Կոնֆուցիոսի մտքերից (վերլուծություն)


  • Իսկական մարդիկ հաշտ են ապրում մյուս մարդկանց հետ, բայց չեն քայլում նրանց ետևից, իսկ Փոքր մարդիկ հետևում են մյուսներին, բայց նրանց հետ հաշտ չեն ապրում:
    Ուժեղ և հաստատուն մարդիկ հանգիստ ապրում են մյուսների հետ, բայց նրանց երևից չեն վազում, որովհետև իրենք կայացած մարդիկ են: Ինքնուրույն ամեն բան կարող են անել, իսկ փոքր մարդիկ դեռ կայացած չեն: Չեն կարողանում ապրել մյուսների հետ միացին, բայց մեկ է վազում են նրանց ետևից:

  • Կոնֆուցիոսը հետևողականորեն խուսափում էր չորս բանից. չէր տրվում դատարկ մտորումների, կատեգորիկ չէր իր կարծիքներում, չէր համառում և միայն իր մասին չէ, որ մտածում էր:
    Իսկապես պետք չէ տրվել դատարկ մտորումների, դրանք մի լավ բանի չեն բերի: Իհարկե մարդ միայն իր մասին չէ, որ պետք է մտածի: Պետք է հաշվի նստել նաև մյուսների հետ: Բայց մի բան կարող եմ ասել: Ես համառ եմ և պետք է ստանամ այն ինչ ցանկանում եմ, բայց չմոռանալով մյուսների մասին:

  • Փան Չին հարցրեց մարդասիրության մասին: Ուսուցիչն ասաց. «Միշտ հարգալից եղիր: Աշխատելիս միշտ հարգալից եղիր: Մարդկանց հետ հարաբերվելիս հավատարիմ եղիր: Անարժան մադկանց մեջ հայտնվելիս էլ հետևիր այս կանոններին»: Բոլորի հետ էլ պետք է հարգալից լինել, հարգանքով աշխատել, բայց երբեմն լինում են մարդիկ որոնք ստիպում են մեզ մոռանալ դրանց մասին: Պետք է միշտ հիշել հարգանքի մասին, բոլորի հետ հարգանքով լինել և այն կփոխանցվի մյուսներին:

Комментариев нет:

Отправить комментарий