Առաջադրանք 21 (12.10-13.10.2016)

Քննարկեք պատմությունը:
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ:  ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐԶԱՆԻ
Ծեր վանականը մահամերձ է: Նա անկողին է մտնում ու հայտարարում է, որ այդ երեկո լքելու է այս աշխարհը: Նրա բոլոր աշակերտները խմբվում են մեռնողի շուրջը: Միայն մեկը՝ ամենանվիրվածը, ուսուցչի մոտ գալու փոխարեն վազում է շուկա: Նա ցանկանում է այնտեղ գտնել քաղցրավենիքը, որը ծերունին շատ էր սիրում: Բայց այդ անուշեղենից շուկայում չկա: Եվ երիտասարդը մի ամբողջ օր է վատնում, որ քաղցրավենիքը պատրաստեն իր պատվերով: Վերջապես ամեն ինչ պատրաստ է: Աշակերտը շնչակտուր վազում է դեպի եկեղեցի ու հևասպառ նետվում է ուսուցչի խուցը: Հենց որ պատանին հայտնվում է շեմքին, ծեր վանականը բացում է աչքերն ու ասում է.
— Վերջապես: Իսկ որտե՞ղ է իմ քաղցրավենիքը,- և այդ բառերի հետ վերցնում է մի կտոր ու սկսում է ծամել մեծագույն հաճույքով:
Աշակերտները սարսափած դիտում են նրան: Նրանցից մեկը հարցնում է.
— Ուսուցիչ, ո՞րն է քո վերջին խրատը: Ինչ-որ բան ասա մեզ, որ մենք կարողանանք քեզ հիշել:
Ուսուցիչը ժպտում է.
— Այս քաղցրավենիքը հրաշալի է,- արտասանում է դանդաղ, կարծես ըմբոշխնելով յուրաքանչյուր բառը:
Նրա վերջին դասը շատ պարզ է. ապրեք հիմա, ապրեք ներկայով, ապրեք յուրաքանչյուր վայրկյանը: Ապագա գոյություն չունի: Գիտակցեք դա: Այժմ, այս ակնթարթին անուշեղենը հրաշալի համ ունի: Ու նույնիսկ մահը հաշվից դուրս է: Առայժմ հաշվից դուրս է:
Երբեմն մենք այնքան ենք մտածում ապագայի մասին, որ մոռանում ենք մեր ներկայի մասին: Բայց պետք է ապրել ներկայով: Վայելել ամեն վարկյանը: Ապրել այնպես, որ հետո չզղջանք:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը