Սեպտեմբերի 10

Շաբաթ օր է, բայց առավոտյան շուտ արթնացա. ընկեր Վարդուհու և Անդրանիկի հետ հեծանվաարշավի պետք է գնայի: Հավաքվեցինք Մայր դպրոցում և ճանապարհ ընկանք: Առաջին կանգառը Երևանյան լճի մոտ էր: Շատ գեղեցիկ տեսարան էր, բայց երբ մի փոքր ներքև էիր նայում..... Ամբողջ տարածքը աղբի մեջ կորած էր: Գործի անցանք և որքան կարող էինք մաքրեցինք: Երկրորդ կանգառը Սեյրանի աղբյուրի մոտ էր: Տեսարանը պակաս գեղեցիկ չէր: Հանգստացանք, այնտեղ նույնպես մաքրեցինք և վերադարձանք: Ճանապարհին նկատեցի, որ չեմ կարողանում արագ գնալ և ետ եմ մնում խմբից: Ընկեր Վարդուհին խնդրեց, որ խումբը կանգնի: Հասա նրանց, ես էլ կանգնեցի և տեսա, որ հեծանիվինս անիվը ծակվել է: Նստեցի մեզ ուղեկցող մեքենան և մնացած ճանապարհը մեքենայով եկա: Հուսով եմ՝ մինչև երեքշաբթի կկարողանամ նորից հեծանիվով երթևեկել: 

Комментариев нет:

Отправить комментарий