Առակ (վերլուծություն)

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին:Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ  չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը:

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած  լավագույն որակները:

Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ ենք կարողանում մենք ինքներս անել: Ուրիշին պետք չէ երանի տալ: Ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք անել: Յուրաքանչյուրս պետք է հնարավորինս լավ անենք այն, ինչ մեզ մոտ լավ է ստացվում: Երբ անում ես այն, ինչ կարողանում ես, արածդ գործը շատ լավ է ստացվում: Չէ որ մենք բոլորս լավն ենք մեր ուրույն ձևով: Մարդիկ չպետք է իրար նման լինեն: Պարտադիր չէ կարողանալ անել այն, ինչ անում են մյուսները: Ուղղակի պետք է հաճույք ստանալ այն ամենից,ինչը մենք կարողանում ենք և անում ենք:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Գրաբարյան փոխադրություն