Նախագծային, թե առարկայական ուսուցում

Հայոց լեզվի և գրականության դասերին մենք նախագծային ուսուցմամբ ենք զբաղվում: Ասեմ, ինձ այս ձևն ավելի է դուր գալիս: Տրված են առաջադրանքների մի քանի տեսակներ: Այսպես, թե այնպես, մենք բոլորն էլ անում ենք, բայց դասարանում հնարավորություն ունենք ընտրելու: Այս տարբերակն ինձ ավելի շատ է դուր գալիս, որովհետև աշխատում եմ հաճույքով: Երբ քո սիրած աշխատանքն ես անում, այն ավելի լավ է ստացվում: Իսկ երբ ստիպված անում ես այն, ինչ քեզ պարտադրել են, վատ է ստացվում, ցանկություն չես ունենում աշխատելու: Առարկայական դասերն էլ իրենց հերթին շատ լավն են: Բացի հայոց լեզվից և գրականությունից, մյուս բոլոր դասերն անցնում են այդպես: Բայց դրանց մեջ կան դասեր, որոնք չպետք է անց կացվեն այնդպես: Օրինակ` կենսաբանության դասը պետք է անցնի նախագծային ուսուցմամբ: Այն, ինչ մենք անում ենք առարկայական ուսուցմամբ այդ դասերին, ինձ և մյուսներին չի հետաքրքրում: Սկսում ենք հաշվել դասի րոպեները, բայց այդպես չպետք է լինի: Մենք՝ սովորողներս, պետք է մեր ուշադրությունը հղենք միայն դասին: Ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում անել այնպես, որ մենք տարվենք դասով: Սա շատ դժվար է, որովհետև ես ինքս շատ պահանջկոտ եմ: Եթե մի բան ինձ դուր չի գալիս, ոչ ոք չի կարող ստիպել անել այն: Նախագծային և առարկայական ուսուցումները շատ են տարբերվում իրարից, բայց յուրաքանչյուր դաս անցնում է իր ուրույն հետաքրքրությամբ: Համարյա բոլոր դասերն անցնում են հետաքրքիր, և մենք մինչև այս թեմային անրադառնալը` չէինք նկատել, որ դասերն իրարից այսքան տարբերվում են: Ամեն դեպքում չեմ ցանկանում համեմատություն դնել այս երկու ուսուցման մեջ: Երկու ձևերն էլ լավն են, բայց պետք է գտնել հետաքրքիր տարբերակ դրանք ներկայացնելու և աշխատելու համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը