երիտասարդ զբոսնում էր փողոցում և տեսավ փողոցի եզրում նստած մի ծերունու: Երիտասարդը մոտեցավ նրան և ասաց.

-Ծերուկ, ահա դու այսքան ծեր ես, կյանքի շատ երկար ճանապարհ ես անցել, հավանաբար դու շատ իմաստուն ես: Ասա ինձ, ես երիտասարդ, ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ աշխատանք չեմ կարողանում գտնել, որդիս թմրամոլ է, աղջիկս՝ մարմնավաճառ, իսկ կինս օրերով խմում է և տանը ոչինչ չի անում: Ի՞նչ անեմ: Ինչպե՞ս ես այս ամենը շտկեմ:

Ծերունին պատասխանեց.

-Դռանդ կախիր տախտակ և վրան գրիր.«Միշտ չէ այդպես լինելու»:

-Եվ վե՞րջ ,-զարմացավ տղամարդը:

-Այո՛:

Տղամարդն այդպես էլ արեց: Որոշ ժամանակ անց նրա որդին թողեց թմրանյութերը և դարձավ հավատացյալ, աղջիկը սիրահարվեց մի երիտասարդի և ամուսնացավ, կինը բուժվեց և այլևս չէր խմում, իսկ ինքը ընդունվեց աշխատանքի և արդեն չէր զբոսնում, այլ երթևեկում էր թանկարժեք մեքենայով:

Մի անգամ, երբ անցնում էր նույն փողոցով, կանգնեց այնտեղ, որտեղ մի քանի տարի առաջ հանդիպել էր ծերունուն: Ծերունին նստած էր նույն տեղում: Տղամարդը ավտոմեքենայով մոտեցավ ծերունուն և բացելով պատուհանը`  դուրս չգալով ասաց.

-Դե՛ ինչ, ծերո՛ւկ, նորից նստա՞ծ ես: Իսկ ես, ինչպես տեսնում ես, հասա ամեն ինչի: Որդիս այլևս թմրամոլ չէ, այլ հավատացյալ է: Եվ աղջիկս այլևս մարմնավաճառ չէ, այլ ամուսնացել է: Եվ կինս է ապաքինվել` դառնալով լավ տանտիկին: Ես ընդունվել եմ աշխատանքի և հիմա ղեկավար եմ: Իսկ դու ինչպես նստած էիր, այնպես էլ նստած ես, ապաշնո՛րհ ծերունի: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիր ինձ հիմա:

Ծերունին նայեց նրան և ասաց.

-Այն տախտակը չհանե՛ս:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը