Սեպտեմբերի 7

Ինչպես մնացած օրերը, այսօրը նույնպես բուռն էր: Դասերն անցնում էին արագ ու աննկատ: Մեկը՝ լավ, մեկը՝ շատ լավ, մյուսը՝ վատ: Ես ոչինչ չեմ կարող անել, որ այդ առարկան չեմ սիրում՝ ավելին, չեմ հասկանում: Չգիտեմ, միգուցե անհետաքրքիր է կամ ցանկություն չունեմ սովորելու: Ավելի հակված եմ ցանկություն չունենալուն, քանի որ անհետաքրքիր բան չկա: Ինձ մի բան է հետաքրքրում, ուրիշին՝ մեկ այլ բան: Դրա համար մեր նախագծերը տարբերվում են: Նա հետազոտում է, իսկ ես՝ թարգմանում: Վերջերս սովորականից ավելի շատ եմ զբաղվում լեզուներով: Օրվա մեծ մասը տրամադրում եմ լեզուներին: Իհարկե չեմ մոռանում դասերիս մասին, բայց ժամանակ եմ գտնում պարելու, երգելու և ֆիլմեր դիտելու համար: Այո, ժամանակիցս չեմ բողոքում: Ցանկության դեպքում ամեն բան հասցնում եմ: Չէ՞ որ չեմ կարող չկա, կա՝չեմ ցանկանում: Այս խոսքերն ինքս ինձ շատ եմ ասում: Այն մի տեսակ ոգեչնշում է և պարտավորեցնում: Պարտավորվում եմ ձգտել ավելիին: Առավելագույնս դրսևորել ինձ ամեն ոլորտում: Ամեն ինչից քաղել առավելագույնը: Ինչքան հնարավոր է, շատ բան եմ ցանկանում իմանալ: Գիտելիքը երբեք չի վնասում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը